483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Տարվա առաջին աշխատանքային շաբաթը. Ղարաբաղի համար Սուդանի հնարավոր նախադեպն ու եռակողմ նոր հանդիպման սպասումները
11:52
17 Հունվարի 2011

Չնայած երկարատև տոներին՝ տարվա առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքը բավականին ակտիվորեն սովորական հունի մեջ մտավ: Շաբաթը նշանավորվեց միանգամից մի քանի հետաքրքիր իրադարձություններով: Մասնավորապես հայտնի դարձավ, որ հունվարի 24-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց նաև, որ բացառված չէ նաև փետրվարի սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման հնարավորությունը: Դժվար է ասել, թե այս հանդիպումների արդյունքում կփոխվի՞, արդյոք, որևէ բան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, սակայն ՀՀ արտգործնախարարությունը հայտարարում է, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը համապատասխանում է միջազգային հանրության դիրքորոշումներին և մոտեցումներին:

«Դա մեր դիվանագիտության և քաղաքականության արդյունքն է: Ինչի՞ հանգեցրեցին Ադրբեջանի հակահայկական հայտարարությունները, նրանց դիրքորոշումը հասկանալի դարձա՞վ աշխարհին, ոչ....Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության կողմից գործադրված ջանքերի շնորհիվ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին», - հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն ու Հայաստանը միասնական են իրենց դիրքորոշումներում: ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծեց, որ ի տարբերություն Բաքվի՝ Երևանն ու միջազգային հանրությունը պատրաստ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները վարել միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Իսկ Բաքուն ճանաչում է միայն մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականությունը:

Ղարաբաղ-Սուդան. զուգահեռներ

Առաջին հայացքից մեզ ոչ մի կերպ չվերաբերող հեռավոր Հարավային Սուդանի անկախության համար մղվող պայքարը հանկարծ հայկական քաղաքական հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց: ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ Հարավային Սուդանի հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար վերջին նախադեպերից մեկը դարձավ:

«Կարծում եմ, որ Ղարաբաղի ինքնորոշման համար նախադեպերի պակաս չկա։ Սուդանը վերջին օրինակներից մեկն է, որովհետև եթե դիտարկենք ՄԱԿ-ի կազմում ընդգրկված 192 երկրները, ապա դրանց մեծամասնությունը կարող են օրինակ և նախադեպ ծառայել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար»,- ասել է Նալբանդյանը։
Քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ Հարավային Սուդանի անկախության հռչակման դեպում հայկական կողմը նոր հաղթաթուղթ կստանա ղարաբաղյան կարգավորման գործընթացում: «Խոսքը որպես անկախ պետականության հռչակման հիմք ազգի ինքնորոշման իրավունքի կիրառման ևս մեկ նախադեպի մասին է»,- ասել է Մարկարովը:

Կադրային տեղափոխություններ. մաս երկրորդ

Նախորդ շաբաթ ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Գևորգ Կոստանյանին զինվորական դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին՝ ազատելով նրանով ՀՀ նախագահի օգնականի պարտականություններից: Կոստանյանն այս պաշտոնում փոխարինեց Արմեն Խաչատուրյանին:
Վերջերս կադրային վերադասավորումներն այնքան սովորական երևույթ են դարձել Հայաստանի համար, որ այդ հողի վրա արդեն սկսել են իրականությանը չհամապատասխանող ասեկոսեներ տարածվել: ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նախորդ շաբաթ անհեթեթ է համարել ասեկոսեներն այն մասին, թե ինքն է նշանակվելու ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

Բաղդասարյանը հիշեցրել է, որ իր մամուլի քարտուղարը բազմիցս հերքել է նման տեղեկատվությունը և ցավալի է անվանել այն փաստը, որ Հայաստանում ընդունվում են տարածված անհեթեթ խոսակցությունները։ 
Կադրային փոփոխությունները շարունակվում են նաև Երևանի քաղաքապետարանի համակարգում: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է «Արաբկիր» համայնքի թաղապետ Համլետ Մարգարյանին և այդ պաշտոնում նշանակել Էդուարդ Մուշեղյանին:

Հրաժարական են տվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանն ու մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Քաղաքապետարանի նոր կառուցվածքը, որը կներկայացվի Ավագանու խորհրդի դատին, այսօրվա դրությամբ մշակման փուլում է:

Բաքվում տեղի ունեցած ջարդերի 21-րդ տարելիցը

Նախորդ շաբաթ լրացավ Ադրբեջանում բնակվող հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանության կողմից իրականացրած ցեղասպանության 21-րդ տարելիցը: Այս հանցագործությունը մինչև այսօր համարժեք գնահատականի չի արժանացել:

«Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ղարաբաղյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանը  պետք է իրավական բնութագիր տա Ադրբեջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը, որը սկսվել է 1988 թ.-ին սումգայիթյան իրադարձություններով և շարունակվում է մինչ օրս հայկական հուշարձանների և մշակութային ժառանգության  ոչնչացմամբ:

«Հայոց ցեղասպանությունը մինչ օրս Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է, որից նա չի հրաժարվում և արդեն շարունակում է Բաքվում հայկական գերեզմանոցների, Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման և հայկական արմատներ ունեցող անձանց հետապնդման տեսքով», - հայտարարել է Ալավերդյանը:

Նրա խոսքերով՝ վայրագության այդ ակտերը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող՝ միասնական պետության ձևավորման քաղաքականության հետևանքն են, նրանք իրենց ճանապարհին ոչնչացնում են ոչ միայն հայ ժողովրդի, այլև այլ ազգությունների ներկայացուցիչներին, ովքեր ևս շատ են տուժել Բաքվում տեղի ունեցած ջարդերից:
Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ հայ փախստականներն Ադրբեջանի դեմ թողած գույքի փոխհատուցման 1100 հայց են ներկայացրել Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան:
Իսկ մինչ այդ արյունոտ իրադարձությունների զոհերը ստիպված են ինքնուրույն հասնել իրենց իրավունքների վերականգնմանը:

«Չորս տարի առաջ մենք նախաձեռնեցինք Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան հայկական փախստականներից Ադրբեջանի կառավարության դեմ մասնավոր հայցերի ներկայացման գործընթացը՝ երկրում թողած գույքի փոխհատուցման պահանջով», - ասել է Եգանյանը: Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ ներկայացվել է 1100 նման հայց, որոնք կազմվել են գույքի կամ բնակարանի մասին առկա փաստաթղթերի հիման վրա և միջինը գնահատվում են յուրաքանչյուրը 50-60 հազար դոլար։

«Մենք դրական որոշման հույս ունենք, ինչը թույլ կտա նմանատիպ հայցեր ներկայացնել նաև այլ ընտանիքների համար, որոնք իրենց բնակարաններն ու ողջ գույքը թողել են Ադրբեջանում»,- ասել է Եգանյանը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։