486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան խնդրով հանդիպում՝ հակամարտության գոտում փոխհրաձգության ֆոնի ներքո. Հայաստանի մեկ շաբաթվա ամփոփումը
13:34
09 Մարտի 2011

Անցյալ շաբաթ Հայաստանում հիմնական ուշադրությունը բևեռված էր Սոչիում ղարաբաղյան հիմնախնդրով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը։ Սակայն հայ քաղաքական գործիչներից շատերն այդ հանդիպման հետ առանձապես հույսեր չէին կապում։ Օրինակ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և ընդդիմադիր ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանն ու Վահան Հովհաննիսյանը նշել են, որ հանդիպումն էական առաջխաղացում չի բերի, իսկ Հովհաննիսյանը նույնիսկ ասել է, որ առանց Ղարաբաղի մասնակցության ցանկացած բանակցություն պարզապես անիմաստ կլինի։

Այդուհանդերձ, մարտի 5-ի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ընդունեցին համատեղ հայտարարություն: Ինչպես նշվում է փաստաթղթում, քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման քայլերի մասին, մասնավորապես, պայմանավորվեցին ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ պետք է «ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

«Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձևաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»,- ասվում է հայտարարության մեջ:

Երեք պետությունների ղեկավարները չեն սահմանափակվել պաշտոնական օրակարգով, և եռակողմ հանդիպումից հետո նախագահների շփումը շարունակվել է նաև ոչ պաշտոնական ձևաչափով: Նախագահներն այցելել են Սոչիի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը: Մեդվեդևն ու Ալիևն օգտվել են այդ հնարավորությունից, որպեսզի մի քանի անգամ դահուկներով սահեն լանջով, իսկ Սարգսյանը ձյունագնաց ավտոմեքենայով է սահել։ Այնուհետև երեք պետությունների ղեկավարներն աշխատանքային ճաշի ժամանակ շարունակել են արդիական հարցերի քննարկումը։

Հարկ է նշել, որ երեք պետությունների ղեկավարների հանդիպման նախօրեին ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գրիգորի Շախկյանովը զոհվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ Շախկյանովի զոհվելուց մեկ օր առաջ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է ժամկետային զինծառայող Հովհաննես Ավդալյանը։

ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ադրբեջանցի դիպուկահարի կողմից ղարաբաղցի զինծառայողի մահը սադրանք է անվանել, որն ուղղված է երեք նախագահների հանդիպման նախաշեմին լարվածություն ստեղծելուն։

«Ժառանգության» հետ տեղի ունեցած միջադեպը

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի քառօրյա նիստերի առաջին իսկ օրը լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը խմբակցության անդամ և կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի  ելույթից հետո: «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցությունը երկուշաբթի կուսակցության խմբակցության անդամ և հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո ողջ կազմով լքել է ՀՀ ԱԺ-ի նիստերի դահլիճը: Նա, մասնավորապես, նշել է, որ վերջերս ՀՀ նախագահը կոալիցիոն գործընկերների հետ հակասահմանադրական հուշագիր է ստորագրել, որի նպատակը ժամանակից շուտ նախատեսված նախագահական ընտրություններին սեփական թեկնածության առաջադրման ապահովումն է: Նա նաև նշել է, որ կոալիցիան ցանկանում է խլել ընդդիմության քիչ քանակությամբ տեղերը խորհրդարանում:

Խորհրդարանական ամբիոնից հրաժարվելով՝ «Ժառանգությունն» անցել է փողոցային ակցիաների: Այսպես, խմբակցության անդամները Կառավարության շենքի առջև մասնակցել են  փողոցային առևտրի մասնակիցների բողոքի ակցիային, որոնք բողոքում էին փողոցային առևտուրն արգելելու քաղաքապետարանի որոշման դեմ։Ինչպես հաղորդում է ոստիկանությունը,  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորները փորձել են բախումներ հրահրել ոստիկանների հետ: Սակայն «Ժառանգության» պատգամավորները պնդում են, որ տուժել են Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, խմբակցության պատգամավորների և Ոստիկանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ:

Կատարվածի հետ կապված՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով՝ ծառայողական հետաքննություն է անցկացվում, բացի այդ, կառավարության ղեկավարն հրատապ խորհրդակցություն է անցկացրել արդարադատության նախարարի և ոստիկանության պետի տեղակալի հետ: Միջադեպի հետ կապված մտահոգություն է հայտնել հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի պատգամավորները:

Դեռևես «Ժառանգությունը» ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել իր հետագա քայլերի առումով. նախ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտնեց «Ժառանգության» պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու  հնարավորության մասին, սակայն խմբակցության և կուսակցության վարչության նիստի ժամանակ ոչ մի որոշում չկայացվեց: Որոշվեց հետաձգել հարցի քննարկումը մինչև մարտի 6-ի խորհրդի ընդլայնված նիստը, բայց այդ նիստը ևս այդպես էլ տեղի չունեցավ և տեղափոխվեց մարտի 13-ին:

Ընդդիմության հանրահավաքը

Հայ ազգային կոնգրեսի՝ մարտյան իրադարձությունների երրորդ տարելիցին նվիված բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել «Մատենադարանի» հարևանությամբ։2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների: Այդ ժամանակվանից ՀԱԿ-ը կանոնավոր կերպով բողոքի տարբեր ակցիաներ է նախաձեռնում մայրաքաղաքում և մարզերում։

Հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը մի շարք պահանջներ է ներկայացրել իշխանություններին, այդ թվում՝ վարչապետի, փոխվարչապետի, ԿԲ ղեկավարի, Պետեկամուտների կոմիտեի, գլխավոր դատախազի, ԱԱԽ-ի, Ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները: Տնտեսական պահանջներից են՝ 200 դոլար չափով նվազագույն աշխատավարձի, 100 դոլար չափով գործազրկության նպաստի, 112 դոլար չափով միջին թոշակի հաստատումը:

Պահանջների լրիվ կամ մեծ մասի կատարման դեպքում Տեր-Պետրոսյանը չի բացառել իշխանությունների հետ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման շուրջ գործնական երկխոսության հնարավորությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը հանոզված է, որ Հայաստանի իշծանությունները պետք է  անուշադրության մատնեն որևէ մեկի հրդորները, և կանտեսվեն նաև Տեր-Պետրոսյանի պահանջները: Ըստ նրա՝ քաղաքական ուժի հետ բանակցությունների նման ձևաչափն անընդունելի է: Նա նշել է, որ ընդդիմությունը պետք է ուղիղ ասեր, թե ինչ է մտածում այս կամ այն հարցի շուրջ, ոչ թե իշխանություններին ուղղված 15 պահանջարկներից բաղկացած ցուցակ ներկայացներ ժողովրդին: 

Սումայիթում հայկական ջարդերի տարելիցը

Անցյալ շաբաթ ողջ աշխարհի հայկական համայնքներում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակին: 1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Այդ ալիքի զոհ դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Մինգեչաուրայի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների և գյուղերի հայերը: Դա հանգեցրեց Ադրբեջանից դեպի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան փախստականների հոսքին:

Ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը հարգել են Մոսկվայում, Կիևում, Բեռլինում, եվրոպական շատ քաղաքներում: Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են նաև անցկացվել ԱՄՆ Կոնգրեսում, իսկ Հոլանդահայերի կազմակերպությունների ֆեդերացիայի ու Հայ Դատի հանձնաժողովի ներկայացուցիչները ցույց են կազմակերպել, որը սկսվել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի մոտ գտնվող հրապարակում, որտեղից ցուցարարներն ուղղվել են Հաագայում Ադրբեջանի դեսպանատան շենքի ուղղությամբ:

Եվրատեսիլի երգի ընտրությունը

Մայիսին Դյուսելդորֆում կայանալիք Եվրատեսիլ մրցույթին երգչուհի Էմմին Boom-Boom երգով կներկայացնի Հայաստանը: Շաբաթ օրը հատկապես այդ երգն է ընտրել հայ հանդիսատեսը և ժյուրին: Boom-Boom երգի հեղինակներ են Հայաստանից Apricota-ն, Սոսին և Մուրզոն: Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցում է 2006թ.-ից:

Նոր օմբուդսմենը

Հայ խորհրդարանականներն անցյալ շաբաթ Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան ընտրեցին Կարեն Անդրեասյանին, ով Օմբուդսմենի երդում է տվել։

Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը փետրվարի սկզբին երկրի Ազգային ժողով էր ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմումը՝ խորհրդարանի կանոնակարգի 97-րդ հոդվածի համապատասխան։ Նա արդեն տվել էր իր համաձայնությունը զբաղեցնելու Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: Հարությունյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում աշխատեց հինգ տարի:

Կարեն Անդրեասյան իրավաբանական գիտությունների թեկնածու է, Երևանի պետական համալսարանի դոցենտ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ: Անդրեասյանը սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդեռլանդների եվրոպական լրագրության կենտրոնում: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: