486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Սոչի. օլիմպիական շինարարություն՝ ապագայի հեռանկարով
14:45
14 Փետրվարի 2011

Խոսելով Սոչիում կառուցվող օլիմպիական օբյեկտների մասին՝ փորձագետները և լրագրողներին հաճախ օգտագործում են այնպիսի մակդիրներ, ինչպիսիք են «բացառիկ» և «աննախադեպ»: Հին ու բարի հանգստավայրը դարձել է հսկայական շինհրապարակ, երկրորդ շնչառություն է ստացել և հնարավորություն` լուծելու կուտակված խնդիրները: Սոչիում իրականացվող օլիմպիական շինարարությունը հեռանկարային բնույթ է կրում, նոր ենթակառուցվածքն ապահովելու է հանգստավայրի կենսագործունեությունը ամբողջ տարին: Այս ամենում համոզվել են «ՌԻԱ Նովոստիի» կողմից կազմակերպված պրես-տուրի շրջանակներում Սոչի այցելած ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողները:

Լեռներից ավելի լավ միայն լեռներն են

Горнолыжный курорт в СочиԼեռնային կլաստերի մարզական օբյեկտների մեծամասնությունը շահագործման կհանձնվի 2011թ.-ին: Լեռներում կանցկացվեն դահուկավազի, բիաթլոնի, բոբսլեի, ցատկ տրամպլինից, սնոուբորդի և ֆրիսթայլի մրցումները: Լեռնադահուկային կենտրոն տանող ճանապարհն ունի ավելի քան 10 կմ երկարություն: Լեռներում նախատեսվում է նաև կառուցել մեդիագյուղ, օլիմպիական գյուղեր: Ընթանում է հյուրանոցների շինարարություն: Բացի բոբսլեի սահուղուց, լեռնային կլաստերում գտնվող բոլոր օբյեկտները կառուցվում են ներդրողների միջոցների հաշվին:

Բոբսլեի կառուցվող սահուղու վրա կանցկացվեն սահնակասպորտի, բոբսլեի և սկելետոնի մրցումներ: Սահուղին կտեղակայվի Այիբգա լեռնաշղթայի հյուսիսային լանջին՝  «Ալպիկա-Սերվիս» լեռնադահուկային հանգստավայրի տարածքում: Օլիմպիադայից հետո այն կվերածվի մարզական կենտրոնի:

Բիաթլոնի և դահուկային համալիրում կանցկացվեն դահուկային մրցավազքի, դահուկային երկամարտի և բիաթլոնի մրցումներ: Վազքուղիների ընդհանուր երկարությունը կկազմի ավելի քան 15 կիլոմետր: Համալիրը գտնվում է Կրասնայա Պոլյանա գյուղից 6,5-10 կմ դեպի հյուսիս-արևելք՝  Պսեխակո լեռնաշղթայի կատարին և լանջերին:

«Ռոզա Խուտոր» հանգստավայրի տարածքում գտնվող լեռնադահուկային նոր համալիրը կընդունի սրընթաց վայրէջքի, սլալոմի, սրընթաց վայրէջք-սլալոմի, սլալոմ-սուպերգիգանտի և մեծ սլալոմի մրցումների մասնակիցներին: Բացի այդ, «Ռոզա Խուտորում» կառուցվում են սնոուբորդի պուրակ և ֆրիսթայլ-կենտրոն, որտեղ Օլիմպիադայի ժամանակ կանցկացվեն կրոսի, մագուլի, ակրոբատիկայի, հայ-փայփի, զուգահեռ մեծ սլալոմի և սնոուբորդ-քրոսի մրցումները:

Ցատկ տրամպլինից և դահուկային երկամարտի մրցումները կանցկացվեն Այիբգա լեռնաշղթային հյուսիսային լանջին կառուցված տրամպլինների համալիրում: Այս վայրը հատուկ ընտրվել է միջազգային փորձագետների կողմից երկու լեռնաշղթաների միացման վայրում: Տրամպլինները ներդաշնակվում են շրջակա լանդշաֆտի հետ, իսկ մարզիկները պաշտպանված կլինեն կողային քամուց:

Սառցե կղզյակ Սև ծովի ափին

Макет Олимпийского парка в СочиՄերձափնյա կլաստերը տեղակայված է Իմերեթական ցածրավայրի մերձծովյան գոտում: Այն նախատեսված է սառցե մարզաձևերի համար: Մերձափնյա կլաստերում են գտնվելու Օլիմպիական գյուղը, մամուլի կենտրոնն ու հեռուստակենտրոնը:

Օլիմպիական պուրակն ընդգրկում է սպորտային վեց ասպարեզ՝ Սպորտի սառցե պալատ, Չմշկավազքի փակ կենտրոն, Սառցե ասպարեզ կեռլինգի համար, Սառցե Մեծ հրապարակ, Սառցե փոքր ասպարեզ և  Կենտրոնական մարզադաշտ, որտեղ կանցկացվի Օլիմպիադայի բացման և փակման արարողությունը։

Ձմեռային օլիմպիական խաղերի համար Օլիմպիական պուրակն առհասարակ բնոորոշ չէ, իսկ այստեղ սառցե հարթակները կողք կողքի են, և, բացի այդ, դրանք շատ մոտ են դասավորված:

Բացի այդ, չմշկային փակ կենտրոնը Օլիմպիադայինց հետո կօգտագործվի որպես ցուցահանդեսային համալիր:

Ինչու՞ Դավոս, եթե կա Սոչին

Строительство олимпийских объектов в СочиՕլիմպիական խաղերը ազդակ կդառնան Սոչի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրության բարձրացման համար, համոզված են քաղաքի բնակիչները: Սև ծովը, լեռնադահուկային հանգստավայրերը և բոլորին հայտնի բնական բուժիչ գործոնները, որոնցով հայտնի է Սոչին որպես խոշորագույն առողջարան, կառուցվող գերժամանակակից ենթակառուցվածքների, հյուրանոցների, տրանսպորտային բարդ հանգույցների, հանգուցալուծումների, իրենց բարդությամբ աննախադեպ ավտոմոբոլիային և երկաթուղային համատեղված ճանապարհների ֆոնի ներքո, քաղաքը դարձնում են գրավիչ և հարմարավետ տարվա ցանկացած ժամանակ:

Արդեն այսօր բազմաթիվ զբոսաշրջիկներ հրաժարվում են հանգստանալ եվրոպական երկրներում՝ նախընտրելով այցելել սևծովյան հանգստավայր, որը ավելի մատչելի գներով առաջարկում է ոչ պակաս գրավիչ պայմաններ:

Օլիմպիադան ազդակ հաղորդեց նաև լեգենդար հանգստավայրի սոցիալական զարգացմանը: Կառուցվում են նոր դպրոցներ, մանկապարտեզներ, ժամանակակից բուժկենտրոններ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, մաքրիչ կառույցներ, թափոնների վերամշակման համալիրներ:

Աննախադեպ կարճ ժամանակահատվածում գրեթե ամբողջովին փոխվում է քաղաքի կոմունալ, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքը, լուծվում է էներգիայի և բնական գազի դեֆիցիտի առանցքային խնդիրը, իրագործվում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Ջուբգա-Լազարևսկոյե-Սոչի» գազատարի կառուցումը, 19 էլեկտրակայանների, չորս ՋԷԿ-երի, մեկ ՀԷԿ-ի և բաշխիչ էլեկտրացանցերի փոփոխությամբ մեկ ՋԷԿ-ի կառուցման նախագծերը:

Мэр Сочи Анатолий Пахомов«Սոչին Ռուսաստանի գլխավոր հանգստավայրն է, այդ պատճառով այն պետք է լինի ամենաբարեկարգն ու անվտանգը, հյուրընկալն ու հարմարավետը բնակություն հաստատելու և բիզնես գործունեություն ծավալելու համար», - կարծում է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա», Երևան-Սոչի-Երևան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: