480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Արվեստի կախարդական ուժը. մեծանուն տենորը՝ որպես Հայաստանում քաղաքական ցնցումների դետոնատոր
11:29
13 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծանուն տենոր Խոսե Պլասիդո Դոմինգո Էմիլը դեկտեմբերի սկզբին ժամանել էր Հայաստան՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ մայրաքաղաքի բնակիչներին հաղորդակից դարձնել հավերժական արվեստին: Դոմինգոն այլ նպատակներ անկասկած չուներ, ավելին՝ իսպանացի տենորը չէր էլ կասկածում, որ «Երևանյան հեռանկարներ» գրեթե մարգարեական անվանումով փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգի ժամանակ կբռնկվի ներքաղաքական լուրջ գործընթացների պատրույգը:

Տեղյակ մարդկանց կարծիքով՝ անհանգիստ մամուլն ընդհանուր գծերով ճիշտ էր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Վերջինս, ԶԼՄ-ների պնդմամբ, Դոմինգոյի համերգի ժամանակ խնդրել է քաղաքապետի տիկնոջը, ով նստել էր ՀՀ նախագահի կողքին, նստել մեկ աթոռ այն կողմ՝ արարողակարգի կանոնները չխախտելու համար: Կանդայանի այդ արարքը մեծ վրդովմունք էր աջացրել, որը, ինչպես գրում են թերթերը, վերածվել է ուժի կիրառման՝ իր զգացմունքները չզսպած քաղաքապետի հետագա հրաժարականով:

Այնուամենայնիվ, փորձագետները պնդում են, որ հարկավոր է այս գործընթանցերն ավելի խորը դիտարկել, դրանք կապված են ՀՀ նախագահի սկզբունքային մոտեցումների հետ, ով բացառում է պաշտոնյաների նմանօրինակ վարքագիծը՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնազրկումը դարձավ այս ամենի ապացույցը, ով, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ժամանակին չէր պատժել իր ենթակային: Այս ամենից հետո փորձագետներն ու քաղաքական գործիչներն արդեն սկսեցին խոսել քաղաքական հստակ գծի մասին, որի հիմքում ընկած է ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի նկատմամբ անհանդուրժողականությունը:

Ղարաբաղի անկախության ճանաչումը. պատգամավորները կողմ են, սակայն ճիշտ  ժամանակին

Նախորդ շաբաթվա կարևոր իրադարձություններից է նաև «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված  «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը: Չնայած խորհրդարանում չկան ԼՂՀ-ի անկախության ճանաչման հակառակորդներ, այնուամենայնիվ, խորհրդարանական մեծամասնությունը որոշում ընդունեց չմասնակցել քվեարկությանը՝ կարծելով, որ նման քայլը կարող է խոչընդոտներ ստեղծել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Միաժամանակ իշխանամետ կուսակցությունների պատգամավորները բազմիցս հայտարարում էին, որ անհրաժեշտության դեպքում իրենք կնախաձեռնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը՝ ընդգծելով, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը միայն ժամանակի հարց է:

Օրինագծին կողմ քվեարկեցին 131 խորհրդարականներից միայն 13-ը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկությունից անմիջապես հետո հայտարարեց, որ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը մինչև 2011 թ.-ի երկրորդ կիսամյակում նշվող ԼՂՀ անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարությունը:

Երևան. Ղարաբաղի մասին դիրքորոշումն անփոփոխ է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նախորդ շաբաթ Մոսկվայում ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, հայտարարեց, որ Հայաստանը կտրականապես դեմ է ԼՂՀ հարցը ռազմական ճանապարհով լուծելուն: «Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով»,- ընդգծեց երկրի ղեկավարը:

Նա հիշեցրեց, որ Աստանայի գագաթնաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների միջև ընդունվեց հնգակողմ հայտարարություն: Դրանում խոսվում է այն մասին, որ բանակցությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման փնտրտուքները ազգերի միջև կայունության, հաստատուն խաղաղության, փոխըմբռնման ոչ այլընտրանքային ճանապարհ են համարվում:

Սարգսյանն ընդգծեց, որ Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին, այն մասին, որ այդ առաջարկվող տարրերը որոշվել են որպես մի ամբողջություն, և դրանց մի մասը` ի վնաս մյուսների գերադասելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշռված լուծման հասնելը:

«Եվրատեսիլին» կպայքարի Էմմին

«Եվրատեսիլ-2011» ամենամյա երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

«Այս տարի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը առաջարկեց Էմմին ելույթ ունենալ Եվրատեսիլում, խորհուրդը երգի մրցույթ  է հայտարարում», - ասել է Հարությունյանը: Նա պարզաբանեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Խորհուրդն ինքն է ընտրում մասնակցին՝ ավելացնելով, որ այս տարի ընտրվել է Էմմին, «քանի որ նա վաղուց էր պատրաստ մասնակցել «Եվրատեսիլին»»:

Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը դեռ չի կողմնորոշվել «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը հյուրընկալելու համար հայտ ներկայացնելու հարցում: «Մենք մինչև հիմա «Մանկական Եվրատեսիլի» անցկացման հայտ չենք ներկայացրել և չգիտնեք՝ կներկայացնենք, թե ոչ, քանի որ դա կապված է ֆինանսական հարցերի հետո: Մենք պետք է որոշեք՝ կբավարարե՞ն, արդյոք, մեր հնարավորությունները այդ հարցերի լուծման համար», - ասաց Հարությունյանը:

Նա պարզաբանել է, որ ի տարբերություն մեծահասակների Եվրատեսիլի՝ մանկականում պարտադիր չէ, որ հաջորդ մրցույթը հյուրընկալի հաղթող երկիրը, և ցանկացած պետություն կարող է հայտ ներկայացնել

Նոյեմբերի վերջին Մինսկում կայացած Մանկական Եվրատեսիլ-2010 միջազգային երգի մրցույթի ժամանակ տասներկուամյա Վլադիմիր Արզումանյանը «Մայրիկ» երգով հաղթանակ բերեց Հայաստանին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: