482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի 2010 թ.-ի տասը ամենանշանակալի քաղաքական իրադարձությունները՝ ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
12:56
22 Դեկտեմբերի 2010

Անցնող 2010 թվականը հարուստ էր երկրի քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, երկար տարիներ գոյություն ունեցող խնդիրների որոշման վրա ազդեցություն ունեցած իրադարձություններով: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2010 թ.-ին տեղի ունեցած տասը ամենանշանակալի իրադարձությունների իր տարբերակը:

1. Հայ-թուրքական հարաբերություններ. գործընթացի կասեցում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի նախօրեին՝ ապրիլի 22-ին իր հրամանագրով կասեցրեց երկրի խորհրդարանում հայ-թուրքական «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Փաստաթղթերը ստորագրել էին Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցում են ինչպես ԱՄՆ-ն և Եվրամիությունը, այնպես էլ Ռուսաստանը:

Հայաստանի նախագահը, ընդունելով կասեցման մասին որոշումը, նշել է, որ Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագ­րու­թյունների տառին համապատաս­խան քայ­լերով առաջ շարժ­վե­լ: Միաժամանակ Երևանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրու­թյունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգա­վոր­ման հնարավորությունը:

Նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմը վճռել է առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ հայ-թուրքական գործընթացը հնարավոր կլինի շարունակել Անկարայի պատրաստ լինելու դեպքում: Հայկական կողմը կատեգորիկ կերպով դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջադրվող նախապայմաններին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրար հետ շաղկապելուն:

2. ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. հարված թուրքական ժխտողական քաղաքականությանը

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» քվեարկեց 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:

Փաստաթղթի ընդունման օգտին արտահայտված կոնգրեսականների մեծամասնությունն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ բանաձևի ընդունումը պետք է նախադեպ դառնա ապագայում ցեղասպանությունների կանխման համար: Երեսուն կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար: Բանաձևն ընդունվել է Կոնգրեսի հանձնաժողովի կողմից՝ չնայած թուրքական կողմի կոշտ դիմադրությանը և Պետդեպարտամենտի բազմաթիվ զգուշացումներին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը համամարդկային արժեքներին ամերիկացի ժողովրդի նվիրվածության վկայությունն է և կարևոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին: Հանձնաժողովի կողմից հավանության արժանանալուց հետո փաստաթուղթը պետք է ընդունվի Կոնգրեսի լիագումար նիստի ժամանակ:

Մեկ շաբաթ անց Հայոց ցեղասպանության փաստը ճանաչեց Շվեդիայի խորհրդարանը: Այս իրադարձությունը լրջագույն հարված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու Թուրքիայի փորձերին, որը փորձում էր թաքնվել հայ-թուրքական արձանագրությունների ետևում:

3. Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները. ժողովրդավարության կղզյակ Հարավային Կովկասում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 23-ին անցկացվեցին ԼՂՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման ընտրությունները: Ինչպես նախընտրական գործընթացները, այնպես էլ բուն քվերակությունն առանց որևէ միջադեպի են անցել: Քվեարկության տվյալների համաձայն՝ խորհրդարան մտան ներկայացված 4 կուսակցություններից երեքը՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը,  Արցախի դեմոկրատական կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Հաղթել էր «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը: Ընտրությունները ցույց տվեցին, որ Ղարաբաղում հաջողվել է կառուցել ժողովրդավարական և իրավական պետությունը՝ չնայած Ադրբեջանի և, որքան էլ տարօրինակ է, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը դեմ հանդես եկող եվրոպացի պաշտոնյաների դիմադրությանը:

Բոլոր փորձագետները պնդում են, որ ժողովրդավարության մակարդակով Ղարաբաղն առաջ է հետխորհրդային տարածքի շատ երկրներից և մասնավորապես տարածաշրջանի պետություններից: Հայ քաղաքական գործիչների կարծիքով՝ ժողովրդավարության բարձր մակարդակը միջազգային ճանաչման ճանապարհին Ղարաբաղի գլխավոր առավելություններից մեկն է:

4. Ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացում

Օգոստոսի  19-21-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվեց Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին միջպետական արձանագրություն, որով ռազմաբազայի Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվեց մինչև 2046 թվականը:Արձանագրությունների տակ ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Անատոլի Սերդյուկովը:

Երևանը արձանագրությունների ստորագրումը երկու երկրների միջև բնական հարաբերությունների զարգացման կարևորագույն փուլ է համարել: Ստորագրված փաստաթղթով ոչ միայն երկարացվել է ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը, այլև ընդլայնվել է դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը:

Ավելի վաղ ռազմակայանի գործողությունը սահմանափակվում էր նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, իսկ այժմ այդ սահմանափակումը հանվել է համաձայնագրի տեքստից, և ռուսական կողմը պարտավորություն է վերցրել համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունը և աջակցել ՀՀ Զինված ուժերը սպառազինությունների ժամանակակից տեսակներով զինելուն:

5. Դիվերսիոն փորձեր սահմանին. ահաբեկման քաղաքականության ձախողում

Ադրբեջանական կողմը 2010 թ.-ին երկու հայկական պետությունների շփման գծում դիվերսիոն ակցիաների մի շարք անհաջող փորձեր է իրականացրել: Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ, որը, որոշ տվյալների համաձայն, պատկանում էր ծայրահեղական մահմեդական շարժմանը՝ վահաբիզմին, կապ է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ և հատուկ պատրաստվածություն է անցել: Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից եղել է 3 զոհ:

2010 թ.-ի ամռանն ու աշնանը Ադրբեջանը Ղարաբաղի հետ շփման գծում երեք դիվերսիոն ակցիա է կազմակերպել, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Դիվերսիոն փորձերը ձախողվել են: Ադրբեջանական դիվերսիոն-հետախուսական խմբերը նահանջել են՝ ընդհանուր առմամբ ունենալով չորս մարդու կորուստ: Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստ է կանխել նման փորձերը:

6. Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. ինքնորոշումը անբաժանելի սկզբունք 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի գլխավոր առանձնահատկությունը 2010 թ.-ին դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրումը՝ որպես խնդրի լուծման անբաժանելի սկզբունք: Մասնավորապես, հուլիսի 17-ին Ալմաթիում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներն ընդունել են հայտարարություն, որում հղում են արել Աթենքում 2009թ. դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ արված հայտարարությանը։ Համանախագահները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնք են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները:

Համանախագահները հաստատել են, որ 2009 թ.-ի հուլիսի 10-ին Լ’աքվիլայում նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի կողմից ձևակերպված և 2010 թ.-ի հունիսի 26-ին Մուսկոկում կրկնված տարրերը պետք է դառնան ցանկացած հակամարտության արդար և երկարաժամեկտ կարգավորման հիմք: Հայտարարության մեջ նշվում է, որ առաջարկված տարրերը մեկ ամբողջություն են, և դրանցից որևէ մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշիռ որոշում ընդունելու հնարավորությունը:

2010 թ.-ին ուժգնացավ Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման գործընթացում: ՌԴ նախագահի Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի ունեցան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մի շարք եռակողմ հանդիպումներ Սոչիում, Սանկտ Պետերբուրգում, Աստրախանում: Հոկտեմբերի վերջին Աստրախանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

2010 թ.-ին վերջին ակորդը դարձավ Աստանայում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում: ԵԱՀԿ գագաթնաժողովի գրեթե բոլոր մասնակիցները վճռականորեն դեմ արտահայտվեցին ռազմական ուժի կիրառմանը հակամարտության կարգավորման գործընթացում:

7. Բանակային նեգատիվ. միջոցներ են ձեռնարկվում

Անցնող տարին նշանավորվեց ՀՀ Զինված ուժերում լրջագույն միջադեպերով, որոնք մեծ արձագանք ստացան հասարակության շրջանում: ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվությունների համաձայն՝ 2010 թ.-ին զորամասերում տեղի են ունեցել մի քանի միջադեպեր, որոնք կապված են եղել զինծառայողների սպանությունների և ինքնասպանությունների, ինչպես նաև ոչ կանոնադրական հարաբերությունների հետ:

Իրավապաշտպանները նմանատիպ տասնյակ դեպքերի մասին են խոսում: Միաժամանակ բանակային ղեկավարությունը հայտարարում է պատասխան միջոցառումների մասին՝ տասնյակ մարդ են ազատվել պաշտոնից, ենթարկվել պատասխանատվության և ձերբակալվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանակում գոյություն ունեցող խնդիրների առարկայական քննադատությունը համարում է բնական ու կարևոր, և դա է պատճառը, որ Զինված ուժերը օրեցօր ավելի բաց են դառնում հասարակության համար: 

Սակայն, ՀՀ նախագահի խոսքերով, երկրում կան մի խումբ մարդիկ, որոնք դժգոհ են կամ ակամա, թե գիտակցաբար իրականացնում են հայ ժողովրդին, հայոց պետականությունը և հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր:

8. Երևանի նոր քաղաքապետը

Հայաստանի բնակչությունը դեկտեմբերի 17-ին իմացավ Երևանի նոր քաղաքապետի անունը: Այդ պաշտոնը զբաղեցրեց երկրի խորոշագույն ընկերություններից մեկի՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ղեկավար Կարեն Կարապետյանը: Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին հրաժարական տվեց ՀՀ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու հետ կապված սկանդալային միջադեպից հետո: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի խոսքերով՝ ՀՀ նախագահը նմանատիպ վարքագիծը անթույլատրելի է համարում: Երևանի նոր քաղաքապետը խոստացել է առաջիկայում ներկայացնել մայրաքաղաքի զարգացման ծրագիրը և ներդնել կառավարման նոր կուլտուրա:

9. Կադրային առողջացում

Տարեվերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ կադրային փոփոխությունների նախաձեռնությամբ՝ գործադիր իշխանության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով: ՀՀ նախագահի առաջարկով՝ հանրապետության կառավարությունում տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել սահմանադրական իրավունքի փորձագետ Հրայր Թովմասյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պաշտոնազրկվել է, իսկ նրա պաշտոնին է նշանակվել ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է ՀՀ ԿԲ նախկին փոխնախարար անկուսակցական Վաչե Գաբրիելյանը: Բացի այդ, պաշտոնազրկվել է սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ղեկավար Վազգեն Խաչիկյանը: Ըստ մամուլի՝ սպասվում են նոր հրաժարականներ:

ՀՀ նախագահը կարծում է, որ պատասխանատու պաշտոններին ՀՀԿ-ի կազմում չընդգրկված մարդկանց նշանակումը վկայում է ՀՀԿ-ի հզորության մասին:

«Քաղաքական պատասխանատու պաշտոններին ոչ միշտ ենք հանրապետականներ նշանակում: Կարծում եմ, որ միայն ու միայն ուժեղ կուսակցությունը կարող է այդպես վարվել` դրանով իսկ հնարավորություն տալով այն բազմահազար համակիրներին, ովքեր «ինչ-ինչ պատճառներով կուսակցությունում չեն, բայց մշտապես եղել են մեզ հետ, իրականացրել են մեր ծրագրերն ու քաղաքականությունը», - կարծում է ՀՀ նախագահը:

10. Օտարալեզու դպրոցներ. սկանդալ ոչնչի՞ց

2010 թ.-ին անսպասելի սուր էր հասարակության մի մասի արձագանքը երկրում օտարալեզու, համաշխարհային բարձրագույն չափորոշիչներին համապատասխանող դպրոցներ բացելու նախաձեռնությանը: Նմանատիպ դպրոցների բացումը նախատեսող օրինագծի շուրջ թեժ կրքեր բորբոքվեցին: Ուսուցման նմանատիպ մեթոդի հակառակորդները խոսում էին ազգային ինքնությանը սպառնալիքների մասին:

Սակայն նախաձեռնության հեղինակները կարծում են, որ նմանատիպ դպրոցները բացումը կբարձրացնի կրթության որակն ու արդյունավետությունը, և երկիր կբերվի  առաջատար պետությունների փորձը: Բացի ներդրումների հոսքից, նմանատիպ ուսումնական հաստատությունների առկայությունը, նրանց կարծիքով, պետք է ապահովի կրթական մոդելների բազմազանություն:

Օտարալեզու դպրոցներում կպահպանվի հայագիտական խմբի առարկաների ուսուցումը հայերեն լեզվով, այդ խմբում ներառված են հայոց լեզուն և գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը, հայոց եկեղեցու պատմությունը, Հայաստանի աշխարհագրությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: