487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Բլոգերում համեմատաբար խաղաղվել է Երևանի քաղաքապետի հրաժարականի թեման. հիմնական հարցն է՝ իսկ հետո՞
20:14
13 Դեկտեմբերի 2010

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի շուրջ ծավալված բուռն կրքերը զիջել են ավելի կշռադատված վերլուծությանն ու կանխատեսումներին։

«Ամենից քիչ կցանկանայի քննարկել այն հարցը, թե ինչու են Բեգլարյանի նմաններն իշխանությունում հայտնվել։ Նույնիսկ եթե Կանդայանին ծեծի ենթարկելու մանրամասներն արդեն արդիական չեն։ Հրաժարականը եղավ։ Այժմ հիմնական հարցն է՝ ի՞նչ կլինի հետո։ Ոչ այն իմաստով, թե ով կփոխարինի Բեգլարյանին, այլ այն իմաստով, թե ի՞նչ դասեր ենք քաղել այդ ոչ պատահական, այլ համակարգային պատահարից»,- գրում է mushetsi-ն (http://mushetsi.livejournal.com

Բլոգերի կարծիքով, գործն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է, որ Կանդայանը դատարան դիմի։ Բայց եթե գործը միայն հրաժարականով ավարտվի, և տուժածը դիմում չգրի, ապա հասարակական գիտակցության մեջ կամրագրվի իրավական փոխհարաբերությունների ֆեոդալական համակարգը՝ «միապետական վասալի ծեծի համար ներողություններ և նվիրաբերումներ են մատուցվել»։

«Այդ ընկալումը մեկ այլով փոխարինելու մի բացառիկ հնարավորություն կա՝ իրավական պետությունում օրենքի առաջ բոլորն են հավասար։ Ներքին մի զգացողություն ինձ ասում է, որ բանը դրան չի հասնի։ Ափսոս, կուզենայի սխալվել»,- գրում է mushetsi-ն։  

Ուղղակի և բաց է նաև http://cartesius.livejournal.com/ բլոգի հեղինակի տեսանկյունը։ «Մեր խնդիրն այն է, որ բոլորի համար օրենքը կարծես թե գոյություն չունի, հատկապես նրանց համար, ով պարտավոր է այն իրագործել։ Միակ օրենքը չգրված, «հասկացողություններով օրենքն» է։ Եթե նախագահն ունենար ողջ իշխանությունը, ապա կբարձրացներ սպանությունների և ծեծերի մասին հին գործերը, մեղավորներին պատասխանատվության կենթարկեր՝ հասկացնելու համար, որ հանրապետությունում օրենքը դադարել է դատարկ խոսք լինել։ Առայժմ նրա գործողությունները միայն մի բան են հիշեցում՝ չարաճճիություն արեք, բայց չափը մի անցեք»,- գրում է cartesius-ը։

Հեղինակի կարծիքով, օրինականության ձգտումը պետք է գա հասարակության ներսից, իսկ դա կարող է պատահել միայն սարսափելի ցնցումից՝ ծով արյունից և բացարձակ ամենաթողությունից հետո։ «Բեգլարյանի խնդիրն այն չէ, որ նա հարցը բռունցքով լուծեց, այլ որ սխալ մարդու վրա ձեռք բարձրացրեց։ Ըստ էության, սովորական «դիրքի ռազբորկա» է»,- վստահ է բլոգերը։

vozni (http://vozni.livejournal.com/) բլոգերը կարծում է, որ բարու և չարի հավիտենական պայքարը Հայաստանի այսօրվա իրողությունների համատեքստում հետաքրքիր ձև է ստանում, և «անկյունաքար է դառնում արդեն ոչ թե պայքարն օլիգարխների և հանցավոր տարրերի՝ որպես առանձին վտանգավոր անձանց դեմ, այլ ամենաթողության և անպատժելիության փիլիսոփայության տարածման դիմակայությունը»։

«Սպիտակները սկսում և հաղթում են։ Այսպիսին կարող է լինել հայկական քաղաքականության նոր փոփոխությունների կարգախոսը։ Կարելի է կապ տեսնել հայկական պետության առաջին դեմքի՝ շախմատի հանդեպ ունեցած հետաքրքրության հետ, թեև եթե փորձենք նման մի բան տեսնել, ապա հակամարտող կողմերի գուներանգն էլ տեղին կլինի»,- գրում է (http://vozni.livejournal.com/44153.html) հեղինակը։

Մինչդեռ որոշ չարաճճի բլոգերներ զուր տեղը ժամանակ չէին կորցրել և հարցում են նախաձեռնել այն թեմայով, թե հայ պաշտոնյաներից ո՞վ կարող է կիսել Գագիկ Բեգլարյանի ճակատագիրը։ Կամ էլ, ինչպես ասում է հումորի իր զգացումով հայտնի gost_474_90 (http://gost-474-90.livejournal.com/)-ը, «ու՞մ պետք է Կանդայանը հաջորդ անգամ խնդրի մեկ ուրիշ տեղ նստել»։

Հարցման հեղինակը՝ gago_berlin (http://gago-berlin.livejournal.com/) ամենաբացասական քաղաքական գործչի մասին ոչ առանց ծաղրի նշում է, որ ակցիայի նպատակը նախագահի կողմից անբարեխիղճ պաշտոնյաների նկատմամբ սկսած «կոշտ որսին» ու ճիշտ որոշման կայացմանն աջակցելն է։ (http://gago-berlin.livejournal.com/179968.html

Հարցման արդյունքներով «սև ցուցակի» առաջին տեղում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երկրորդ տեղում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, երրորդ տեղն է զբաղեցնում Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։