482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Տարվա կարևոր մարզական իրադարձությունների տասնյակը՝ ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
14:53
22 Դեկտեմբերի 2010

2010թ.-ին հայ մարզիկներն ամենահեղինակավոր միջազգային առաջնություններում բարձր նվաճումներ ունեցան, ինչը մասնագետներին հիմք է տալիս խոսել հայկական սպորտի երբեմնի  փառքի վերածննդի մասին և առաջիկա տարիների համար լավատեսական կանխատեսումներ անել։ Սարերի ետևում չէ Լոնդոնի 2012թ.-ի Ամառային օլիմպիադան, և երիտասարդ հայ մարզիկների հաջողությունները թույլ են օլիմպիական «ոսկիների» հույս ունենալ։ 

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը տարվա կարևոր մարզական իրադարձությունների տասնյակի իր տարբերակն է ներկայացնում։

1. Ֆուտբոլային հաղթանակներ

Իսկական անակնկալ էր Եվրոպայի 2012թ.-ի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ելույթը։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: ՀՀ հավաքականի հետ մւևնույն խմբում հանդես են գալիս ՌԴ (խմբի առաջատար), Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Անդորրայի թիմերը։ Բացի այդ, հայ ֆուտբոլիստներն առաջին անգամ ՖԻՖԱ-ի վարկանիշում 59-րդ տեղն են զբաղեցրել՝ ետևում թողնելով հարուստ ֆուտբոլային ավանդույթներ ունեցող թիմերի։   

Հայկական թիմի ղեկավարներին հաջողվել է կուռ կոլեկտիվ ստեղծել, որտեղ հարձակվողների ագրեսիվ, տեխնիկական և արագ խաղը համադրվում են փորձառու պաշտպանների և դարպասապահների հուսալի խաղի հետ։ Բացի այդ, ՀՀ հավաքականում առաջին անգամ եվրոպական մակարդակի ֆուտբոլային աստղեր են հայտնվել, մասնավորապես, Հենիրխ Մխիթարյանը՝ Դոնեցկի «Շախտյորի» առաջատարներից մեկը։

2. Շախմատային հաղթանակ Թուրքիայում

2010թ.-ին Հայաստանը հերթական անգամ ապացուցեց, որ աշխարհի առաջատար շախմատային տերություններից մեկն է և այպիսին կմնա հետագայում։ Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը Թուրքիայում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում U16 տարիքային խմբի հաղթողը դարձավ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը և Վարուժան Հակոբյանը: Նոյեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը անցկացված օլիմպիադային մասնակցում էր 18 երկրի 22 թիմ:

3. Լևոն Արոնյանը՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Գրոսմայստեր, հայկական հավաքականի առաջնորդ Լևոն Արոնյանը հերթական անգամ փայլեց իր խաղով՝ Մոսկվայում հաղթելով արագ շախմատի աշխարհի առաջնությունում։ 38 տուրերի արդյունքում նա հավաքեց 24,5 միավոր, 20 հաղթանակ տարավ, զիջեց ինը մրցապայքարում և ինը խաղ ոչ-ոքի ավարտեց։ Արոնյանը ետևում թողեց ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովին և նորվեգացի Մագնուս Կառլսենին։ Արագ շախմատի աշխարհի առաջնությանը (նոյեմբերի 16-18) 20 գրոսմայստեր է մասնակցել։ Հայ գրոսմայստերը լի է ուժերով՝ պայքարելու հիմնական շախմատային թագի համար։

4. Հայկական դրոշը թուրքական Անթալիայում

Տարվա ամենանշանավոր մարզական իրադարձություններից մեկը դարձավ թուրքական Անթալիայում կայացած Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի հաղթանակը։

77 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը ընդհանուր հաշվով 373 կգ հավաքեց՝ «պոկում» վարժությունում փոքր ոսկի նվաճելով և երկամարտի հանրագումարով աշխարհի չեմպիոն դարձավ։ Դա աշխարհի առաջնությունում հայ ըմբիշտի համոզիչ հաղթանակն էր երկար տարիների ընթացքում։

5. Ղարաբաղցի սամբիստն ուժեղագույնն է աշխարհում
 
Միջազգային ասպարեզում հաջողությամբ աչքի են ընկել նաև ղարաբաղցի մարզիկները։ Մասնավորապես՝ ՀՀ հավաքականի կողմից հանդես եկող ստեփանակերտցի սամբիստ Աշոտ Դանիելյանը (74 կգ) Տաշքենդի աշխարհի առաջնության սպորտային սամբոյի աշխարհի չեմպիոն է դարձել։

Բացի այդ, 2010թ.-ի գարնանը ղարաբաղցի մարզիկը մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել։

6. Հայաստանը Եվրոպայի ծանրամարտի լավագույն թիմերի քառյակում է

ՀՀ Ծանրամարտի հավաքականը Մինսկում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ 4-րդ ընդհանուր թիմային տեղն է գրավել։

Հայ ծանրորդները տարբեր հարգի 19 փոքր և մեծ մեդալներ են նվաճել՝ 7 ոսկե, 8 արծաթե և 4 բրոնզե։ Հայ մարզիկներից Եվրոպայի չեմպիոն են դարձել Գևորգ Պողոսյանը (մինչև 85 կգ քաշային կարգ) և Տիգրան Մարտիրոսյանը (մինչև 77կգ)։ Այդ հաղթանակը հատուկ արժեք ուներ՝ հաշվի առնելով, որ տարբեր պատճառներով ՀՀ հավաքականի կազմում եվրոպական առաջնությանը չեն մասնակցել այնպիսի ուժեղագույն մարզիկներ, ինչպիսիք են աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը, ինչպես նաև ծանրամարտիկներ Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Գևորգ Դավթյանը։

7. Երևանում կայացած Ըմբշամարտի աշխարհի գավաթը

2010 թ.-ի կարևորագույն մարզական իրադարձությունը դարձավ Հայաստանում այնպիսի հեղինակավոր մրցաշարի անցկացումը, ինչպիսին Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթն է: Մրցաշարն անցկացվեց փետրվարին, որին մասնակցեց աշխարհի ութ ուժեղագույն թիմ՝ Հայաստանի, Իրանի, Կուբայի, Սկանդինավյան երկրների, Թուրքիայի, Հունգարիայի, Ռուսաստանի և Վրաստանի հավաքականները: Մրցաշարի հաղթող ճանաչվեցին իրանցի ըմբիշները, երկրորդ տեղը զբաղեցրեցին թուրքերը, Հայաստանի հավաքականն արժանացավ բրոնզե մեդալի, իսկ չորրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը: Միաժամանակ մրցաշարի բոլոր մասնակիցները նշեցին նմանատիպ պատասխանատու մրցաշարի լավ կազմակերպումն ու անցկացումը:

8. Եվրոպայի բռնցքամարտի առաջնության «ոսկին». «կաշվե ձեռնոցի» վարպետների մոտ դեռ ամեն ինչ առջևում է

Եվրոպական հարգի «ոսկուն» արժանացավ Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը: Եզրափակիչ մենամարտում մինչև 64 կգ քաշային կարգում հանդես եկող հայազգի բռնցքամարտիկը պարտության է մատնել հունգարացի բռնցքամարտիկ Դյուլ Կատեին: Իսկ Հովհաննես Դանիելյանը (48 կգ) և Արթուր Խաչատրյանը (81 կգ) արժանացել են բրոնզե մեդալների: Հայազգի բռնցքամարտիկների հաջող ելույթը 2012 թ.-ին օլիմպիական մրցանակների հույս է ներշնչում:

9. Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնության հաղթող

Հայ մարզիկ Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը: Հանդես գալով 75 կգ և ավել քաշային կարգում՝ մարզիկը երկամարտի հանրագումարով հավաքել է 250 կգ:

Խուրշուդյանը Հայաստանի օլիմպիական հույսերից մեկն է: 

10. Պիեր դե Կուբերտենի մեդալը ԱՕԿ-ի նախագահին

2010 թ.-ի մարզական կարևոր իրադարձությունների թվում կարելի է նշել ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին Պիեր դե Կուբերտենի մեդալի հանձնումը՝ համաշխարհային օլիմպիական շարժման զարգացման գործում մեծ ներդրում կատարելու համար: Ծառուկյանին մեդալը հանձնվել է ՀՀ ԱՕԿ-ի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:
 
Պիեր դե Կուբերտենի մեդալը միջազգային օլիմպիական կոմիտեի հատուկ մրցանակ է, որը հանձնվում է մեծ ներդրումների համար: Այն հիմնադրվել է 1964 թ.-ին և կոչվել դուքս Պիեր դե Կուբերտենի պատվին, ով ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիրն է: Մեդալը հաճախ դիտարկվում է որպես բարձրագույն օլիմպիական մրցանակ, որն ավելի ծանրակշիռ է, քան օլիմպիական ոսկե մեդալը:

Տասը լավագույն մարզիկները

Մարզական լրագրողների շրջանում կազմակերպված հարցման արդյունքում Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել Եվրոպայի և աշխարհի ծանրամարտի  չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ քաշային կարգ): Հարցման տվյալների համաձայն՝ Մարտիրոսյանը հավաքել է 462 բալ՝ 63 կետով առաջ անցնելով հայկական շախմատի արքա Լևոն Արոնյանից:

Լավագույն տասնյակում երրորդ տեղը զբաղեցրել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (311 բալ), նրան են հետևում ըմբիշ Յուրի Պատրիկեևը (253), բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը (230), սամբիստ Աշոտ Դանիելյանը (183), ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը (141), ծանրամարտիկ Գևորգ Պողոսյանը (131), հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը (116) և ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը (112):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։