481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգության» առաջնորդի հացադուլի դադարեցումն ու Շվեյցարիայի դեսպանատան բացումը Հայաստանում. շաբաթվա ամփոփում
16:05
04 Ապրիլի 2011

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, պատգամավոր և Հայաստանի ԱԳՆ առաջին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ` հանուն ազատության» անժամկետ ակցիայի դադարեցման լուրը գլխավոր, բայց միակ իրադարձությունը չէր, որին հուզմունքով հետևում էր հայ հասարակությունն ավելի քան երկու շաբաթ շարունակ։ Նշանակալի էր նաև Հայաստանի նախագահի այցն Իրան, ինչպես նաև Շվեյցարիայի նախագահի առաջին այցը Հայաստան՝ Երևանում այդ երկրի դեսպանատան բացման առիթով։

Վերջ հացադուլին

«Ծոմ` հանուն ազատության» անժամկետ ակցիայի տասնվեցերորդ օրը «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, պատգամավոր և Հայաստանի ԱԳՆ առաջին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։ Հովհաննիսյանը նշեց, որ լքում է հրապարակը, որտեղ նա անցկացրել էր 360 ժամ, բավարարվածության և բարոյական հաղթանակի զգացումով, քանի որ զգացել է, որ իր ակցիայով թեկուզ մեկ քայլով, բայց առաջ մղել է մարդկանց հանրային գիտակցությունը։

Հովհաննիսյանն առաջ էր քաշել 15 կետից բաղկացած «սպասումների ցուցակ»։ Այդ կետերի թվում էին, մասնավորապես, հետևյալ պահանջները՝ իշխանությունը ժողովրդին, ոչ կուսակցական իշխանությանը, ժողովուրդն է երկրի տերը, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, արժանի ապագա հայ երիտասարդությանը, աշխատանքը` ժողովրդին, «ոչ» անարդարությանը, աղքատությանը և միգրացիային, վերջ իշխող կոռուպցիային։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հացադուլը վերջին երկու շաբաթների ամենաքննարкվող թեման էր։ Նրա արարքը տարբեր կերպ էին մեկնաբանում իշխանամետ և ընդդիմադիր շրջանակներում, որոշ քաղաքական գործիչներ կարծում էին, որ դա ընդդիմադիր ընտրազանգվածի ներգրավման ձև է, ոմանք էլ դա կամքի դրսևորում էին համարում։

Հացադուլը դադարեցնելու և խորհրդարանի աշխատանքին վերադառնալու հորդորով Հովհաննիսյանին են դիմել բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև դպրոցականներ և մտավորականության ներկայացուցիչներ։ Բոլորը սպասում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջամտությանը, քանի որ նույնիսկ Հովհաննիսյանի կուսակիցները գտնում էին, որ նրա խոսքը կարող է շատ ծանրակշիռ լինել։ Սակայն Կաթողիկոսը չարտահայտեց իր վերաբերմունքը դեպքի վերաբերյալ։

Հովհաննիսյանը դադարեցրեց իր ակցիան` նշելով, որ այն «երկար շղթայի միայն մի փոքր օղակն է»։ «Ավարտվեց հանուն ազատության հացադուլի առաջին ակտը, բայց պայքարը կշարունակվի»,- ասաց Հովհաննիսյանը։
Ինչպես նշեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը դարձրեց հասարակության ուշադրությունն առկա խնդիրներին։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ հացադուլը Հայաստանի ներքաղաքական կյանքի լակմուսային թուղթը դարձավ և ցույց տվեց, թե «ով ով է» քաղաքականությունում։
 
Հանդիպումներ Իրանի և Շվեյցարիայի նախագահների հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին (Նովրուզ տոնին) աշխատանքային այցով Իրան մեկնեց իր իրանցի գործընկերոջ հրավերով։ Այցի շրջանակներում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցեր, և հատուկ շեշտադրում ստացան էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի ոլորտներում գործակցության հարցերը, ինչպես նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը։

Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի Ռեյի այցը Հայաստան ուղղված էր մի շարք երկկողմ հարցերի քննարկմանը, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կապերի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև նախատեսվում էր Երևանում Շվեյցարիայի դեսպանության բացումը։ Համատեղ մամուլի ասուլիսում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-թուրքական երկխոսության հաստատման և ղարաբաղյան կարգավորման խնդիրներին, Հայաստանի նախագահը խոստացավ դառնալ Ստեփանակերտի օդանավակայանի չվերթի առաջին ուղևորը։

Ադրբեջանական ԶԼՄ-ներին արդեն հաղորդել էին, որ Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մահմեդովը հայտարարել էր, թե Ադրբեջանը կարող է տապալել այն ինքնաթիռները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում:
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը մեկնաբանության կարիք չունի, բայց իմ կողմից ասեմ, որ ես ինքս այդ չվերթի առաջին ուղևորն եմ լինելու»,- Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սարգսյանը։

Նախագահը մատնանշեց նաև օդային տարածքից օգտվելու՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքը և համապատասխան մարմինների հետ այդ հարցը համաձայնեցնելու համար ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։

Խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին՝ նախագահը կրկին հաստատեց խաղաղ լուծման հակվածությունը` նշելով, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքի խաղաղ իրագործման հնարավորությունը հակամարտության միակ լուծումն է։ Միշելին Կալմի Ռեյն իր հերթին նշեց, որ Շվեյցարիան ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող իրադարձություններին և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին հակամարտության կարգավորման գործում։

Հայաստանի նախագահն անդրադարձավ նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեմային և նշեց, որ Հայաստանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հստակ գնահատականներ և «Ցեղասպանություն» բառի հիշատակում է ակնկալում:

Կալմի Ռեյի խոսքով` Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Թուրքիային երկխոսության հաստատման գործընթացի վերականգնման հարցում և ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի վերսկսում է ակնկալում։


Նշվեց նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսին կայցելի Շվեյցարիա։ Երկրի ղեկավարը միաժամանակ հրավիրեց Միշելին Կալմի Ռեյին հաջորդ տարի այցելել Հայաստան 2012 թվականին Երևանի՝ Գրքի  միջազգային մայրաքաղաք ընտրվելու կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու համար։

Հետաքրքիր թեմաների շուրջ` հակիրճ

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը ճիշտ է համարում ոստիկանության գործողությունները մարտի 26-ին կայացած Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման ռուս ֆուտբոլասերների նկատմամբ, երբ ավելի քան 100 ֆուտբոլասերներ չկարողացան ներկա լինել խաղին՝ տոմսերի առկայությամբ։ Հայրապետյանի խոսքերով, ռուս երկրպագուները ցանկանում էին տեղեր զբաղեցնել հայ ֆուտբոլասերների տրիբունայում, իսկ նրանց այնտեղ անցնել թույլ չտվեցին, քանի որ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն, նրանք պետք է նստեին միայն իրենց համար առանձնացված սեկցիայում։

Գերմանահայ հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կդառնա Boom-Boom երգի տեսահոլովակի հերոս։ Այդ երգով երգչուհի Էմմին կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ-2011-ին Դյուսելդորֆում։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է։ Առաջիկա օրերին Էմմին կսկսի իր պրոմո-շրջայցը եվրոպական երկրներով։
Պահեստազորայինների ուսումնական հավաքներ են սկսվել ՀՀ Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում։ Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, պլանային միջոցառում է և նպատակ ունի կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում:

Հայոց ցեղասպանության մերժման համար պատիժ նախատեսող օրենքը կրկին կլինի Ֆրանսիայի Սենատի օրակարգում։ Օրինագիծը 45 հազար եվրոյի տուգանք և հինգ տարի ազատազրկում է նախատեսում Ցեղասպանության մերժման համար։

Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան  Արթուր Հակոբյանը փորձել է թալանել «Կոնվերսբանկի» մասնաճյուղերից մեկը: Նա գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք է գործել նշված բանկի վարչական տարածք և «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695  դոլար: Հանցագործությունը կանխվել է նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի կողմից, ով գործադրել է իրեն ամրակցված  «Մակարով» տեսակի ատրճանակը, ինչի հետևանքով  Արթուր Հակոբյանը որովայնի և ազդրի շրջանում ստացել էր հրազենային վնասվածքներ, վնասազերծվել ու տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Երևանի դելֆինարիումում երկուշաբթի Դելֆինաթերապիայի կենտրոն է բացվել ոչ ավանդական բուժման մեթոդների և հոգեթերապիայի բնագավառում համագործակցության եռակողմ պայմանագրի շրջանակներում: Պայմանագիրը ստորագրվել է երկուշաբթի Հայաստանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Ուկրաինայի պետական մանկավարժական համալսարանի և Ուկրաինայի Պ.Լ.Շուպիկի անվան հետդիպլոմային կրթության ազգային բժշկական ակադեմիայի միջև:

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապրիլի մեկից քաղաքապետարանի իրավասության ներքո գտնվող երևանյան բոլոր մանկապարտեզներն անվճար կդառնան։ Այսօր 25,2 հազար երեխա է մանկապարտեզ հաճախում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։