486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Անհամապատասխանություններ հայկական կոալիցիայի գործողություններում և Ղարաբաղի վերաբերյալ զարգացումները. Հայաստանի մեկ շաբաթը
13:25
14 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Խորհրդարանական (2012 թ.) և նախագահական (2013 թ.) մոտեցող ընտրությունների լույսի ներքո նախորդ շաբաթվա համար առանցքային էին կոալիցիոն երկու ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ քննարկումները։ Շաբաթվա ընթացքում հայկական ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվում էին ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք որոշ քաղաքական գործիչների և լրագրողների կողմից մեկնաբանվում էին որպես տարաձայնություններ կոալիցիոն ուժերի միջև։

Որոշակի պարզություն այս հարցում մտցրեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարեց, որ ՀՀԿ և ԲՀԿ միջև որևէ լարվածություն չի տեսնում։ Նա հիշեցրեց, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում Բարգավաճ Հայաստանը սատարեց Սերժ Սարգսյանի թեկնածությանը, և հավաստիացրեց, որ առաջիկայում կուսակցությունը կներկայացնի իր հստակ դիրքորոշումը։

Ասվածի համատեքստում բոլորը լարված սպասում էին շաբաթ օրվան, երբ կկայանար ԲՀԿ հերթական համագումարը և կհնչեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը: Իր ելույթում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հստակ ձևակերպեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին և ոգուն: Նշելով, որ քաղաքական կոալիցիան դրսևորել է իր արդյունավետությունը՝ Ծառուկյանն ասաց, որ համատեղ աշխատանքի ընթացքում եղել են դեպքեր, երբ իրենք կոալիցիոն գործընկերների հետ տարբեր մոտեցումներ են ունեցել առանձին հարցերի շուրջ, սակայն դա, նրա խոսքերով, բնական է և տեղավորվում է առողջ տրամաբանության շրջանակներում:

Հայաստանի իշխող կոալիցիան ձևավորվել է 2008 թվականի մարտին նախագահական ընտրություններից հետո, երբ հաղթեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Կոալիցիայում ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» կուսակցությունները և ՀՅԴ-ն։ 2009 թվականին «Դաշնակցությունը» դուրս եկավ կոալիցիայի կազմից՝ կոալիցիայի արտաքին քաղաքականությանը չհամաձայնելու կապակցությամբ։  Խորհրդարանի հինգերորդ քաղաքական ուժը «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունն է։

Իշխող կոալիցիայի չկայացած նիստը

Արդյո՞ք ամեն ինչ այդքան հարթ է կոալիցիոն ուժերի շարքերում, դժվար է ասել։ Այնքան էլ հասկանալի չէ հետագա համագործակցության մասին կոալիցիոն ուժերի համատեղ հայտարարության նախապատրաստվող քննարկման շուրջ ստեղծված իրավիճակը։

Այն մասին, որ նման հայտարարություն կքննարկվի ուրբաթ, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքերով՝ նիստի ընթացքում կքննարկվի հետագա համագործակցության վերաբերյալ կոալիցիոն ուժերի հայտարարության տեքստը, որում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են, որ կոալիցիան մտադիր է 2013 թ.-ի Հայաստանի նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով:

Միաժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, ինքը նույնիսկ չգիտեր ուրբաթ օրը նշանակված կոալիցիոն նիստի մասին։ Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցությանը, ապա նրա ներկայացուցիչները ճեպազրույցին առհասարակ բացակայում էին։

Կոալիցիոն նիստն այդպես էլ տեղի չունեցավ։ Հայկական ԶԼՄ-ներում ենթադրություններ էին արվում այն մասին, որ դրա պատճառը իբրև Գագիկ Ծառուկյանի հրաժարվելն էր կոալիցիոն հուշագիրը ստորագրելուց։

Ու այդպես էլ մինչև վերջ չպարզվեց՝ ընդհանրապես պե՞տք է տեղի ունենար կոալիցիոն նիստը, և ինչ հայտարարության մասին էր ասում Բիշարյանը։

Այդ հարցի վրա լույս չսփռեց նաև շաբաթ օրը կայացած ԲՀԿ համագումարը։ Բոլորին հետաքրքրող հարցը՝ կսատարի՞, արդյոք, ԲՀԿ-ն գործող նախագահի թեկնածությանը հաջորդ նախագահական ընտրություններում, ըստ էության, անպատասխան մնաց։

ԲՀԿ առաջնորդը սահմանափակվեց միայն ընդհանուր հայտարարություններով այն մասին, որ կուսակցությունը հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին և վստահ է սեփական ուժերին, պատրաստ է քաղաքակիրթ պայքարի և ազատ մրցակցության։

ՃՄԽ հերթական զեկույցը Ղարաբաղի մասին

Փետրվարի 8-ին Ճգնաժամերի կանխարգելման միջազգային խմբի (International Crisis Group - ICG) հրապարակած «Հայաստան և Ադրբեջան. Կասեցնելով պատերազմը» զեկույցը լայն արձագանք գտավ հայ հասարակության մեջ։

Զեկույցում նշվում է, որ նոր պատերազմը ղարաբաղյան հակամարտության գոտում կործանիչ հետևանքների կհանգեցնի, առաջնային գծում բախումների սրումը, սպառազինությունների աճող մրցավազքը, հեգնական ելույթները և գրեթե դադարած խաղաղ գործընթացն ավելացնում են այն բանի հնարավորությունները, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին կվերադառնան պատերազմի Լեռնային Ղարաբաղի համար, ինչը կհանգեցնի տարածաշրջանի համար ավերիչ հետևանքների:

Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը միաժամանակ չի տեսնում զեկույցի փաստագրական մասում պատերազմի վերսկսման հնարավորություն։ Ըստ նրա, պատերազմները կարող են հանկարծակի լինել, բայց դա լինում է այն իրավիճակներում, երբ միմյանց դիմակայում են ապակենտրոնացված կողմեր, իսկ ղարաբաղյան հակամարտությունում բոլորովին այլ իրավիճակ է, երկու կողմից միմյանց դիմակայում են ոչ թե ինչ-որ անվերահսկելի ջոկատներ, այլ բանակներ։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության քարտուղար Լարիսա Ալավերդյան ի կարծիքով՝ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը Ղարաբաղի վերաբերյալ հայ դիվանագետների և պետական գործիչների ոչ միայն պասիվ, այլ նաև ապազգային քաղաքականության արդյունքն է: Ըստ նրա, հայ դիվանագետները նման դիրքորոշում են որդեգրել նաև հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան հակամարտության այսպես կոչված բանակցություններին վերաբերող հարցերում:

Հարկ է նշել, որ Ալավերդյանի հայտարարությանն ի հակառակ՝ հայկական դիվանագիտական կորպուսը, այնուամենայնիվ, իր վերաբերմունքը դրսևորեց տվյալ փաստաթղթի նկատմամբ։ Մասնավորապես, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել ՃՄԽ փորձագետներին՝ «աշխատել կրակի վրա յուղ չլցնել»: Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ փորձագիտական գնահատականներ և կանխատեսումներ ձևակերպելիս «հարկավոր է լսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարծիքը»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը

Տարածաշրջանային այցով Հայաստանում էին գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

ՀՀ նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ համանախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, Ինչպես նաև հունվարի 24-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները:

ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի խոսքերով՝ որևէ քաղաքական խոչընդոտ համանախագահների՝ ԼՂՀ այցելելու համար չկար, պարզապես Ղարաբաղում անբարենպաստ եղանակ էր:

Հայ փորձագետներն առայժմ առանձնապես չեն մեկնաբանում համանախագահների այցը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում այցելեցին նաև Բաքու, ինչից հետո հանդես եկան հայտարարությամբ, որում կոչ արեցին ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածություն դրսևորել գործողություններում և հայտարարություններում։ Միջազգային միջնորդները հաստատեցին իրենց աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ լուծում գտնելու ջանքերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: