482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Կարեն Կարապետյանի «դրայվի» առաջին 100 օրը
12:52
13 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամփոփելով Երևանի քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարման առաջին հարյուր օրվա  արդյունքները՝ Կարեն Կարապետյանն անվանել է դրանք «դրայվի» ժամանակահատված: Զարմանալի չէ, քանի որ այս մի քանի ամսվա ընթացքում նա մայրաքաղաքի կյանքում ավելի շատ փոփոխություններ է մտցրել, քան նրան նախորդները մի քանի տարվա ընթացքում: Այլ բան է, որ այդ փոփոխությունները ոչ միանշանակ են ընկալվում երևանցիների կողմից, հատկապես փողոցային առևտրի դեմ պայքարի հարցը:

Միայն օրենքի իրագործու՞մ, թե՞ հարված փոքր բիզնեսին

Քաղաքապետը պնդում է, որ փողոցային առևտրի դեմ պայքարը ինքը չի հորինել: Համապատասխան օրենքն ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից դեռ 2004 թ.-ին, իսկ քաղաքապետարանը միայն այդ օրենքը կյանքի է կոչում:

«Մարդկանց 99 տոկոսը կողմ է փողոցային առևտրի դեմ պայքարին, և միայն մեկ տոկոսն է դեմ, սակայն նրանց ձայնն ավելի բարձր է հնչում», - նշեց քաղաքապետը: Նրա կարծիքով՝ քաղաքացիական բողոքի համար ոչ մի տրամաբանական հիմք չկա. չէ՞ որ քաղաքապետարանը հոգ է տարել 3000 փողոցային առևտրականների ճակատագրի մասին, որոնց համար մինի-շուկաներ կստեղծվեն: Առաջիկայում կգործեն առաջին երեք շուկաները, իսկ ընդհանուր առմամբ կլինի 12 մինի-շուկա:

«Այդ մինի-շուկաներում օրավարձն ավելի շատ չի լինի, քան առևտրականները վճարում են ոստիկաններին կամ ինչ-որ մեկին՝ չխոսելով արդեն սանիտարահիգիենիկ պայմանների մասին», - նշեց Կարապետյանը:

Քաղաքապետը պնդում է, որ այստեղ խնդիրն ավելի շուտ մտածելակերպի մեջ է:

«Հաճախ առևտրականը չի կարողանում որևէ հիմնավորում տալ, թե ինչու չի ցանկանում աշխատել շուկայի տարածքում, պարզապես ասում է. «Ես աշխատելու եմ այստեղ», իսկ մենք ասում ենք. «Ոչ, դուք այստեղ չեք աշխատի»», - նշեց քաղաքապետը:

Նպատակ - ներդրումներ

Քաղաքապետն իր հիմնական խնդիրներից մեկն է համարում բիզնեսի ինտեգրումը մայրաքաղաքի կյանքի բոլոր ոլորտներ, որտեղ «բիզնես-տրամաբանություն կա»: Կարապետյանը դա աքսիոմա է համարում:

«Այն, ինչ հնարավոր է փոխանցել բիզնեսին, պետք է փոխանցել բիզնեսին՝ հասարակական տրանսպորտը, շինարարությունը, առողջապահությունը, աղբահանությունը, կանաչապատումը», - համոզված է քաղաքապետը:

Նրա համոզմամբ` քաղաքի կյանքի հնարավոր բոլոր ոլորտների մեջ ներդրումների ներգրավումը թույլ կտա տնտեսել բյուջեի առանց այդ էլ աղքատիկ միջոցները և ուղղել դրանք սոցիալական ծրագրերին:

Նա տեղեկացրեց, որ շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն նաև «ներդրումային լոտերը», այսինքն՝ բիզնեսի առավել օպերատիվ արձագանքում պահանջող նախագծերը:

«Մենք պատրաստ ենք բիզնեսի համար աշխատանքի առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծել, մենք պատրաստ ենք նույնիսկ բռնել  նրանց ձեռքը և նրանց ուղղել հարկավոր հուն», - ընդգծեց քաղաքապետը:

Նա անհրաժեշտ է համարում հասարակական տրանսպորտը բիզնեսին փոխանցելը: Քաղաքապետը նախատեսում է նաև մայրաքաղաքում նվազեցնել միկոավտոբուսների թիվը՝ փոխարինելով դրանք ավտոբուսներով, ինչպես նաև ներդնել ուղեվարձի միասնական համակարգ:

Շինարարությունը ևս պետք է պատկանի մասնավոր հատվածին: «Մենք արգելել ենք շինարարություն իրականացնել կանաչ տարածքներում, սակայն քաղաքի մնացած մասում շինարարությունը շարունակվելու է: Սա ևս աքսիոմա է», - նշեց նա:

Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, հստակ որոշել է Երևանը վերածել եվրոպական մայրաքաղաքի:

«Երևանը մեգապոլիս է: Նրանք, ովքեր ցանկանում են արթնանալ թռչունների դայլայլի և գետակի քչքչոցի ներքո, պետք է տեղափոխվեն գյուղ», - հայտարարեց նա:

Կրկեսի վերածնունդն ու երևանյան «Դիսնեյլենդը»

Հարկ է նշել, որ ներդրումների ներգրավման գործում Կարապետյանն արդեն հասել է որոշակի հաջողությունների: Ինչպես տեղեկացրեց քաղաքապետը, շուտով խոշոր ներդրումներ են սպասվում երեխաների համար նախատեսված զվարճանքների վայրերի արդիականացման ոլորտում:

Առաջին հերթին, «Տաշիր» ընկերությունների խմբի ռուսական հոլդինգի (Tashir Group) կողմից հատկացրած շուրջ 8 մլն դոլարով կվերանորոգվի և կվերազինվի երևանյան կրկեսը:

Բացի այդ, նախագիծ կա, ըստ որի՝ «Հաղթանակ» այգին նախատեսվում է վերածել «հայկական Դիսնեյլենդի»: Այդ նախագծի իրագործման մեջ նախատեսվում է ներդնել շուրջ 60-70 մլն դոլար:

Ոչ մի քաղաքականություն, միայն մենեջմենտ

Կարապետյանը չշրջանցեց նաև «ՀայՌուսԳազարդից» մայրաքաղաքային իշխանություն իր տեղափոխման և քաղաքական նրբերանգների հետ կապված հարցերը:

«Չնայած նրան, որ ինձ քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և կուսակցական առաջադրանքներ չեմ ստացել: Միակ առաջադրանքը, որ դրված է իմ առջև, մայրաքաղաքն արդյունավետ կառավարելն է: Ինձ համար չափազանց  հետաքրքիր է իմ՝ որպես մենեջերի աշխատանքը«,- հայտարարեց քաղաքապետը:

Այդ համատեքստում նա մեկնաբանեց մայրաքաղաքի գլխավոր հրապարակներից մեկում հանրահավաքներ անցկացնելու՝ քաղաքապետարանի արգելքը: «Խնդրում եմ այստեղ քաղաքական ենթատեքստ չփնտրել»,- ընդգծեց Կարապետյանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։