484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակի օրն ու ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. նախորդ շաբաթը Հայաստանում
12:06
31 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթ անկախ Հայաստանի Հանրապետության բանակը նշեց իր կազմավորման 19-ամյակը: Պատերազմի տարիներին ծնված բանակն անկայուն խաղաղության պայմաններում մինչ օրս պաշտպանում է հայ ժողովրդին թշնամու ոտնձգություններից և պահում է իր մարտական հոգին:

«Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լավ ծառայելը` շատ պատվաբեր», - Բանակի օրվա առթիվ զինծայառողների պարգևատրման արարողության ընթացքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Խորապես արդարացված է հայկական բանակի նկատմամբ մեր ժողովրդի հավատն ու հարգանքը, քանի որ հայկական բանակում ծառայում են բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց նվիրել են մեր հայրենիքին», - ասել է նախագահը՝ շնորհավորելով պարգևատրվողներին:

Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահը աննախադեպ քայլ կատարեց՝ մոտեցավ և զրուցեց բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի առջև: Զոհված զինծառայողների ծնողները բացականչում էին՝ պահանջելով բացահայտել պարտադիր զինծառայության զորակոչված իրենց որդիների մահվան դեպքերի պատճառները:

«Ես այս ամենը լսում եմ արդեն 20 տարի, այնպես որ փորձեք հանգիստ բացատրել ձեր պահանջները: Նշանակվել է զինվորական նոր դատախազ, որը ժամը 16:00-ին կգա այստեղ: Եթե ցանկանում եք, սպասեք այստեղ, նա կկանչի ձեզ, կլսի և կներկայացնի իր մոտեցումները: Այս գործերի բոլոր հանգամանքների բացահայտման գործում ամենաշահագրգռված մարդը ես եմ», - ասել է նախագահը բողոքող ծնողների հետ զրուցելիս:

ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Նախորդ շաբաթ քաղաքական կյանքի կենտրոնում կրկին ղարաբաղյան հակամարտության գործընթացն էր: Երկուշաբթի Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը, որի օրակարգում ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամուրջի մասնակիցները մանրամասն քննարկեցին հակամարտության կարգավորման գործընթացը՝  հերթական անգամ ընդգծելով, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Ռուս փորձագետ, Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը կարծում է, որ ղարաբաղյան խնդիրը չպետք է ռազմական լուծում ունենա, քանի որ դա կհանգենցի աղետի:

 «Իմ կարծիքով՝ կայծակնային, այս խնդրի կարծեցյալ հնարավոր ռազմական լուծմանը կողմերին մղելու, նրանց բորբոքելու փորձերը, այս լուծման օգտին որևէ փաստարկի ներկայացման փորձերն աղետի կհանգեցնեն», - ասաց Միխեևը

Ռուսաստանցի դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, Արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն ընդգծեց, որ  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դանդաղ և քմահաճ է առաջ ընթանում:

«Դանդաղ, չափազանց դանդաղ է ընթանում, միլիմետրերով քմահաճ առաջընթաց, ես դրանում խորապես համոզված եմ։ Իհարկե, մեզ դա չի գոհացնում, մենք կցանկանայինք արագ և արդար (թեև ամեն մեկը յուրովի է արդարությունը հասկանում) որոշում։ Բայց դա անհնար է, սա այն գործընթացն ու այն հակամարտությունն է, որն անխուսափելիորեն մեծ համբերություն և ոչ քիչ ժամանակ է պահանջում կարգավորման համար»,- նշեց Կազիմիրովը։

«Հազվադեպ հակամարտություն է այնքան ստով խեղաթյուրված, որքան ղարաբաղյանը։ Ես աշխատել եմ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում, բայց նման ճահիճ, ստի առատություն ոչ մի այլ հակամարտությունում չկա։ Ես քաղաքագետներին կառաջարկեի մի համաժողով անցկացնել, թե ինչպես պայքարել  հակամարտության մեջ առկա ստի դեմ թեմայով»,- ասաց Կազիմիրովը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ  Ղարաբաղյան խնդիրը կողմերի միջև  հավասարակշռության և անվստահության խնդիր է:

«Դա  «մեկ երկիր՝ երկու ժողովուրդ» խնդիրն է, դա անկարողության և միմյանց  հետ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունն է»,- ասաց նա։ Միաժամանակ Իսկանդարյանը նշեց, որ դա բոլորովին չի նշանակում, որ պետք չէ գիտակժողովներ անցկացնել և ուսումնասիրել իրավիճակը, և ընդգծեց, որ ամենաշատը պարզ որոշումներից է վախենում։

Նախագահը շեշտադրումներ է արել

ՀՀ նախագահը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն թեմաներին:

ՀՀ նախագահը մասնավորապես անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին: «Ադրբեջանը պարզապես չի ցանկանում բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ, և Հայաստանն է վարում բանակցությունները, քանի որ այլ ելք չկա», - հայտարարել է Սարգսյանը:

«Սակայն դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին: Քանի որ ամեն անգամ տարածաշրջան այցելելիս համանախագահներն այցելում են Լեռնային Ղարաբաղ, հանդիպում Ղարաբաղի ղեկավարության հետ», - ասել է նա:

Նախագահը նշել է, որ հարկավոր է հասկանալ, որ ցանկացած որոշում պետք է երկարատև խաղաղության հանգեցնի: «Եվ դրա պատճառով փոխզիջումներ են հարկավոր: Իհարկե, հարկավոր են նաև այն բանի երաշխիքները, որ երկարատև խաղաղությունն իրականում կհաստատվի: Այլ ոչ թե ադրբեջանցիների ձևով, ովքեր ասում են՝ թող Ղարաբաղը վերադարձնի ամեն ինչ, հետո կխոսենք Ղարաբաղի ճակատագրի մասին: Այդպես չի լինում», - ասել է նախագահը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստ չէ փոփոխություններ մտցնել հայ-թուրքական արձանագրություններում: Նրա խոսքերով՝ հայ-թուրքական գործընթացի շարունակությունը միայն այն դեպքում է հնարավոր, եթե թուրքերն առանց որևէ նախապայմանների վավերացնեն այդ արձանագրությունները։

«Քանի որ նրանք միջազգային պարտավորություններ ունեն, ստորագրված համաձայնագրերը պետք է վավերացվեն և իրագործվեն։ Մենք պատրաստ չենք նոր բանակցությունների կամ ինչ-ինչ փոփոխությունների այդ արձանագրություններում։ Այսինքն, ուզում եմ ասել, որ պատրաստ չենք միակողմանի կարգով։ Եթե թուրքերն ինչ-որ բան փորձեն մտցնել այնտեղ, բնականաբար, մենք նույնպես կփորձենք», - ասել է Սարգսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: