480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընտրական օրենսգիրք. ընդդիմությունն ընդդեմ կոալիցիայի: Ընդհանրացում
14:23
23 Մարտի 2011

ՀՀ ԱԺ պատգամավորները վերջին երկու օրվա ընթացքում բուռն կերպով քննարկում են ՀՀ ընտրական օրենսգրքի վերանայման հարցը: Քննարկման է ներկայացվել միանգամից երկու այլընտրանքային օրինագիծ՝ կոալիցիայի կողմից մշակված Ընտրական օրենսգրքի նոր խմբագրությունը և ԸՕ-ում արված փոփոխությունների օրինագիծը, որը մշակել են Դաշնակցության պատգամավորները:

Կոալիցիոն օրինագիծը ներկայացնելիս ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ դեռևս 2008թ.-ին ՀՀ ԱԺ-ում օրենսգրքի վերանայման նպատակով հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, մշակվել է ԸՕ-ի նախնական տարբերակը, որի վերաբերյալ մի շարք առաջարկներ են ներկայացվել: Պատգամավորը հիշեցրեց, որ կազմակերպվել է նաև կոնֆերանս, որի մասնակիցների առաջարկները հաշվի են առել այս օրինագիծը մշակելիս:

Հարությունյանը նաև ընդգծեց, որ առաջին ընթերցմամբ օրինագիծը քննարկելուց և հաստատելուց հետո այն կներկայացվի Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու նպատակով և միայն դրանից հետո կներկայացվի երկրորդ ընթերցման: Պատգամավորը նշեց, որ նախատեսվում է արդեն մայիսին ընդունել ԸՕ-ն, որպեսզի երկրում հերթական ընտրությունների անցկացումից ամենաքիչը մեկ տարվա ընթացքում Հայաստանում արդեն գործի բարեփոխված օրենսգիրքը:

«Օրինագիծը կոչված է լուծել բոլոր հարցերը, որոնք ծագել են 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև՝ ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ դիտորդների, ՀՀ սահմանադրական դատարանի առաջարկները», - նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ԸՕ-ի օրինագծում էականորեն բարեփոխվում է ընտրական հանձնաժողովների ձևավորման ընթացակարգը: Այսպես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի յոթ անդամների հինգ տարի ժամկետով նշանակում է ՀՀ նախագահը, միաժամանակ երկրի առաջնորդը պետք է ընտրություն կատարի այդ պաշտոնների համար ներկայացված 15 թեկնածուների շրջանում, որոնց ներկայացնում են Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատի նախագահը և ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը:

Ըստ օրինագծի, ԿԸՀ-ի անդամներից գոնե երկուսը պետք է իրավաբանական կրթություն ունենան և ամենաքիչը երկուսը պետք է իգական սեռի լինեն: Ինչպես տեղեկացրեց Հարությունյանը, տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում կներառվի ամենաքիչ յոթ մարդ, որոնք կնշանակվեն ՀՀ նախագահի, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից:

ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքերով՝ օրինագծում հատուկ ուշադրության է արժանացել ընտրությունների գործընթացի հրապարակայնության ապահովումը: Այսպես, ԿԸՀ-ի բոլոր որոշումները դրանց ընդունումից հետո մեկ օրվա ընթացքում պարտադիր կարգով կտեղադրվեն կառույցի պաշտոնական կայքում, իսկ համահանրապետական ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուները, կուսակցություններն ու դաշինքները պարտավոր են էլեկտրոնային տարբերակով իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնել ԿԸՀ, որոնք ևս կտեղադրվեն կայքում: Օրինագծի հեղինակների համոզմամբ՝ այս ամենը թույլ կտա էականորեն բարձրացնել ընտրությունների անցկացման թափանցիկության և հրապարակայնության մակարդակը:

«Օրինագծում նաև սահմանվում է, որ Հայաստանում ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը համահանրապետական ընտրություններից 30,20,10 օր առաջ և ընտրությունների նախօրեին կհրապարակի ռեգիստրում ներառված ընտրողների ընդհանուր թիվը: Բոլոր ցուցակները պետք է տեղադրվեն ՀՀ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում՝ որոնում իրականացնելու հնարավորությամբ», - տեղեկացրել է խորհրդարանականը:

Հարությունյանը նշեց, որ օրինագծի համաձայն, նախատեսվում է պատգամավորներին և կուսակցություններին անվճար հիմունքներով տարածքներ տրամադրվել՝ ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելու համար, ընդ որում տեղական ինքնակառավարման մարմինների հետ բոլոր համաձայնեցումների անցկացումից հետո նմանատիպ տարածքների ցանկը ևս կհրապարակվի ԿԸՀ-ի կայքում:

Օրինագծում ամրագրված է նաև ընտրությունների ժամանակ ֆինանսական վերահսկողության իրականացման կարգը: Ինչպես տեղեկացրեց պատգամավորը, բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են համահունչ լինել կուսակցությունների անվանումների, թեկնածուների անունների հետ, չեն կարող նախընտրական արշավի ժամանակ բարեգործական գործունեություն իրականացնել՝ հօգուտ համայնքների և ընտրողների: Օրինագծի համաձայն՝ ընտրական հանձնաժողովների և նախընտրական հիմնադրամների կողմից տրամադրած միջոցների վերահսկողության համար կստեղծվի մշտական վերահսկիչ ծառայություն, որի կազմում կներառվի խորհրդարանական խմբակցություններից մեկական աուդիտոր:

Օրինագծում նաև նախատեսվում է քաղաքականության մեջ կանանց մասնակցության ընդլայնման հնարավորությունը: Օրինակ՝ կուսակցությունների նախընտրական ցուցակի առաջին տասնյակում պետք է ներառված լինի ամենաքիչը մեկ կին, իսկ սկսած նախընտրական ցուցակի 11-րդ համարից յուրաքանչյուր հնգյակում պետք է ներառվի մեկական կին, ինչպես նաև ընտրական ցանկի նվազագույնը 20 տոկոսը պետք է կանայք լինեն:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օրինագծի հիմնական նպատակը վարչարարության բարելավումն է, ընտրությունների հրապարակայնության և թափանցիկության մակարդակի բարձրացումն է: Ընտրությունների ժամանակ հրապարակայնության բարձրացման միջոցների թվում Աբրահամյանը նշեց ԿԸՀ-ի կայքում կառույցի որոշումների հրապարակումը, թեկնածուների, կուսակցությունների և դաշինքների ծրագրերի տեղադրումը, ընտրողների ռեգիստրի հրապարակումը:

ՀՀ ԱԺ խոսնակը հատուկ կերպով կարևորեց ընտրությունների ժամանակ ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողության մակարդակի ավելացումը, քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացումը:
Այս օրինագիծն արժանացել է ՀՀ կառավարության դրական եզրակացությանը, օրինագծին աջակցել են ՀՀ խորհրդարանի կոալիցիոն բոլոր խմբակցությունները, որոնք հայտարարել են օրինագծին կողմ քվեարկելու մտադրության մասին:

Դաշնակցության կողմից ներկայացված ԸՕ-ի այլընտրանքային օրինագիծը

ՀՀ ԸՕ-ում փոփոխությունների այլընտրանքային օրինագիծ է ներկայացրել նաև ընդդիմադիր Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը: Խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ խորհրդարանում միանգամից երկու այլընտրանքային օրինագծերի քննարկումը թույլ կտա ամբողջական պատկեր ստեղծել և փոխլրացնել երկու փաստաթղթերը: Նա ընդգծեց, որ խորհրդարանի հիմնական նպատակը ընտրական համակարգի նկատմամբ հայ ժողովրդի վստահության վերականգնումն է, իսկ դրա համար հարկավոր է քաղաքական կամք դրսևորել՝ ընտրությունների կեղծման համար սողանցքները կանխելու նպատակով:

Խորհրդարանականը նշեց, որ Դաշնակցության առաջարկած օրինագծի համաձայն, նախատեսվում է ամբողջովին անցնել համամասնական ընտրական համակարգի: Ինչպես նշեց Մինասյանը, համաշխարհային փորձի համաձայն՝մեկպալատանի խորհրդարաններում արդեն վաղուց նման համակարգ է գործում, իսկ եթե որոշ երկրները պահպանվում են մեծամասնական համակարգի տարրերը, ապա դրանք գործում են իրենց երկրի տարածքում, այլ ոչ թե առանձին օկրուգներում: Նրա խոսքերով՝ օրինագծով նախատեսվում է ընդդիմադիր և իշխանամետ խորհրդարանական խմբակցությունների հավասար մասնակցություն ընտրական հանձնաժողովների ձևավորման ժամանակ:

Մինասյանը տեղեկացրեց, որ օրինագծով նախատեսվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից արձանագրված խախտումների նկատմամբ արձագանքման նոր օպերատիվ կարգ: Այդ կարգի համաձայն՝ եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկը խախտում է արձանագրում, ապա մնացած անդամները պետք է արձագանքեն դրան:

Ինչպես տեղեկացրեց պատգամավորը, կեղծիքների և քվեաթերթիկների լցոնումների դեմ պայքարելու նպատակով առաջարկվում է հրապարակել ընտրություններին քվեարկած ընտրողների ցուցակները: Հենց այս առաջարկը մեծ քննադատության առիթ դարձավ իշխանամետ պատգամավորների և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից, ով հայտարարեց, որ նման կերպով խախտվում է քվեարկության գաղտնիությունը:

Սակայն, ինչպես պարզաբանեց Մինասյանը, ոչ մի գաղտնիություն չի խախտվում, քանի որ կհրապարակվեն քվեարկությանը մասնակցած անձանց միայն անունները, այլ ոչ թե այն, թե ինչպես են նրանք քվեարկել: Կեղծիքների դեմ պայքարի այլ մեխանիզմների թվում օրինագծում նախատեսվում է նաև քվեարկած անձի անձնագրի պարտադիր սկանավորումն ու արխիվացումը, ինչը թույլ կտա հարկ եղած դեպքում համեմատել տվյալները:
«Մենք առաջարկում ենք էլեկտրոնային քվեատուփ գործարկել, որը կարտացոլի քվեատուփում գտնվող քվեաթերթիկների թիվը», - տեղեկացրեց Մինասյանը:

Այլընտրանքային օրինագծում նախատեսվում է, որ ընտրական ցուցակներում կանանց թիվը պետք է կազմի 30 տոկոսից ոչ պակաս:

ՀՀ ընտրական օրենսգրքի երկու օրինագծերի քննարկումները շարունակվում են չորեքշաբթի օրը: Քվեարկությունը կլինի քննարկումներից և պատգամավորների ելույթներից հետո:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: