480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով և երկպալատ խորհրդարան. նախորդ շաբաթը Հայաստանում
11:49
07 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ քաղաքական գործիչները նախորդ շաբաթ քննարկել են ԵԽԽՎ-ի նախագահ Մևլյութ Չավուշօղլու նախաձեռնությամբ ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման որոշումը: Հայկական կողմը դեմ էր ենթահանձնաժողովի աշխատանքի վերսկսմանը, սակայն հունվարի 28-ին ԵԽԽՎ բյուրոյի նիստի ժամանակ իսպանացի պատգամավոր Խորդի Խուկլա ի Կոստան ընտրվել է հանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ նման որոշում ընդունած կազմակերպությունը խայտառակեց իրեն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ակնհայտ կանխակալ գործունեության պատճառով: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ում ակնհայտ են միանշանակ և միակողմանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, ինչի կապակցությամբ որոշ հարցերում  հայկական կողմն «այլևս պատրանքներ չունի այս կառույցի նկատմամբ»:

Հարությունյանը վստահեցրել է, որ Հայաստանը չի մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները վտանգող գործընթացներին:

Եվրախորհրդարանի դիվանագիտական աղբյուրների տվյալների համաձայն՝ ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման կապակցությամբ իրենց դժգոհությունն են հայտնել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները: Տեղեկատվության համաձայն՝ ՄԽ համանախագահները, հայտնելով իրենց դժգոհությունը, նշել են, որ այս ենթահանձնաժողովի վերսկսման մասին որոշման բացասական հետևանքների համար պատասխանատվությունն ամբողջովին կրում է ԵԽԽՎ բյուրոն:

Երկպալատ խորհրդարան

Հայաստանում երկպալատ խորհրդարանի ներդրման հնարավորությունը նախորդ շաբաթ դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատ դարձնելու մտադրության մասին, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանի Վերին պալատի կազմում ընդգրկել նաև աշխարհասփյուռ հայրենակիցների ներկայացուցիչներին:

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում երկպալատ խորհրդարանի ներդրման հնարավորությունը կպահանջի երկարատև խորհրդակցություններ և քննարկումներ, իսկ Սահմանադրության փոփոխությունը պատասխանատու քայլ է, որը բարդ և երկարատև ընթացակարգ է նախատեսում:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը ևս կարծում է, որ Հայաստանում երկպալատ խորհրդարանի ստեղծումը մանրամասն քննարկումներ և սահմանադրական փոփոխություններ պահանջող բարդ և երկարատև գործընթաց է: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Հայաստանում երկպալատ խորհրդարանի ներդրման հնարավորությունը պարզապես էմոցիոնալ խոսակցություն և պոպուլիստական հայտարարություն:

Անհաշտություններ կոալիցիայում

Նախորդ շաբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հերքել է իր ղեկավարած քաղաքական ուժին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր միանալու մասին տարածված խոսակցությունները: Միաժամանակ Ծառուկյանն ասել է, որ «եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար, ապա վաղուց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը կամ պատվավոր նախագահը կլիներ»։ Սակայն ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Այս ամենը կոալիցիայի գործընկերների պատասխան արձագանքի պատճառը դարձավ: Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը գործընկեր  կուսակցությունների ներկայացուցիչներին խորհուրդ տվեց առավել զգույշ լինել ՀՀԿ գործունեության վերաբերյալ հայտարարություններում և նշեց, որ հրապարակային մտորումները, թե ով կարող էր անցյալում գործընկեր կուսակցության նախագահ լինել, չեն տեղավորվում կառուցողական շրջանակներում:

Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ չէր ցանկանում նեղացնել կոալիցիայի գործընկերներին, ՀՀԿ-ի նախագահին, այլ ցանկանում էր ևս մեկ անգամ նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այլ ուժերի կամ անձանց հետ արհեստական ձևով կապելու փորձերն անիմաստ են:

Հայերն ու Եգիպտոսը

ՀՀ արտգործնախարարությունը հունվարի 31-ին խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Թունիս և Եգիպտոս այցելություններից՝ հաշվի առնելով այդ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները: Նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի այս պահին գտնվում է Եգիպտոսում, որոնցից 160-ը՝ Շարմ Էլ Շեյխում, շուրջ 60-ը՝ Կահիրեում:

Ուրբաթ օրվա տվյալների համաձայն՝ ՀՀ վաթսուն քաղաքացի գրանցվել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատանը՝ տարհանման դեպքում երկրից մեկնելու նպատակով: Ինչպես նշել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Եգիպտոսից ՀՀ քաղաքացիների տարհանման խնդիրը դեռևս չի քննարկվում:

Ձյան փորձություն

Փետրվարի առաջին օրը Հայաստանի բնակիչներին ուրախացրեց ձմռան ընթացքում առաջին անգամ տեղացած իսկական ձյունը: Երեքշաբթի վաղ առավոտից Հայաստանի ողջ տարածքում առատ ձյուն տեղաց, ինչի հետևանքով մի շարք բարձր-լեռնային ավտոմայրուղիների և լեռնանցքների երթևեկությունը դադարեց: Չնայած Երևանի քաղաքապետարանն առատ ձյան դեմ պայքարելու նպատակով գործի դրեց ձյուն մաքրող տեխնիկան, մայրաքաղաքի բնակիչներից շատերը բողոքում էին տրանսպորտի բացակայությունից, փողոցներում խցանումներ էին առաջացել մաքուր չլինելու պատճառով: Առատ ձյան պատճառով ժամանակավորապես փակվել էին նաև Սելիմի լեռնանցքը, ինչպես նաև Վրաստանում գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետը:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ միայն փետրվարի 1-ին հանրապետությունում տեղի է ունեցել վեց ՃՏՊ, որոնց հետևանքով տուժել է յոթ մարդ: Չորս ՃՏՊ է գրանցվել Երևանում, որոնց հետևանքով վիրավորվել է հինգ մարդ: Սակայն ձյունը չի խանգարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքին, որը ընդունում էր բոլոր չվերթերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: