486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայում աճում է Ղարաբաղի նկատմամբ հետաքրքրությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբայի այցի արդյունքները
14:11
21 Դեկտեմբերի 2010

Նախորդ շաբաթվա ավարտը նշանավորվեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբայի և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց՝ Լեռնային Ղարաբաղ կատարած ճանաչողական այցով:

Ղարաբաղ կատարած այցի շրջանակներում Պորեբան հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաև ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանի և այդ կազմակերպության մի խումբ անդամների հետ: Այցի ընթացքում Պորեբան ծանոթացել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդիրներին:

ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերջնական կայունության հաստատման համար անհրաժեշտ է լիարժեք երկխոսություն հաստատել հակամարտող բոլոր կողմերի միջև:

Երկրի ղեկավարը և Տոմաշ Պորեբան կարևորել են Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում` միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է որակապես նոր լիցք հաղորդել եվրոպական տարբեր կառույցների և Արցախի միջև կապերին:

Այս համատեքստում կարևորվել են նաև այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

ԼՂՀ ԱԺ խոսնակի հետ հանդիպման ընթացքում Պորեբան հայտարարել է, որ իր այցը Լեռնային Ղարաբաղ ճանաչողական բնույթ ունի,  քանզի զեկուցման նախապատրաստման ընթացքում կարևորում է ղարաբաղյան հիմնախնդրի նշանակությունը Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների շրջագծում:

«Քանի որ նպատակադրված է պատրաստել օբյեկտիվ զեկույց, չէի կարող չայցելել նաև Լեռնային Ղարաբաղ՝ անմիջականորեն տեղում ուսումնասիրելու և իմանալու համար ինչպես իշխանությունների, նույնպես և հասարակության տեսակետները հիմնախնդրի և նրան առնչվող տարաբնույթ էական հարցերի լուծման առկա ընթացքի ու տեսանելի հեռանկարների վերաբերյալ», - ասել է Պորեբան:

ԼՂՀ ԱԺ խոսնակը կարևորել է նրա այցը: «Վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ է, ինչ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները ժամանում են մեր երկիր, ինչը ենթադրել է տալիս, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս եվրոպական այդ հեղինակավոր կառույցի, սկսել է առավել լուրջ հետաքրքրություն  ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ», - նշել է Ղուլյանը:

ԼՂՀ ԱԺ խոսնակը հայտարարել է, որ Արցախի ժողովուրդն իր անկախ, ինքնիշխան պետությունը կառուցում է՝ հիմք ընդունելով համընդունելի միջազգային նորմերը և ուղեցույց ունենալով պետականաշինության եվրոպական ստանդարտները: «Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղը կարողացել է սեղմ ժամանակամիջոցում, առանց կողմնակի, այդ թվում՝ միջազգային կառույցների աջակցության, այդ առումով հասնել նկատելի հաջողությունների», - ասել է Ղուլյանը:

Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրությունը համարժեք հետաքրքրություն չի ցուցաբերում ԼՂՀ հանրային-պետական կառավարման  ասպարեզում  արդեն իսկ ձևավորված ու կայացած ժողովրդավարական արժեքների առկայության նկատմամբ։

Անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրին՝  ԱԺ նախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող բանակցային գործընթացի պարբերական տեղապտույտները գլխավորապես բացատրվում են նրանով, որ լիարժեք չէ նրա ձևաչափը, քանզի դրան անմիջականորեն չի մասնակցում հակամարտության հիմնական կողմերից մեկը՝ Լեռնային Ղարաբաղը: Ղուլյանի խոսքով՝ այդ մասին պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս բարձրաձայնել է ամենատարբեր մակարդակներով։

ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության մի խումբ անդամների հետ հանդիպման ընթացքում Պորեբան տեղեկացրել է հանդիպման մասնակիցներին այն մասին, որ Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում մտադիր է արծարծել նաև Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հիմնախնդիրները, ուստի և կցանկանար որոշակի տեղեկություններ ստանալ այդ կապակցությամբ նաև Լեռնային Ղարաբաղում:

Փախստականների միության նախագահը և հանդիպմանը ներկա մյուս փախստականները Պորեբային են ներկայացրել այն տառապանքները, որ կրել է ադրբեջանահայությունը 1988-90 թթ.։ Նրանք հայտնել են, որ այդ հանրապետության ավելի քան 500 հազար քաղաքացիներ, միայն այն պատճառով, որ ազգությամբ հայ են, ստիպված են եղել պետականորեն կազմակերպված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանությունների պատճառով գաղթել՝ լքելով բնակարանները, սերնդեսերունդ կուտակած ունեցվածքը և դրամական միջոցները, մտածելով միայն իրենց ու զավակների կյանքը փրկելու մասին։

«Որպես առավել ցավալի իրողություն՝ այդ ողբերգական իրադարձությունների ընթացքում հարյուրավոր հայեր՝ անկախ տարիքից ու սեռից, զոհ են գնացել գազազած ամբոխի վայրագություններին կամ հաշմվել են՝ ստանալով տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Ադրբեջանում վտանգված էր համամարդկային գլխավոր արժեքը՝ մարդու ապրելու իրավունքը, ինչը, ցավոք, այն ժամանակ ամենևին չի մտահոգել միջազգային հանրությանը», - հայտարարել են ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության անդամները:

«Մեր վիճակը առաջատար տերություններին և, մանավանդ, եվրոպական կառույցներին չի հետաքրքրել նաև հետագա տարիներին», - նշվել է հանդիպման ժամանակ: «Արդյունքում՝ ահա ավելի քան քսան տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում ապաստան գտած ադրբեջանահայերը, չունենալով միջազգային նորմերով սահմանված փախստականի կարգավիճակ, զրկված են մարդասիրական բնույթի արտաքին օգնությունից ու միայն Հայաստանի և Արցախի իշխանություններն են, որ տարիներ ի վեր ամենայն կերպ սատար են կանգնում բռնատեղահանված հայրենակիցներին», - նշել են ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության անդամները:

Ղարաբաղցի փորձագետները կարծում են, որ եվրոպացի պատգամավորների նմանատիպ այցերը վկայում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրանց ավելացած հետաքրքրության մասին: Նրանք կօգնեն առաջին ձեռքից վստահելի տեղեկատվություն ստանալ հանրապետությունում տիրող քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության, հայ փախստականների խնդիրների մասին և շատ լավ ազդակ կդառնան ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում:

Բացի այդ, նմանատիպ այցերը թույլ կտան վերջ դնել համապատասխան եվրոպական ատյաններում, մասնավորապես Եվրոպական Միությունում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մասին ապատեղեկատվության տարածմանը:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ են այցելել նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին և Դամիան Աբադը:

Արմեն Սարգսյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության սեփական թղթակիցը Ստեփանակերտում

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: