478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի ելույթը կուսակիցների առջև. փոփոխությունների քամի սպասվու՞մ է արդյոք
14:47
20 Դեկտեմբերի 2010

ՀՀ նախագահի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը վերջին ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների տրամաբանական շարունակությունն էր: Հնարավոր է՝ ՀՀ նախագահի ելույթում ամենակարևոր խոսքերն էին «դինամիկան» և «արդիականացումը»: Նախագահը խոսում էր կառավարման գործում ժամանակակից մոտեցումների անհրաժեշտության, կոռուպցիայի և կաշառակերության անթույլատրելիության, ժողովրդի առջև պաշտոնյաների պատասխանատվության, կադրային լայն բազան, այդ թվում նաև իշխող կուսակցության կազմում չներառված մարդանց ընդգրկող բազան օգտագործելու պատրաստակամության մասին: ՀՀ նախագահը խոսում էր ընդդիմության այն խմբի կարևոր դերի մասին, որն, իսկապես, մտահոգված է երկրի ճակատագրով:

Կանխել ճահճացումը

ՀՀ նախագահի կարծիքով՝ կառավարող հզոր կուսակցության առկայությունն ապահովում է ներքին քաղաքական կայունություն, ինչը շատ կարևոր է: ՀՀ նախագահը կարծում է, որ առանց այդ կայունության չի կարող լինել տնտեսական առաջընթաց, ուրեմն և՝ ապագա: «Բայց այսօր ես տեսնում եմ մեկ այլ վտանգ: Չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման. կանգնած ջրերը որպես կանոն ճահճանում են», - ասել է նախագահը: Նրա կարծիքով՝ այս հիվանդությունն ունի շատ պարզ դեղատոմս՝ ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում, զարգացման ծրագրերի մշակման նոր եռանդ և եվրոպական չափանիշների հետևողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ: Մի կողմից, ըստ նախագահի, պետք է բացառել հեղափոխական ցնցումները, որոնք ոչ մի երկրի բարօրություն չեն բերել երբեք, մյուս կողմից պետք է բացառել տեղում դոփելու վտանգը:

Գլխավոր խոչընդոտը. կոռուպցիա

ՀՀ նախագահը կարծում է, որ երկրի առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան:

«Եթե մենք ցուցաբերել և ցուցաբերելու ենք հնարավոր առավելագույն հանդուրժողականություն այլակարծության հանդեպ, ապա կոռուպցիայի, կաշառակերության և բյուջետային միջոցների մսխման հարցերում պետք է լինի զրո հանդուրժողականություն: Այս գործում մեծ անելիք ունեն շատ-շատերը, սակայն քաղաքական պատասխանատվությունը, իմ համոզմամբ, առաջին հերթին Հայաստանի հանրապետական կուսակցությանն է: Գողությունը, կաշառակերությունը հաստատապես պետք է պատժվեն, և կուսակցական պատկանելությունը կամ ցանկացած այլ տիպի կապեր որևէ նշանակություն չպետք է ունենան», - ասել է նախագահը: Նա հիշեցրել է, որ կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ այդ խնդիրը լուծվեց, և կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին:

Եվրոպական չափանիշները չեն խանգարում Ռուսաստանի հետ բարեկամությանը

«Եվրոպական չափանիշները՝ խանութի ցուցափեղկում դրված սննդամթերքից սկսած մինչև պետաիրավական համակարգ, պետք է ընդօրինակելի դառնան մեզ համար», - կարծում է ՀՀ նախագահը: Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն Հայաստանում, «որովհետև դրանք բարձր և ժամանակով ստուգված չափանիշներ են»:

