481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Պետերբուրգյան հանդիպումն ու ղարաբաղյան խնդիրը. նախորդ շաբաթը Հայաստանում
13:24
28 Փետրվարի 2011

Հայ-ռուսական թեմատիկան և ղարաբաղյան խնդիրը նախորդ շաբաթ Հայաստանի լրատվական գործակալությունների և հեռուստատեսության գլխավոր թեմաներն էին: ՀՀ նախագահի Սանկտ Պետերբուրգ կատարած այցը կարճաժամկետ էր, սակայն դատելով ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ստացված տեղեկատվությունից ՝ այն բավականին հաջող էր և արդյունավետ:

Մեդվեդև-Սարգսյան հանդիպում. ռազմավարական դաշնակիցներն ուղղեցին ժամացույցները

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ Հայաստանի գազասպառողների համար գազի գինը 2011 թվականին չի բարձրանա, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը։

«Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներից: Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: 2011 թվականի ընթացքում գազի գինը Հայաստանի գազասպառողների համար չի բարձրանա»,- ասաց Արզումանյանը։ 

Ավելին, նրա խոսքով՝ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար գազի գինը կիջեցվի։

Արզումանյանը հայտնեց, որ Հայաստանի նախագահը հանձնարարել է այդ պայմանավորվածության իրականացման համար համապատասխան մեխանիզմներ մշակել։

Հանդիպման ընթացքում նախագահ Մեդվեդևը նշել է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը:

Առաջնորդների զրույցը տեղի է ունեցել փակ դռների հետևում: Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային հրատապ խնդիրներ:

Ադրբեջանը բլեֆ է անում, սակայն զգոն եղեք

Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը, ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը շարունակում են մնալ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի փորձագետների և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Կհամարձավկի՞ Ադրբեջանը պատերազմ սկսել: Փորձագետների մեծ մասը այս հարցին բացասական պատասխան է տալիս՝ սակայն խորհուրդ տալով Բաքվից հնչած սպառնալիքներին լուրջ վերաբերվել:

«Ես թերահավատորեն եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ են կանխատեսում: Այս հակամարտությունում բազմաթիվ հակասություններ կան: Կարծում եմ, որ ռազմական գործողությունները կարող են հանկարծակի վերսկսվել, ասենք, որևէ միջադեպի հետևանքով: Պատերազմի մեկնարկը քաղաքական որոշում է պահանջում, իսկ ադրբեջանական ղեկավարությունը դժվար թե համարձակվի նման որոշման», - հինգշաբթի «Արգումենտի և Ֆակտի» մամուլի կենտրոնում տեղի ունեած «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները. հնարավորություններ և խոչընդոտներ» օնլայն-ասուլիսի ընթացքում ասել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

«Յաբլոկո» կուսակցության քաղաքական կոմիտեի անդամ Վիկտոր Շեյնիսը կարծում է, որ «հաղթականակ ապահվող փոքրիկ պատերազմի» գաղափարը նորություն չէ: «Եթե նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունը բլեֆ է անում, ոչ ոք չէր ցանկանա ապրել ատրճանակի փողի տակ», - ասել է Շեյնիսը:

«Եթե պարտվել ես, գնա զիգումների: Իսկ Ադրբեջանը, փաստորեն, պարտված կողմն է, սակայն փորձում է ստիպել Հայաստանին զիջումների գնալ: Այս ամենի հետևում կանգնած է Արևմուտքը, մասնավորապես ՆԱՏՕ-ն», - համոզված է ռուս փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ, Կովկասագետների գիտական հանրության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևի կարծիքով՝ Բաքուն դժվար թե համարձակվի ինքնուրույն պատերազմ սկսել:

«Արտաքին գործոնը բավականին ուժեղ է զգացվում և Ադրբեջանում, և Հայաստանում, և մենք շատ լավ հասկանում ենք, որ նմանատիպ որոշումները պետք է առնվազն համաձայնեցվեն տարբեր ատյաններում՝ առավել ևս անկանխատեսելի հետևանքներով ռազմական գործողությունների մեկնարկի մասին որոշումները», - կարծում է Արեշևը:

ՌԳԱ-ի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատերազմը շարունակվելու է տասն օրից ոչ ավելի, ամենաշատը՝ երկու շաբաթ:

«Ոչ ոք ավելի շատ թույլ չի տա պատերազմել: Երկու շաբաթվա ընթացքում կողմերից ոչ ոք չի կարող վճռորոշ առավելության հասնել և լուծել սեփական խնդիրները: Այս ամենին կհետևեն մի շարք կոշտ հայտարարություններ և քայլեր, տարածաշրջան խաղաղապահ զորքեր կմտցվեն, որոնք, ամենայն հավանականությամբ, կտեղակայվեն ոչ միայն Ղարաբաղի շուրջ, այլև Նախիջևանում, Կասպից ծովի ափին, և իրավիճակը կսառեցվի», - կարծում է Սկակովը:

Խոջալուի կեղծիքը

Նախորդ շաբաթը բախվեց հակահայկական քարոզչության նոր ճյուղի հետ, որի հիմքում ընկած են, այսպես կոչված, «Խոջալուի դեպքերը», որոնց ժամանակ ադրբեջանցի գրոհայինները ղարաբաղյան պատերազմի ընթացքում ոչնչացրել են այդ տարածաշրջանում բնակվող թուրք-մսխեթցիներին: Ադրբեջանական քարոզչության հեղինակները անհաջող կերպով փորձում են  այս ամենը բարդել ղարաբաղյան կողմի վրա՝ հետապնդելով միայն մեկ նպատակ՝ տեղեկատվական դաշտում զսպել 1988 թ.-ին Սումգայիթում հայերի զարհուրելի ջարդի հերթական տարելիցի մասին տեղեկատվության հոսքը:

Խոջալուի պատմությունը վաղուց հայտնի է: 1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման և նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել է հակառակորդ կողմը: Խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Աղդամի շրջանի սահմանային մատույցներում: Փորձագետները համոզված են, որ «Խոջալուն» կազմակերպել են ադրբեջանցի ազգայնականանները՝ հետապնդելով քաղաքական նպատակներ:

Ինչ վերաբերում է 1988 թ.-ի փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդին, որի ընթացքում տասնյակ մարդիկ են սպանվել, ապա Հայաստանում չեն կասկածում, որ այս հանցագործությունը Ադրբեջանի նպատակաուղղված պետական քաղաքականության հետևանքն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: