480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան. ինչի՞ կհանգեցնի գարնանային սրումը
17:14
23 Մարտի 2011

Հայաստանի ներքաղաքական հակամարտության հերթական ակտը, չնայած որոշ մեկնաբանների անհամբեր կանխատեսումներին, խաղաղ ավարտվեց։

Մարտի 17-ի մի շարք քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների երթը, որոնց կորիզը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն էր, ավարտվեց նախկին Թատերական, ներկայումս՝ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքով։ Երևանի կենտրոնի հատկապես այդ տեղի հետ են կապված  հանրապետության կյանքի բազմաթիվ ճակատագրական իրադարձությունները. հիշենք թեկուզ 1988թ.-ի ղարաբաղյան շարժման սկզբնական փուլը։ Հենց այստեղ 2008թ.-ի մարտին տեղի են ունեցել ոստիկանության ստորաբաժանումների հետ ընդդիմության բախումները: Այդ ժամանակ այն առանց զոհերի չանցավ՝ 10 սպանված և մի քանի տասնյակ վիրավոր կար։ Այդ դրամատիկական պահը ծանր բարոյահոգեբանական վերք է դարձել հայ ժողովրդի համար՝ մինչև այսօր մնալով սուր ներքաղաքական բանավեճերի առարկա։

Դրան հաջորդող ժամանակահատվածում հրապարակը փակված էր ընդդիմադիր հանրահավաքների և երթերի մասնակիցների համար, ովքեր ստիպված էին իրենց ակցիաներն անցկացնել մայրաքաղաքի այլ շրջաններում։ Եվ կարևոր է, որ իշխանությունները, թեկուզ և կարճ ժամանակով, զիջել են ընդդիմությանն այդքան խորհրդանշական վայրը։ Այդ փաստն ինքնին կարող է մեկնաբանվել որպես երկրի որոշակի փոփոխություն, որի ընթացքում Երևանի կենտրոնը վերահսկելու համար անհրաժեշտ իշխանական ռեսուրսը հնարավոր է՝ սպառված է։ Վերջին հանրահավաքի որոշ մասնակիցներ ուշադրություն են դարձրել այդ ակցիաների անցկացմանը ոչ բնորոշ ոստիկանների վարքին, ովքեր այդքան էլ մարտական չէին տրամադրված և փորձում էին ավելի լավ լսել, թե ինչ է խոսում նախկին նախագահը։

Դա կարող է Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին սեփական ուժերի վրա և իշխանության վրա ճնշում գործադրելու արդյունավետության վստահություն հաղորդել։ Դեռ բանակցությունների սկզբի համար Լևոն Տեր-Պետրոսյանը որպես գլխավոր պայման է առաջադրում քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Դրա հետ մեկտեղ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նման երկխոսության մեկնարկի դեպքում իշխանության ընդդիմախոսների պահանջները չեն ձևափոխվելու դեպի առավել մեծ արմատականացման կողմը։ Այդ ուղղությամբ իրավիճակը դրդել ցանկացողներ կգտնվեն առավել երկու կողմից էլ, ընդ որում նրանք կարող են ղեկավարվել ինչպես իրադրության այսրոպեական ներկուսակցական (և նույնիսկ անձնական) նկատառումներով, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցության տակ։

Շահագրգռված դիտորդներն ուշադրություն դարձրեցին նրան, թե որքան մանրամասն լուսաբանվեց վերջին հանրահավաքն արևմտյան ԶԼՄ-ների կողմից. այս անգամ ուղիղ հեռարձակում է կազմակերպվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրության ուժերով։ Ակնհայտ է, որ առանց վերևից տրված հրամանի նման միջոցառումներ չեն անցկացվում, և ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի աննախադեպ ակտիվության համադրությամբ կարող են ընդդիմադիր ակտիվիստներին հրահրել ոչ միանշանակ հետևանքներով ժամանակավրեպ եզրակացությունների։ Այնպես, ինչպես առանձին քաղաքական գործիչների և նրանց կողմից անցկացվող ակցիաների «ռասկրուտկան» Facebook սոցիալական ցանցի հայկական հատվածում։

ԱՄՆ-ի միջամտությունն, ուղիղ կամ անուղղակի, չնայած քաղցր խոսքերին և «կաթ ու մեղրի երկրի» խոստումներին, եթե և բերում էր բարգավաճում, ապա, նուրբ ասած, «ենթագերատեսչական» երկրների բնակչության ոչ մեծամասնությանը։ Իրավիճակը, որում ներկայումս հայտնվել է և Հայաստանը, և հետխորհրդային տարածքի մի շարք անկախ պետություններ, աշխարհաքաղաքական կնճռոտ փորձերի հետևանք է։ Դրանց արդյունք կարող է դառնալ Հայաստանի և իր տարածաշրջանային հարևանների վերածումն այսօր հեղափոխությունների և ապստամբությունների հորձանուտ դարձած «Մեծ Մերձավոր Արևելքի»։ Ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի ողբերգական իրադարձությունները համընկան Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ռազմական գործողությունների բռնկումների հետ։ Ահա և այսօր, Երևանի ներքաղաքական խմորման, ինչպես նաև Բաքվում իշխանությունների կողմից ցրած ընդդիմության ակցիայի ֆոնի ներքո վերսկսվել են հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ ապասառեցման «արտահոսքերը», որոնք մեկնաբանվում են հակառուսական տեսանկյունից։

Հայկական ընդդիմության մյուս ակցիան ծրագրված է ապրիլի 8-ին։ Պատահական է, թե ոչ, ժամանակով այն համընկնում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի հետ, որին այդ թվում կքննարկվի այդ կազմակերպության ընդունած հայկական փաստաթղթերի կատարումը։ Գյումրիում Ռուսաստանի ռազմաբազայի երկարաժամկետ տեղակայման հարցը, որին անդրադարձել են հայ վարչապետի՝ Բրյուսել կատարած այցի ժամանակ, կարող է Երևանի վրա որոշակի ճնշման վկայություն դառնալ։ Սակայն դժվար թե Արևմուտքի նման մոտեցումներն արժե կառուցողական համարել։

Նկատի ունենալով արտաքին ճնշման թուլացման նպատակը՝ ծայրաստիճան կարևոր է ներքաղաքական բաց երկխոսության պատրաստակամությունը։ Չէ՞ որ իշխանությունների և ընդդիմության հակամարտությունն առայժմ չի անցել անդառնալիության կետը։

Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցրել է «իշխանություն-հասարակություն մակարդակով քաղաքակիրթ երկխոսություն ծավալելու» ձգտումը, որը «հիմնված է, նախևառաջ, պետական շահերի և ազգային համերաշխության գիտակցման վրա»։ Իր հերթին դրանից առաջ նախագահ Սերժ Սարգսյանն արել է մի շարք հայտարարություններ, որոնք ընկալվել են որպես երկխոսության պատրաստակամություն՝ «... շատ հարցերում... ինչպես այս, այնպես էլ մյուս կողմից կան մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեն և գիտեն, թե ինչ է պետությունը և պետականությունը։ Նրանք կարող են տեսնել այն սահմանը, որ կա քաղաքական ձգտումների և հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների միջև։ Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է գերնպատակ լինեն»։

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները խոսեցին այն մասին, որ «սոցիալական արդարության վերականգնումը պետք է Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունը դառնա։ Հասարակության հետ անկեղծ երկխոսությունը ներքին կայունության պահպանման կարևորագույն նախադրյալներից է»։

Եվ իշխանության, և ընդդիմության ներկայացուցիչների համար ակնհայտ է, թե որքան բարդ տարածաշրջանում է գտնվում իրենց երկիրը, թե ինչ ազդեցություն են գործում նրա դիրքորոշման վրա աշխարհաքաղաքական ոչ բարյացակամ շրջապատը։ Այդ պատճառով էլ երկու կողմերի համար ծայրաստիճան կարևոր են նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման սահմանադրական ժամկետները, ինչպես նաև ներքաղաքական քաշքշուկներին ուժային գերատեսչությունների ներգրավման անընդունելիությունը։ -0-

Անդրեյ Արեշև, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման Կենտրոնի գիտաշխատող, հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։