ՀՀ նախագահը կարծում է, որ այդ չափանիշներն անհրաժեշտ են զգալի առաջընթաց ապահովելու, քաղաքացիների կենսակերպը փոխելու և հասարակության կազմակերպական ուժն ավելացնելու տեսանկյունից: «Այստեղ չպետք է տեսնել հակասություն այն իրողության հետ, որ Հայաստանը ԱՊՀ անդամ է, ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանի Դաշնության հետ մեր բազմակողմանի և սերտ, ես կասեի, շատ դեպքերում օրինակելի համագործակցությունը չի կարող հակասության մեջ լինել այն արժեքների հետ, որ հռչակում է նաև ինքը՝ Ռուսաստանը: Ավելին, ես վստահ եմ, որ մեր բարեկամները թե Ռուսաստանում, թե Արևմուտքում, թե ամենուրեք միայն ուրախ կլինեն մեր ձեռքբերումների համար», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ընդդիմություն էլ կա, ընդդիմություն էլ

ՀՀ նախագահը ընդդիմությանը համարում է երկրի և քաղաքական դաշտի հարստությունը, զարգացման կարևորագույն խթաններից մեկը: Նա նշել է, որ իշխանության ընդդիմախոսների մի մասը մեր երկրի ու ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգված անհատներն են, որոնք բարձրացնում են հարցեր, երբեմն՝ շատ սուր, վեր են հանում խնդիրներ, ահազանգ են հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանությունները ուշացել են: «Այս մարդկանց մենք շնորհակալ ենք իրենց ազնվության, օպերատիվության համար, մեզ զգոն պահելու, մեր սխալը ժամանակին մատնանշելու համար: Մենք այդպիսի ուժերին հարգում ենք, և նրանց խոսքը միշտ լուրջ կշիռ ունի մեր ծրագրերը կազմելիս», - ասել է նախագահը:
ՀՀ նախագահի կարծիքով՝ ընդդիմության մյուս մասը Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում է միմիայն իշխանափոխության մեջ: «Երկրի Նախագահին բոլոր դժբախտությունների պատճառ հռչակելը, ինչպես նաև բոլոր խնդիրները հեշտ ու արագ, մի հարվածով լուծելու խոստումը, համոզված եմ, սպառել են իրենց», - նշել է ՀՀ նախագահը: Եվ երրորդ խումբը, ըստ նախագահի, ինքն է իրեն ընդդիմախոս հայտարարել: Այն ակամա, թե գիտակցաբար իրականացնում է հայ ժողովրդին, հայոց պետականությունը և հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր: «Այս երրորդ խմբի ներկայացուցիչներին մենք ընդդիմախոս չենք համարում: Մենք նրանց այլ անուն ենք տալիս», - ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Կադրերն են լուծում խնդիրները

Իշխանության գործադիր մարմիններում աղմկոտ հրաժարականներից և նշանակումներից հետո շատ փորձագետներ սկսեցին խոսել կարդային փոփոխություններում զուտ կուսակցական պատճառաբանության բացակայության և իշխանությունների կադրային նոր քաղաքականության մասին: Այս պնդումները հաստատվեցին: ՀՀ նախագահը, խոսելով այն մասին, որ քաղաքական պատասխանատու պաշտոններին ոչ միշտ են հանրապետականներ նշանակվում, նշել է, որ միայն ու միայն ուժեղ կուսակցությունը կարող է այդպես վարվել` դրանով իսկ հնարավորություն տալով այն բազմահազար համակիրներին, ովքեր «ինչ-ինչ պատճառներով կուսակցությունում չեն, բայց մշտապես եղել են մեզ հետ, իրականացրել են մեր ծրագրերն ու քաղաքականությունը»:

«Մենք այս կուրսը շարունակելու ենք», - նշել է ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահի ներկայացրած սկզբունքային մոտեցումները կհայտնվեն պետական մարմինների և գործադիր իշխանության մարմինների հետագա գործունեության հիմքում: Հաշվի առնելով այն դերը, որը ՀՀ նախագահն իր ելույթում տվեց պաշտոնյաների պատասխանատվության զգացումին՝ կարելի է եզրակացնել, որ այդ գործունեության արդյունավետությանը հետևելու են ուշիուշով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը: