486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը Երևանի Ազատության հրապարակում
17:00
31 Մարտի 2011

«Ծոմ ազատության» նշանաբանի ներքո անժամկետ հացադուլի 16-րդ օրը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր և Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլի դադարեցման մասին:

Հովհաննիսյանը չորեքշաբթի սկսել է իր ելույթը՝ մեջբերելով Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման գաղափարախոս, փիլիսոփա Մահաթմա Գանդիի խոսքերը՝«Սկզբից քեզ անտեսում են, հետո վրադ ծիծաղում են, այնուհետև քո դեմ պայքարում են, իսկ դրանից հետո դու հաղթում ես»:

Ըստ էության՝ Հովհաննիսյանը գոհունակության զգացումով է լքում հրապարակը, որտեղ անցկացրել է 360 ժամ: «Այդ 360 ժամերի ընթացքում, որոնք ես անցկացրել եմ Ազատության հրապարակում, ինձ մոտենում էին մարդիկ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդի, և ես տեսնում էի, որ թեկուզ մի քայլով, թեկուզ մի տոկոսով, բայց մարդկանց հասարակական գիտակցությունն առաջ է գնացել»,- ասել է պատգամավորը համաքաղաքացիներին ուղղված իր ուղերձում:

Հովհաննիսյանի հացադուլը վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրի ամենաքննարկվող թեման էր:

ՀՀ առաջին արտգործնախարարը հայտարարեց հացադուլ սկսելու իր մտադրության մասին մարտի 15-ին «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարի շրջանակներում իր ելույթի վերջում: Հովհաննիսյանի այս որոշումը անսպասելի էր բոլորի համար, այդ թվում նաև իր հարազատների և կուսակիցների համար:

«Ես այլևս չեմ կարողանում հանդուրժել այն, ինչ տեղի է ունենում երկրում, այն զրպարտությունը, որը ցավ է պատճառել ինձ և իմ ընտանիքին», - ասել է պատգամավորը՝ բացատրելով իր որոշումը:

Հովհաննիսյանի որոշումը տարբեր կերպ է մեկնաբանվել իշխանամետ և ընդդիմադիր շրջանակներում:

Մասնավորապես, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ Հովհաննիսյանի հացադուլը ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր ընտրազանգվածի ներգրավման միջոց, այսինքն՝ PR, իսկ Դաշնակցություն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը «Ժառանգության» առաջնորդի հացադուլը համարեց ուժեղ կամքի դրսևորում: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին ակցիան անհիմն համարեց:

Տարօրինակ էին արմատական ընդդիմության գնահատականները, որը կարծում էր, թե Հովհաննիսյանը փորձում է ընտրազանգված ներգրավել: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս չաջակցեց պատգամավորի որոշմանը: Նա նշեց, որ եթե Հովհաննիսյանը հրապարակային ծոմի փոխարեն հացադուլ անցկացներ քաղաքական կոնկրետ պահանջներով, ապա նա ոչ միայն կողջուներ դա, այլև ամբողջությամբ կաջակցեր նրան:

Հովհաննիսյանի խոսքերով՝ առաջին նախագահի, ինչպես նաև այլ անձանց արտահայտություններից պարզ դարձավ, որ նրանցից ոչ ոք ծանոթ չէ մարտի 15-ին տեղի ունեցած իր ելույթի, ինչպես նաև «սպասումների ցուցակի» հետ, որոնք հրապարակվել են նույն օրը «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարի վերջում:

Այդ «սպասումների ցուցակը» բաղկացած է 15 կետերից, մասնավորապես, իշխանությունը՝ ժողովրդին, ոչ՝ կուսակցական իշխանությանը, ժողովուրդը երկրի տերն է, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, հայկական երիտասարդության արժանի ապագա, աշխատանքը՝ ժողովրդին, ոչ՝ անարդարությանը, աղքատությանն ու միգրացիային, վերջ՝ իշխող կոռուպցիային

Միաժամանակ որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը իրենց մտահոգությունն էին արտահայտում Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակի կապակցությամբ և կոչ էին անում նրան դադարեցնել հացադուլը:

Հացադուլը դադարեցնելու և խորհրդարան վերադառնալու կոչով Հովհաննիսյանին է դիմել նաև ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Բոլորը սպասում էին, որ այս ամենին կմիջամտի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, քանի որ նույնիսկ Հովհաննիսյանի կուսակիցները կարծում էին, որ Կաթողիկոսի խոսքերը շատ ծանրակշիռ կլինեն: Սակայն Կաթողիկոսը ոչ մի կերպ չարտահայտեց իր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ:

Երկու շաբաթվա ընթացքում այն ամենը, ինչ տեղի էր ունենում Ազատության հրապարակում, գտնվում էր ԶԼՄ-ների և հասարակության ուշադրության կենտրոնում: Իսկ հետաքրքիր դեպքերը քիչ չէին:

Հացադուլի առաջին շաբաթվա ընթացքում Երևանում եղանակը բարյացակամ չէր Հովհաննիսյանի նկատմամբ, մայրաքաղաքում էականորեն ցրտել էր, և մի քանի օր անձրև էր տեղում:

Չնայած եղանակային վատ պայմաններին՝ ոստիկանները թույլ չտվեցին պատգամավորի համախոհներին Ազատության հրապարակում վրան և անձրևածածկ տեղադրել Հովհաննիսյանի համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր հայտարարություն մեջ դատապարտեց ոստիկանների գործողությունները՝ համարելով դրանք ոչ օրինաչափ:

Միայն իններրորդ օրը ոստիկանները գթասրտություն դրսևորեցին և թույլ տվեցին անձրևածածկ տեղադրել, իսկ մի քանի օր անց՝ վրան: Չնայած «Ժառանգության» առաջնորդը բազմիցս հայտարարում էր, որ վրանն ու անձրևածածկը ակտուալ իրեր չեն իր համար:

Մինչ այդ «Ժառանգության» անդամները, խորհրդարանը փոխելով Ազատության հրապարակի հետ, 24-ժամյա հերթապահություն նշանակեցին իրենց առաջնորդի մոտ:

Ողջ ակցիայի ընթացքում ամենահուզիչ պահը մարտի 29-ին հայ դպրոցականների այցն էր, ովքեր, մասնավորապես, նշեցին, որ Հովհաննիսյանի տոկուն ոգին և նվիրվածությունը երկրին մի օրինակ է, որը «կուղեկցի մեզ մեր ողջ կյանքում»:

Նախօրեին Տեր Գրիգոր քահանան, ով հացադուլի 15 օրվա ընթացքում գտնվում էր Հովհաննիսյանի կողքին, իր աղոթքով նշանավորեց հացադուլի ավարտը:

Այսպիսով, Հովհաննիսյանը դադարեցրեց իր ակցիան՝ նշելով, որ այն «երկար շղթայի միայն փոքր օղակն է»: «Ավարտվեց «Ծոմ ազատության» հացադուլի առաջին ակտը, սակայն պայքարը կշարունակվի», - նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։