480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կոալիցիան կտրեց «գորդյան հանգույցը» և պատասխան տվեց բոլոր հարցերին. շաբաթվա ամփոփում
14:46
21 Փետրվարի 2011

Նախորդ շաբաթը թույլ տվեց, վերջապես, վերջակետ դնել հայկական ԶԼՄ-ներում երկար ժամանակ շրջանառվող  իշխող կոալիցիայի պառակտման մասին լուրերին և տվեց բոլոր հարցերի պատասխանը. կոալիցիոն ուժերը համատեղ հայտարարություն ստորագրեցին միասնական թեկնածուին սատարելու և կոալիցիայի շրջանակներում աշխատանքները շարունակելու վերաբերյալ։

ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կտրեցին «գորդյան հանգույցը»

Արդեն մի քանի շաբաթ հայկական քաղաքական հանրությունը պարզ երկնքում ամպրոպ էր կանխատեսում, այն է, որ «Բարգավաճ Հայաստանը» դուրս կգա իշխող կոալիցիայից։ Սակայն ամեն ինչ տեղի ունեցավ սպասումներին ի հակառակ՝ հանգիստ և առանց մարտի։ Շաբաթվա ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներքին խորհրդակցություններ անցկացրեց, որոնց արդյունքում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ միասնական թեկնածուի օգտին հանդես գալու մասին՝ ի դեմս Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի։ 

Նույն օրը երեկոյան կոալիցիոն երեք գործընկերները նախագահի նստավայրում գրավոր հաստատեցին 2013 թվականի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու իրենց մտադրությունը, ինչպես նաև հաստատեցին հավատարմությունը կոալիցիոն համաձայնագրի հիմնական սկզբունքներին։ Այսքան երկար ձգվող ինտրիգն ավարտվեց պետական խնդիների գիտակցմամբ, մասնավորապես, որ նախագահը քաղաքական գործընկերների օժանդակության կարիքն ունի բանակցություններ վարելու և նախաձեռնած բարեփոխումներն իրականացնելու համար։

Հայ քաղաքական գործիչները դրական գնահատեցին այդ փաստը։ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանական երեք կուսակցությունների կողմից կոալիցիոն հայտարարության ստորագրումը դրական քայլ է քաղաքական համակարգի կայացման տեսակետից:

Քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի խոսքերով՝ հայտարարության ստորագրումը տեսականորեն նշանակում է, որ միջնաժամկետ հեռանկարում՝ մինչև 2018 թ.-ը, այս քաղաքական ուժերը մտադիր են համակարգված համատեղ քաղաքական պայքար մղել:

Ընդդիմադիր դաշտում համաձայնագրի դրական կողմերը չտեսան: «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ «առավել բարոյական կլիներ, եթե նրանք պարզապես հայտարարեին, որ մի կուսակցությունում են համախմբվում»: Խոսելով ընդդիմադիր ուժերի միավորման մասին՝ Սաֆարյանը նշեց, որ ներքին և արտաքին քաղաքական հարցերի շուրջ առկա տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն ընդդիմության միավորմանը, որը  պետք է իշխող կոալիցիայի այլընտրանք դառնա:

Կոալիցիայի համախմբման ֆոնի ներքո հայկական արմատական ընդդիմությունը հայտարարել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Հերթական հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չբացառեց այն բանի հնարավորությունը, որը Ղրղզստանում, Եգիպտոսում, Թունիսում, Ալժիրում, Յեմենում սկսված սոցիալական ընդվզումների ալիքը կարող է հասնել Հայաստան, և դրա բուժամիջոցը կարող են դառնալ արտահերթ ընտրությունները:

Նախագահների հանդիպումը կամ դիվերսիաներ սահմանի վրա

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային, հայտարարել են մարտի 5-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին, որին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը մեկնաբանել է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ «հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի վարչությունը պատշաճ կարգով և ժամանակին տեղեկացնում է նախագահի հանդիպումների և այցերի մասին»:

Մինչ բարձրագույն օղակները քննարկում են հանդիպման հնարավորությունը, ադրբեջանցի դիվերսանտները չեն քնում: Անցած շաբաթ ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները ղարաբաղա-ադրբեջանական ԶՈւ շփման գծում խափանել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների հերթական դիվերսիան:

ԼՂՀ արտգործնախարարությունից այս առթիվ նշեցին, որ Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում առկա լարվածությունը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակամետ քաղաքականության արդյունքն է:

ՀՀ պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած դիվերսիան հերթական արկածախնդրությունն էր, որն աչքի ընկավ իր ակնհայտ ապաշնորհությամբ և ի սկզբանե ձախողման էր դատապարտված: ԼՂՀ ՊԲ-ի մարտունակությունը հաստատեցին Ղարաբաղում մեկնարկած իրենց մասշտաբով աննախադեպ հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց բացի ՊԲ-ից, մասնակցում են նաև Արցախի ուժային, առողջապահական և ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը:

Արտաքին քաղաքական խորհրդակցություններ. Ռուսաստան, Իրան, Չինաստան, Վրաստան

Նախորդ շաբաթ Հայաստան այցելեցին տարբեր երկրների մի քանի պաշտոնական պատվիրակություններ՝ քաղաքական և տնտեսական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այսպես, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի այցելության շրջանակներում քննարկվել է հայ-ռուսական ռազմական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարասինը նշել է խորհրդարանական համագործակցության ընլայնման անհրաժեշտությունը:

Իրանի նախագահի հատուկ պատվիրակ, ԻՀՀ-ի փոխարտգործնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին Երևանում քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության վերաբերող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերի իրականացման գործընթացը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի խնդիրներ:

Առաջին անգամ Հայաստան այցելեց Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին (Yang Jiechi): Այցի շրջանակներում ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ, որոնք ազդակ կհաղորդեն համագործակցության ընդլայնմանը: Ձիեչին կարևորել է տնտեսության, գյուղատնտեսության, տրանսպորտի, գիտության, տեխնիկայի, կրթության, առողջապահության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացումը:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին Երևան կատարած իր մեկօրյա այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցեց Վրաստան այցելելու՝ Վրաստանի նախագահի հրավերը: Այցի շրջանակներում քննարկվեցին նաև առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունները, Հայաստանի հետ սահմանների ընդհանուր կառավարման կարգի ներդրմանը վերաբերող հարցեր: Վրաստանի վարչապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը կարելի է համարել հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը մտադիր չէ վաճառել «Հյուսիս-Հարավ» գազատարի վրացական հատվածի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Ցեղասպանությունը թուրք իրավապաշտպանի աչքերով

Թուրք իրավապաշտպան և հրատարակիչ Ռագիբ Զարաքօղլուն անցյալ շաբաթ այցելել էր Երևան և արժանացել առաջին հայ գրահրատարակիչ Հակոբ Մեղապարտի մեդալի՝ 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեմ պայքարում ներդրում կատարելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: իրավապաշտպանի կարծիքով, Թուրքիան պետք է ընդունի իր սխալները, որպեսզի թույլ չտա նմանատիպ ողբերգությունների կրկնությունը հետագայում։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է Թուրքիայի համար առքուվաճառքի առարկա լինի: Դա պատվի պարտք է, որը քննարկման ենթակա չէ»,- ասաց Զարաքօղլուն:

Շաբաթվա գեղադիտակը

ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել երկրի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացման մասին արձանագրությունը, ինչպես նաև առևտրային ներկայացուցչությունների հիմնադրման և հետընդունման մասին հայ-ռուսական համաձայնագրերը:

Հայաստանը հանվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրապարակվող այն երկրների ցուցակից, որոնք թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում հատուկ վերահսկողություն են պահանջում:

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի այցը Վրաստան, որը 2010 թ.-ին հետաձգվել է երեք անգամ, տեղի կունենա 2011 թ.-ի առաջին կիսամյակում:

Robert Sahakyants Production ստուդիան ծրագրում է լիամետրաժ անիմացիոն  3D ֆիլմ նկարահանել լեգենդար մարդասպան և վամպիր կոմս Դրակուլայի մասին:

Հայաստանում առաջին ցուցահանդեսային-շնորհանդեսային Էքսպո-կենտրոնի շինարարությունը կավարտվի առաջիկա 3-4 ամսվա ընթացքում: Էքսպո-կենտրոնն ունի գրեթե 5 հազար քառակուսի մետր մակերես և գտնվում է Հաշվիչ մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտի տարածքում:

Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցերին նվիրված միջազգային կոնֆերանս կանցկացվի ապրիլին Երևանում: Կոնֆերանսին կմասնակցեն այն երկրները, կազմակերպություններն ու իրավաբանական անձինք, ովքեր շահագրգռված կլինեն ներդրում կատարելՀայաստանում նոր էներգաբլոկի կառուցման մեջ:

Կենսաչափական տվյալներով անձնագրերն ու նույնականացման քարտերը Հայաստանում շրջանառության կհանվեն 2011թ.-ի սեպտեմբերին: Կենսաչափական անձնագրի գործողության ժամկետը հինգ տարի կլինի, իսկ ID-քարտերինը՝ 10 տարի։Նույնականացման քարտեր կստանան տասնվեց տարեկանից սկսած ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ անձնագրերը հանվեն կարող են ստանալ ըստ ցանկության, արտերկիր մեկնելու համար:

ԱՄՆ վարչակազմը 2012 ֆիսկալ տարում ծրագրում է Հայաստանին տրամադրել 40 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն, որը 1 միլիոն դոլարով պակաս է նախորդ տարվա հատկացումից:

«Եվրատեսիլ 2011» մրցույթի երգի ընտրությունը, որը երգչուհի Էմմին կներկայացնի երգի միջազգային մրցույթում, տեղի կունենա փետրվարի 26-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության մարմիններում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանի ծառայության ժամկետը մինչև 2016 թ.-ի փետրվարի 11-ը երկարացնելու մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: