483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մարմնամարզիկի վաստակած առաջին «եվրոպական» մեդալն ու մարզական շաբաթը
19:26
11 Ապրիլի 2011

Բեռլինում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնության ընթացքում Հարություն Մերդինյանի վաստակած բրոնզե պարգևն, անկասկած, իսկական սենսացիա է հայրենական սպորտի համար: Հայ մարմնամարզիկը 14,950 միավոր է հավաքել և բրոնզե մեդալը նվաճել, և դա մայրցամաքի առաջնություններում նվաճված առաջին պարգևն է Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Ընդ որում` երկրորդ տեղը զբաղեցրած ֆրանսիացի Կիրիլ Թոմասոնին մեր մարզիկը զիջել է ընդամենը 0,1 միավորով։ Չեմպիոն է դարձել հունգարացի Քրիստիան Բերկին։

Մրցումների ժամանակ Հայաստանը ներկայացրել են երկու մարմնամարզիկներ՝ փորձառու Հարություն Մերդինյանը և 18-ամյա Արթուր Դավթյանը։ Բազմամարտի որակավորում ունեցող երիտասարդ մարզիկը, որը 25-րդն էր ավարտել, պետք է չմասնակցեր մրցաշարի եզրափակիչ փուլում։ Սակայն երեք մարզիկների վնասվածքների պատճառով ավտոմատ կերպով ընդգրկվեց եզրափակիչների թվում։ Եզրափակիչ փուլում Դավթյանը ստացավ 84,55 միավոր և զբաղեցրեց 20-րդ տեղը։

Խորեն Գևորգի չորրորդ անհաջողությունը

Ապրիլի 9-ին Գերմանիայում (Մագդեբուրգ) բռնցքամարտի երեկոյի ժամանակ տեղի է ունեցել WBO վարկածով գոտու համար երկրորդ  միջին քաշային մարտը։ Հայազգի բռնցքամարտիկ Խորեն Գևորգը պայքարում էր չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ։

Մարտը համառ էր, ու բռցքամարտիկները փոփոխական հաջողությամբ էին պայքարում, սակայն չեմպիոնի հարվածներն առավել հստակ էին, ինչի արդյունքում Գևորգը երրորդ ռաունդում պատռվածք ստացավ ձախ աչքի տակ։ Ռինգում համառ պայքար էր ընթանում, բռնցքամարտիկները անթույլատրելիի սահմանին էին արդեն։
Տասներորդ ռաունդում մրցավար Մանֆրեդ Քյոխլերը որոշում կայացրեց հանել Խորեն Գևորգի միավորը։ Վերջինը կորցրածը վերադարձնելու հույսով գրոհեց, և պրկումից հետո երկու բռնցքամարտիկները հայտնվեցին ռինգի հատակին։

Շտիգլիցն աջ աչքի շուրջ պատռվածք է ստացավ։ Մրցավարը որոշեց դադարեցնել մենամարտը և որակազրկել Խորեն Գևորգին։ Նման որոշումից կատաղած հավակնորդը հարձակվեց մրցավարի վրա և նրան մի քանի հարվածներ հասցրեց։ Արդյունքում հարկ եղավ անվտանգության աշխատակիցների օգնությամբ նրան հեռացնել ռինգից։

31-ամյա Խորեն Գևորգի համար սա չեմպիոնի տիտղոսը նվաճելու չորրորդ փորձն էր։ Նա երկու անգամ պարտություն է կրել միջին քաշային կարգում, մեկ անգամ՝ երկրորդ քաշային կարգում։

Մեր ծանրորդները Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 11-17-ը Ռուսաստանի Կազանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Այդ առաջնությունը թվով իննսուներորդը կդառնա տղամարդկանց համար և քսանչորսերորդը՝ կանանց համար։ Ընդհանուր առմամբ մրցումներին կմասնակցի 200 մարզիկ՝ 78 աղջիկ և 122 տղամարդ, ովքեր մեդալների 45 հավաքածու կխաղարկեն։

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 8 ծանրորդներ՝ Գևորգ Պողոսյանը (94 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ), Արայիկ Միրզոյանը, Աղասի Աղասյանը (երկուսն էլ՝ 77 կգ), Վանիկ Ավետիսյանը, Սամվել Գրիգորյանը (երկուսն էլ՝ 65 կգ), Էդգար Գևորգյանը (85 կգ) և Արթուր Բաբայանը (105 կգ)։Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանին կօգնեն օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

Հիվանդության պատճառով առաջնությանը չի մասնակցի Մելինե Դալուզյանը։ Այսպիսով, Հայաստանը կներկայացնեն երկու կին-ծանրորդներ՝ Էլեն Գրիգորյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը։ Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը։

Մխիթարյանը «Քամփ Նոու» մարզադաշտում

«Բարսելոնա» - «Շախտյոր» մրցախաղին հատուկ թրթիռով էին սպասում ոչ միայն երկու թիմերի երկրպագուները, այլև՝ ողջ ֆուտբոլային հանրությունը։ Միլանում կայացած անսպասելի արդյունքից հետո, որտեղ տեղական «Ինտեր»-ին ջախջախել էր գերմանական «Շոլկե-04»-ը  (2:5), շատերը հույս ունեին, որ «Շախտյոր»-ին կհաջողվի անակնկալ մատուցել։

Իհարկե, ջախջախման մասին ոչ ոք չէր էլ խոսում, բայց  գոնե ոչ-ոքիի հույս կար։ Հաջող ելքի հույս էին փայփայում նաև «հանքագործները», այլապես ինչի համար էին դուրս գալիս մարզադաշտ։ Սակայն նրանց հույսերն ի դերև եղան մրցախաղի երկրորդ րոպեին։ Արագ գոլի հեղինակ դարձավ Ինյեստան։ «Քամփ Նոու»-ում առաջինը գոլ բաց թողնելը, այն էլ՝ գրեթե սուլիչից անմիջապես հետո, նույնն է, թե ստորագրել սեփական դատավճռի տակ։
Բնականաբար, Միրչի Լուչեսկուի սաներն առաջ սլացան։ Դրա հետևանքով կենտրոնում և Պյատովի դարպասների մոտ դատարկ գոտիներ գոյացան։ Ուրիշ ի՞նչ է հարկավոր կատալոնյան հոյակապ քառյակին (Ինյեստա, Խավի, Վիլյա, Մես)։ Ավանդաբար այդ քառյակն է եղել գլխավոր հարվածային ուժը, որին երկու թևերից աջակցում են բրազիլացիներ Դանի Ալվեսն ու Ադրիանոն։

34-րդ րոպեին երկրորդ գոլի հեղինակ դարձավ Դանի Ալվեսը։ Սա հերթական, սակայն ամենևին էլ ոչ վերջին գնդակն էր՝ ուղարկված Պյատովի դարպաս։ Մրցախաղի ընթացքում ուկրաինացի դարպասապահը ստիպված եղավ հինգ անգամ սեփական դարպասներից դուրս բերել գնդակը։ Մյուս երեք  գնդակների հեղինակ դարձան  Պիկեն, Ս. Քեյթը և Խավին։ «Հանքագործների» հաշվին գոլ ավելացրեց Ռակիցկին։

Ասել, որ «Շախտյորը» դրական ելքի ոչ մի հնարավորություն չուներ, ճիշտ չի լինի։ Կատալոնացիների պաշտպանությունում բացթողումներ եղան, սակայն ուկրաինական թիմը չկարողացավ օգտվել դրանցից և բրազիլական հարձակում իրականացնել։ Հոյակապ հանդես եկած Վիկտոր Վալդեսը և Ադրիանոն («Շախտյոր») չկարողացան գնդակը դարպաս ուղարկել։

ՀՀ հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը մարզադաշտ դուրս եկավ հիմնական կազմում։  Նրա խաղից շատ բան էր կախված։ Ինչպես նշում էին մասնագետները, հենց Մխիթարյանը՝ որպես հենակետային կիսապաշտպան պետք է փորձեր գնդակից զրկել Ինյեստային և Խավիին։ Սակայն այս դիրքում միայն վերջերս հանդես եկող ֆուտբոլիստը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը։

Աշխարհի չեմպիոններ Ինյեստան և Խավին կամ ինքներն էին սոլո անցումներ կատարում, կամ հոյակապ փոխանցումներ էին կատարում առաջին գծում գտնվող  գործընկերներին։  Հենց նման փոխանցումներից մեկից հետո էլ Դանի Ալվեսը կրկնապատկեց հաշիվը։ Մի շարք մարզական պարբերականներ քննադատեցին Մխիթարյանի խաղը, չնայած հանուն արդարության պետք է նշել, որ այդ երեկո առանձնապես չփայլեց ողջ թիմը։ Բայց կարելի է նաև այլ կերպ ասել, այդ երեկո ինչպես միշտ փայլուն խաղ ցույց տվեց անկրկնելի «Բարսելոնան»։  -0-

Արթուր Խաչատրյան՝ հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: