486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Վրաստանի հավաքականների երկար սպասված հանդիպումը, Աբրահամի մենամարտն ու «Aeroflot Open» մրցաշարը
18:59
14 Փետրվարի 2011

Կովկասյան մրցարշավի (թեկուզ ընկերական մրցախաղի կարգավիճակով) արդյունքի կարևորությունը շատերի կողմից է նշվել, այդ թվում ֆուտբոլի հայկական ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կողմից։ Հասկանալի է՝ պարտությունը միշտ էլ տհաճ է, հատկապես երբ վերջին 4 հանդիպումների ընթացքում այն կարող է առաջինը դառնալ, լավ կլիներ ուղղումներ կատարել նաև վրացիների հետ խաղերի վիճակագրության մեջ. բավական հաճախ ենք նրանց պարտվում։ Փորձառու հայ երկրպագուները չեն մոռացել 97թ.-ին 0։7 հաշվով ստացած շշպռանքը։ Ռևանշը հաջողվել է վերցնել միայն 7 տարի անց, ի դեպ՝ Կիպրոսում։

Փետրվարի 9-ին կայացած կիպրոսյան խաղին էլ Վարդան Մինասյանի թիմը որոշակի կադրային խնդիրներով հանդես եկավ։ Ի սկզբանե հավաքական չէին կանչվել Ռոման Բերեզովսկին, վնասվածքը բուժած Լևոն Փաչաջյանը, ով չի ընդգրկվել 20 ընտրվածների շարքում։ Դրա փոխարեն ելույթ ունենալու հնարավորություն էին ստացել երիտասարդ կադրերը՝ Արտակ Ալեքսանյանը և Լևոն Հայրապետյանը։

Խաղից մի քանի ժամ առաջ հայտնի է դարձել, որ դաշտ չեն կարող դուրս գալ Յուրա Մովսիսյանը՝ ծնկի վնասվածքի պատճառով, և հիմնական կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը։ Նրանց փոխարինել են եկել Էդգար Մանուչարյանը և Լևոն Հայրապետյանը։

Մեր ֆուտբոլիստները խաղն աշխույժ սկսեցին՝ անմիջապես գրավելով դաշտի առավելությունը և դինամիկ զարգացող գրոհ կազմակերպելով։ Հաշիվը բացելու առաջին իրական հնարավորությունը բաց թողեց Հենրիխ Մխիթարյանը։ Տուգանային հրապարակի գծից ուղարկված հարվածն անհաջող էր, գնդակը դարպաս կողքով անցավ։ Երկու րոպե անց Մխիթարյանի տեղում հայտնվեց Էդգար Մանուչարյանը, չնայած որ գրոհն արդեն աջ կողմում էր զարգանում։

Տուգանայինի մոտ փոխանցում ստանալով՝ Մանուչարյանը մեկ շարժումով հարվածային դիրք դուրս եկավ և հարվածեց։ Սակայն վրացի դարպասապահը զգոն էր։ Տարբերվելու մի քանի ոչ վատ հնարավորություններ բաց թողնելով՝ ՀՀ հավաքականը ևս մեկ անգամ հաստատեց «դու չհարվածես, քեզ կհարվածեն» օրինաչափությունը։
Դիպուկ փոխանցում ստանալով ձախ կողմից՝ Զուրաբ Խիզանիշվիլին կենտրոնում գտավ Ալեքսանդր Իաշվիլուն, ով ոտքի մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասը։ Կասպարովը չկարողացավ ետ մղել գնդակը։ ՀՀ հավաքականն անմիջապես սկսեց ակտիվորեն հարձակվել, սակայն տասը րոպե անց բաց թողեց երկրորդ գնդակը, որի հեղինակն էր Դավիթ Սիրաձեն։

Մեր պաշտպանների ամբողջական թողտվությամբ Սիրաձեն հեռվից կատարած հարվածից հետո կատարեց ևս մեկ հարված։ Առաջին խաղակեսը հիշվեց Հայաստանի հավաքականի ակտիվ խաղով և մրցակցի՝ նպատակին հասած, երկու գրագետ գրոհներով։

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստների ակտիվությունը չմարեց՝ մշտական գրոհներով նրանք լարվածության մեջ էին պահում վրացի դարպասապահին։ Մինասյանի սաները սկսեցին ավելի հարձակողական խաղ ցուցադրել։ Երկրորդ խաղակեսում իրական գոլի հնարավորություն բաց թողեց Էդգար Մալաքյանը, ով առաջ անցնելով պաշտպանից, ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն գնդակը կրկին անցավ  դարպասի մոտով։
Մարկոս Պիզելին, բրազիլական ոճով առաջ անցնելով մրցակցից, հեռվից հարված կատարեց, սակայն կրկին՝ շեղ։ Խաղի 62-րդ րոպեին վրացիների պաշտպանությունը վերջապես ցնցվեց։ Մխիթարյանին փորձեցին խանգարել տուգանային հրապարակում և մրցավարը շտապեց տուգանային քարտ ցույց տալ։ Էդգար Մանուչարյանի հարվածը դիպուկ էր՝ 1։2։ Մինչև մրցախաղի ավարտը մոտավորապես 30 րոպե էր մնում, և մեր ֆուտբոլիստները շտապեցին երկրորդ գնդակը խփել։

Սակայն այդ երեկո հաջողությունը մեր կողմից չէր։ Գնդակն այդպես էլ չմտավ մրցակցի դարպասը, չնայած բազմաթիվ գրոհներ ու հարվածներ եղան։ ՀՀ հավաքականը պարտվեց 1։2 հաշվով, բայց միաժամանակ հիանալի ֆուտբոլ ցուցադրեց՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հոկտեմբերյան հաղթանակները պատահական չէին։ 
Չնայած խաղն ընկերական էր, սակայն հայ ֆուտբոլիստները պայքարում էին դաշտի յուրաքանչյուր սանտիմետրում։ Զգացվում էր հաղթական երթերը շարունակելու ցանկությունը, բայց ինչ-որ բան այնպես չընթացավ։ Այժմ սպասվում են մարտի 26-ին Երևանում և հունիսի 4-ին Մոսկվայում կայանալիք ՌԴ հավաքականի հետ պատասխանատու հանդիպումները։

Այսօր ՀՀ հավաքականը 2012թ.-ի ԵԱ ընտրական փուլի խմբում երրորդ տեղն է զբաղեցնում՝ առաջին անգամ մրցախաղի եզրափակիչ փուլ դուրս գալու հիանալի հնարավորություն ունենալով։

Մեր շախմատիստները «Aeroflot Open»-ում

Մոսկվայում մեկնարկեց «Aeroflot Open» հոբելյանական, տասներորդ, ճանաչված շախմատային մրցախաղը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստները։ Մրցախաղի մասնակիցներն իրենց վարկանիշներին համապատասխան երեք խմբի են բաժանված։ Ուժեղագույն «А» խումբ են ընկել երեք հայ գրոսմայստերներ՝ Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Ավետիք Գրիգորյանը։ Մեր շախմատիստներն այդքան էլ հաջող չեն մեկնարկել և 4 մրցախաղերից հետո չեն մտել մրցախաղային աղյուսակի առաջին տասնյակ։

Սերգեյ Մովսիսյանը 2,5 միավորով կիսում է 11-30 տեղերը։ Տիգրան Լ. Պետրոսյանը և Ավետիք Գրիգորյանը, իրենց ակտիվում երկու միավոր ունենալով, զբաղեցրել են 35-րդ և 36-րդ տեղերը։ Մրցախաղն ավարտվելու է փետրվարի 17-ին, և հաղթողը 20 հազար եվրո է ստանալու։

Երկրպագուներին «հիասթափեցնող» Աբրահամի հաղթանակը

Բռնցքամարտի սիրահարներն Արթուր Աբրահամի մասնակցությամբ մենամարտին հատուկ թրթիռով էին սպասում։ Երկու պարտություններից հետո աշխարհի նախկին չեմպիոնը պետք է հեղինակությունը վերականգներ իր երկրպագուների առջև և ապացուցեր ողջ բռնցքամարտի հասարակությանը նախկին ձախողումների պատահականությունը։ Այն, որ խորվաթ Ստեփան Բոժիչի հետ պայքարում ռինգում միայն Աբրահամն էր առաջնորդելու, վստահ էր նաև նրա մարզիչ Ուլի Վագները։ «Շաբաթ օրն Աբրահամն իսկական բռնցքամարտ ցույց կտա և բոլոր երկրպագուներին կապացուցի, որ նա չի մոռացել, թե ինչպես է պետք կռվել։ Աբրահամը շատ և ջանասիրաբար է մարզվել, բայց դա միայն սկիզբն է։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտը երբեք հեշտ զբաղմունք չի եղել, և որպեսզի հաջողության հասնես, պետք է շատ աշխատես և ինքդ քեզ զոհաբերես սպորտին»,- ասաց նա։

Համոզվելու համար, որ Աբրահամն իսկապես պատշաճ կերպով է պատրաստվել Բոժիչեմի հետ պայքարին, այդ երեկո այդպես էլ չհաջողվեց, ավելի ճիշտ ոչ ոք չհասցրեց։ Երկրորդ ռաունդում խորվաթ բռնցքամարտիկը հարված հասցնելու ժամանակ հաջողացրեց կոտրել իր ձեռքը և ստիպված եղավ ժամանակից շուտ ավարտել մենամարտը:

Տեխնիկական նակոուտով հաղթանակը շնորհված էր Աբրահամին, բայց հանդիպման նման սցենարի հանդեպ հիասթափությունը նա էլ չկարողացավ թաքցնել։ «Ուզում էի բոլորին ապացուցել, որ 2011թ.-ին լավագույն մարզավիճակում կլինեմ և կկարողանամ հաղթել, ցավոք, այսօր ես չկարողացա շատ բան ցույց տալ։ Ես ցավում եմ երկրպագուների համար։ Այժմ ամենակարևորն այն է, որ մայիսին ես պայքարելու եմ Ուորդոմի հետ»,- ասաց բռնցքամարտիկը։ Աբրահամը հաջորդ բռնցքամարտը կանցկացնի Անդրե Ուորդոմի հետ՝ Super Six Classics միջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների մրցաշարի շրջանակներում։ -0-Արթուր Խաչատրյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: