483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի 2010 թ.-ի տասը ամենանշանակալի մշակութային իրադարձությունները՝ ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
14:01
27 Դեկտեմբերի 2010

Հայաստանում անցնող տարին մշակութային ոլորտում հարուստ էր բազմաթիվ փառատոններով և մրցույթներով, ինչպես նաև արվեստի մեծանուն գործիչների հոբելյանների տոնակատարություններով, որոնցով իրավամբ հպարտանում է Հայաստանը: ՀՀ մշակույթի նախարարի խոսքերով՝ Հայաստանը հնագույն մշակույթի երկիր է, սակայն այսօր այն պետք է ձևավորի նոր մշակութային ուղղություններ՝ խորը արմատներ և հնագույն պատմություններ ունեցող ավանդույթների հիման վրա:

1. «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոն

Իր մասշտաբներով ամենանշանակալի մշակութային իրադարձությունը դարձավ «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը: Փառատոնի առանձնահատկությունն այն էր, որ այն անցկացվում էր հանրապետությունում ողջ տարի, և նրա շրջանակներում Հայաստանում ելույթ էին ունենում համաշխարհային մակարդակի մեծանուն երաժիշտներ և կատարողներ: Այս տարի փառատոնը մեկնարկեց մեծանուն ջութակահար Պինխաս Ցուկերմանի ելույթով, իսկ եզրափակվեց հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգով: Այս տարի փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան այնպիսի հայտնի երաժիշտներ և երաժշտական համույթներ, ինչպիսիք են Գոռան Բրեգովիչը, Ջո Կոկերը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բորոդինի անվան քառյակը:

Փառատոնը Հայաստանում անցկացվում է 11 տարի անընդմեջ «21-ի հեռանկարներ» անվանումով, սակայն այս տարի վերանվանվել է «Երևանյան հեռանկարներ»:

2. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2010թ.-ին արժանացել է Կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության «Ficts Plate D’honneur 2010» գլխավոր մրցանակին:  Յոթ տարի անընդմեջ անցկացվող փառատոնը նոր հնչողություն ստացավ Աստղերի պատի բացման արարողությամբ, որտեղ առաջին աստղերը պատկանում են աշխարհահռչակ չորս հայազգի կինոգործիչների՝ հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին և համաշխարհային կինոարվեստի մեջ մեծ ներդրում կատարած հայտնի կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին և Անրի Վերնոյին:

Փառատոնի ընթացքում ստեղծվեց հայ-թուրքական կինապլատֆորմ, որի շրջանակներում 2011 թ.-ին կընտրվի վեց լավագույն սցենար, որոնցով հայ և թուրք կինեմատոգրաֆիստների համատեղ ուժերով ֆիլմ կնկարահանվի:

3. «Կինոաշուն»

Այս տարի Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակը, որի շրջանակներում  մայրաքաղաքում և մարզերում հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը ցուցադրվեց մոտ 100 հայկական կինոժապավեն։

Հաջորդ տարի նախատեսվում է փառատոնի շրջանակներում բացել Հայ կինոգործիչների համաժողով, որի բազայի հիման վրա կարելի կլինի հայ կինեմատոգրաֆիստների բանկ ստեղծել: Բացի այդ, կինոյի միամսյակի շրջանակներում Երևանի պետական համալսարանում կինոակումբ բացվեց, ինչպես նաև ծրագրվում է վերականգնել հանրապետության մարզերում գտնվող կինոդիտումների կենտրոնները:

 4. Փառատոնային համաստեղություն

2010 թվականը դարձավ բազմաթիվ երաժշտասերների իրագործված հույսերի և երազանքների տարին: Իսկական լեգենդներ, համաշխարհային մակարդակի աստղեր ելույթ ունեցան Երևանի համերգային հարթակներում՝ բազմաթիվ երկրպագուների մոտ առաջացնելով բուռն հիացմունք:

Հայ հանդիսատեսին իրենց վարպետությունը ներկայացրեցին հայտնի երգիչներ և երաժիշտներ, անիմատորներ և դերասաններ: Առավել վառ մշակութային իրադարձությունների թվում է նաև World Music Festival 2010 երաժշտական փառատոնը, որին մասնակցեցին Deep Purple լեգենդար ռոք-խումբը, բրիտանացի կիթառահար Ջոն Մակլաֆլին «The 4-th Dimension» խմբի հետ, շոտլանդացի կիթառահար և վոկալիստ Իեն Սկոտ Անդերսոնը, «Jethro Tull» խմբի մենակատար և ֆրանսիացի կիթառահար Անժելո Դեբարը:

ReAnimania միջազգային երկրորդ անիմացիոն փառատոնի ընթացքում տեղի ունեցավ MarAni  (Market of Animation) անիմացիոն շուկայի բացումը, որի շրջանակներում կայացավ AniTA (Animation Technologies of Armenia) ասամբլեան: Փառատոնի շրջանակներում հիմնադրվեց «Աղվեսագիրք» հատուկ մրցանակը, որը կրում է հայտնի հայ անիմատոր Ռոբերտ Սահակյանցի անունը:

Փառատոնի արդյունքում հայազգի անիմատորները հնարավորություն ստացան ուսուցում անցնել Ֆրանսիայի Gobelins կերպարվեստի ամառային դպրոցում, որը ֆրանսիական առաջատար ինստիտուտներից է, որտեղ լուսանկարչությունը, մեդիա-արվեստ և անիմացիա են ուսուցանում:

Հայաստանի թատերական կյանքի նշանակալի իրադարձությունից էր Highfest 2010 թատերական փառատոնը: Հոկտեմբերի 1-8-ը կայացած High Fest-2010 փառատոնի շրջանակներում Երևանում հանդես եկավ աշխարհի 22 երկիր ներկայացնող 33 թատերախումբ: Միջոցառման ծավալները և արձագանքները թույլ տվեցին Փառատոնների և իրադարձությունների միջազգային խորհրդին (IFEA) քննարկել հաջորդ տարի «Զոլոտայա մասկա» ռուսական թատերական փառատոնը Երևանում անցկացնելու հարցը, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ ցանցային թատերական համագործակցության հնարավորությունը: «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային հինգերորդ փառատոնն անցկացվեց ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում, որը հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի հայրենիքն է: Այս տարի «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի մասնակիցներն էին 22 թատերախմեր Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից, Բելգիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իրանից և Բելառուսից։

Մշակութային ոլորտի կարևորագույն իրադարձություններից էր նաև Կոմիկսների երկրորդ միջազգային փառատոնը, որին մասնակցեցին այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են իտալական Դիսնեի համար ստեղծված W.I.T.C.H կոմիկսների շարքի հեղինակ, կոմիկսների համաշխարհայի դեսպան Բարբարա Կանեպան, պատանեկան կոմիկսների շարքի վարպետ Գիյոմ Բիանկոն, Հայոց ցեղասպանութայն թեմայով կոմիկսների հեղինակ Պաոլո Կոսին, բռնցքամարտիկ Միշել Փափազյանի մասին պատմող կոմիկսների շարքի հեղինակ Նիկոլա Բրաշեն, «Բում-ֆեստ» կոմիկսների պետերբուրգյան փառատոնի կազմակերպիչ Դմիտրի Յակովլևը:

5. Աստղային հոբելյաններ

Հեռացող 2010թ.-ը Հայաստանը համար հոբելյանական տարի էր: Հատկապես այս տարի երկիրը նշեց հայկական մշակույթի առավել ականավոր գործիչների հոբելյանները: Դրանց թվում՝ նկարիչներ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակը, Մարտիրոս Սարյանի 130-ամյակը, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90-ամյակը, դերասան Մհեր Մկրտչյանի 80-ամյակը և այլն: Հոբելյանի շարքում Հայաստանում հուշ-երեկոներ, գիտաժողովներ, համերգներ անցկացվեցին, ցուցահանդեսներ կազմակերպվեցին:

6. Տիգրան Մեծ

Հայաստանի տարվա առավել կարևոր մշակութային իրադարձությունների թվում է  նաև Տիգրան Մեծ թագավորի 2150-ամյակի տոնակատարությունը: Մեր թվարկությունից առաջ առաջին դարում թագավորած Տիգրան Մեծը հայ ամենաականավոր թագավորներից է եղել։ Նրա օրոք Հայաստանը եղել է այն ժամանակի ամենամեծ տերություններից մեկն, որը մրցակցել է այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Հռոմն ու Պարթևական թագավորությունը։ Տիգրանի տերությունն ընդգրկել է Առաջավոր Ասիայի զգալի մասը՝ ձգվելով Միջերկրականից մինչև Կասպից ծով և Քուռ գետից մինչև Միջագետք

Տիգրան Մեծի հոբելյանի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվել է «Տիգրան Մեծ հայրենապաշտ տիրակալը» գիտահանրամատչելի վավերագրական ֆիլմը, բացվել է Տիգրան Մեծի գահակալության տարբեր ժամանակաշրջանների մոտիվներով հայազգի և օտարազգի նկարիչների աշխատանքների ցուցահադնեսը, ինչպես նաև թագավորի դիմանկարների ցուցահանդեսը, այդ թվում նաև՝ մանկական ցուցադրությունը:

7. Մինասի որմնանկարները

Իսկական գլուխգործոցները չեն այրվում: Երբեմն ճակատագիրը նրանց նկատմամբ բարեհաճ է գտնվում, իսկ արդարությունը՝ վերականգնված, ականավոր  վարպետների բազմաթիվ երկրպագուները հնարավորություն են ստանում հիանալ հանճարների անմահ ստեղծագործություններով: Այս ամենը վերաբերվում է Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերականգնմանը, որոնք տեղափոխվեցին ՀՀ կառավարության խորհրդակցությունների դահլիճ: Վերականգնողական աշխատանքները տևեցին չորս ամիս, կառավարությունը դրա իրագործման համար հատկացրեց 20 միլիոն դրամ (55,2 հազար դոլար): Որմնանկարները վերականգնել է Իտալիայից ժամանած ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին:

Մինաս Ավետիսյանը գեղանկարիչ է, գրաֆիկ, թատերական նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ: Նա իր կարճ, բայց բուռն ստեղծագործական կյանքի ընթացքում (1928-1975) ստեղծել է 500 կտավ, գրեթե նույնքան նկար, 20 մեծ որմնանկար և նախագծեր ավելի քան մեկ տասնյակ թատերական ներկայացումների համար: ՀՀ մշակույթի նախարարության տվյալների համաձայն՝ Մինասի ևս երեք որմնանկար կվերականգնվի հաջորդ տարի:

8. Պատանի շնորհալիների հաղթանակը

Հեռացող տարին Հայաստանի արվեստի պատանի գործիչների համար բավականին արագասաբեր էր: Մեծ հաջողություն բերեց Պրահայում կայացած «Աշնանային հեքիաթներ» միջազգային երաժշտական փառատոնին Հայաստանի ազգային մանկական կամերային նվագախմբի ելույթը, որն արժանացավ փառատոնի Գրան-Պրիին և մրցանակի՝ «Դասական գործիքային երաժշտություն» անվանակարգում: Փառատոնին մասնակցել է 600 երաժշտական կոլեկտիվ ութ երկրներից՝ Չեխիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից:

Մանկական նվագախումբը ստեղծվել է 2009թ.-ի հոկտեմբերին՝ մշակույթի նախարարության, ՄԱԿ-ի հայկական գրասենյակի մանկական հիմնադրամի (UNICEF)  և «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ՝ Վլադիմիր Սպիվակովի անվան Հայաստանի բարեգործական հիմնադրամի և Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի բազայի վրա:

Ուրախալի էր նաև Մինսկում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2010» երաժշտական մրցույթին հայ մասնակից Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 12-ամյա բնակիչն առաջին անգամ հաղթանակ բերեց Հայաստանին՝ կատարելով «Մամա» երգը:

9. Դելփյան խաղերն առաջին անգամ Հայաստանում

Այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվեցին ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական միջազգային վեցերորդ Դելփյան խաղերը: Խաղերին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանից, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Էստոնիայի 10-25 տարեկան ավելի քան 500 երիտասարդ արվեստի գործիչներ:

Խաղերի մասնակիցները մրցել են երաժշտության, պարի, կերպարվեստի, վեբ դիզայնի, հեռուստալրագրության, նորաձևության և այլ բնագավառների 19 անվանակարգերում: Խաղերի արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունեցավ 13 ոսկե մեդալ, Ռուսաստանը՝ հինգ, Ղազախստանը՝ երկու և Բելառուսը՝ մեկ: Ընդ որում, «Մնջախաղ» անվանակարգում Հայաստանը և «ոսկի, և «արծաթ», և «բրոնզ» նվաճեց: Վեցական արծաթե մեդալներ ստացան Հայաստանն ու Ռուսաստանը, երեք մեդալ՝ Մոլդովայի մասնակիցները և մեկը՝ Բելառուսը: Վեց բրոնզե մեդալ նվաճեց   Ղազախստանը, երեքական բրոնզե մեդալներ ստացան Ռուսաստանը և Մոլդովան, երկուական՝ Բելառուսը և մեկը՝ Հայաստանը:

10. «Երևանը մենք ենք»

Այս տարի երևանցիները մեծ ոգևորվությամբ տոնեցին քաղաքի 2792-ամյակը: Երևանը սկիզբ է առնում հին ուրարտական Էրեբունի քաղաքից, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին՝ Ուրարտուի Արգիշտի I թագավորի կողմից: Էրեբունու ավերակները գտնվում են Արին-Բերդ բլրի վրա: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքի փոքր կենտրոնը միասնական տարածության է վերածվել, որտեղ թատերական, տիկնիկային ներկայացումներ, խաղեր, համերգներ են անցկացվել: Բոլոր տոնական միջոցառումներն անցկացվել են «Երևանը մենք ենք» կարգախոսով: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։