486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Աղմկոտ հրաժարականներ Հայաստանում. սպիտակները սկսում են և հաղթում
17:17
09 Դեկտեմբերի 2010

Աղմկոտ իրադարձությունները տարեվերջին խախտեցին Հայաստանի քաղաքական կյանքի հանգիստ ընթացքը՝ շատերին ստիպելով խոսել երկրի ներքին մթնոլորտի արմատական փոփոխությունների մասին։ Իրավիճակը բնութագրելու համար փորձագետներն օգտագործում են «սպիտակներն ընդդեմ սևերի» շախմատային տերմինաբանությունը՝ համոզված հայտարարելով, որ հաղթանակը տվյալ դեպքում միանշանակ սպիտակներինն է։

Այդ դիմակայության հետևում գլոբալ առումով հասկացվում է օրինականության պայքարը ամենաթողության զգացողության դեմ, կարգուկանոնի և օրենքից բարձր կանգնելու ձգտման, օրինապահության և, մեղմ ասած, անհեռատես արարքների անտոգոնիզմը։ Հայաստանի նախագահի վերջին որոշումները ցույց տվեցին, որ օրինականությունը, կարգուկանոնը և օրինապահությունն այլընտրանք չունեն։ Ընդ որում՝ այստեղ բացառություններ լինել չեն կարող։
 
Ոչ մի լծակ, փորձագետների կարծիքով, չստիպեց իշխանություններին հետ կանգնել գլխավոր սկզբունքից՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը բացառված է։
 
Աննախադեպ միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունը, որի դերակատարը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էր, հայտնվելով ցանցում՝ սահուն տեղափոխվեց բլոգերի ոլորտ և, ի վերջո, հայտնվեց համաշխարհային թերթերի էջերում։
 
Հայաստանում քննարկումների հիմնական թեման մեկ հարց էր՝ արդյոք անհետևանք կմնա՞ քաղաքապետի կողմից ուժի կիրառման հետ կապված արտակարգ պատահարը, որից, ինչպես նշում են թերթերը, տուժել է նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակիցը։
 
Այդ հարցի պատասխանը երկար չուշացավ: Իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, որ մտադիր չեն թաքցնել ճշմարտությունը, և սեփական արարքների համար պատասխան տալուց չես փախչի։
 
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հաստատեց միջադեպի փաստը, թեև ասաց, որ մամուլն այն չափազանցրել է։ Այնուհետև Արզումանյանը հստակեցրեց ամեն ինչ՝ հայտարարելով, որ պետության ղեկավարն անընդունելի և անթույլատրելի է համարում նմանօրինակ երևույթները։ Այս ամենի տրամաբանական հետևանքը քաղաքապետի հրաժարականը դարձավ։
 
Պետության ղեկավարի հստակ դիրքորոշումն ազդանշան դարձավ երկրի քաղաքական դաշտի համար, որը կարծես վախով էր սպասում խճճված սյուժեի հանգուցալուծմանը, ազդանշան, որը շատերին կստիպի զերծ մնալ երբեմն էթիկական նորմերին, իսկ երբեմն էլ՝ տարբեր օրենսգրքերի հոդվածների հետ անհամատեղելի «հին սովորություններից»։       
 
Այն մասին, որ Երևանի քաղաքապետի հրաժարականը կարող է վկայել ներքաղաքական ֆոնի լրջագույն փոփոխության մասին, խոսում են ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ուժերը։ Միաժամանակ քաղաքական գործիչները կոչ են անում նախագահին կանգ չառնել երկրում կարգուկանոն հաստատելու գործում։   
 
«Խոսել այն մասին, թե ադեկվատ և անմիջական պատժելիության սկզբունքը Հայաստանում արդեն գործում է, դեռ վաղ է։ Անկախ քաղաքապետի անձի նկատմամբ վերաբերմունքից՝ բոլորը հասկանում են, որ նման մակարդակի պաշտոնատար անձը պետք է պատժվեր անմիջապես և ադեկվատ։ Առաջինը, այսինքն, անմիջապեսը, իրականացվեց, ինչ վերաբերում է ադեկվատին, ապա ես ծանոթ չեմ գործի մանրամասներին, ես չգիտեմ, թե ինչ հետևանքներ է ունեցել ծառայողի նկատմամբ բռնությունը։ Այդ իսկ պատճառով, եթե ծանր կամ միջին ծանրության վնասվածքներ է են եղել, ապա դա կշարունակվի այն պատճառով, որպեսզի մենք սկսենք ասել, թե իրավունքը սկսել է գործել... Սա պետք է շարունակվի արդեն իրավական դաշտում»,- կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ դրական գնահատելով նախագահի քայլերը։
 
«Կցանկանայի, որ սա լիներ ֆենոմենի փոփոխման ինչ-որ գործընթացի սկիզբ, որ պատժելիության սկզբունքը կգործի ոչ միայն այն դեպքերում, երբ բռնությունն իրականացվում է բավականին բարձր դիրքի պաշտոնյայի նկատմամբ, այլ նաև սովորական մարդկանց դեպքում։ Որպեսզի այս ամենը հասարակության կողմից ընկալվի որպես խորը փոփոխություններ, պետք են խորը ուսումնասիրություններ  նախագահի և բոլոր ղեկավար գործիչների կողմից»,- կարծում է Ալավերդյանը։

Հաստատումն այն բանի, որ իշխանությունների արձագանքն անընդունելի երևույթների և դրսևորումների նկատմամբ եզակի դեպք չէ, այլ վերածվել է միտումի, այսօր Հայաստանի արդարադատության նախագահ Գևորգ Դանիելյանին աշխատանքից ազատելն է: Նախագահի հրամանագրում առկա է «պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով» ձևակերպումը:
 
ՀՀ վարչապետը պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հրաժարականի պատճառները։ Ըստ վարչապետի, հարկադիր կատարման ծառայության ղեկավարը բարոյագիտական նորմերի լուրջ խախտումներ է թույլ տվել և արդարադատության նախարարին հանձնարարվել է պատժել ծառայության ղեկավարին: «Ցավոք, նա չի կատարել հրամանը։ Ես դա անթույլատրելի եմ համարում»,- ասել է վարչապետը:

Ըստ նրա, պաշտոնական անձանց վարքագիծը՝ հատկապես նրանց ենթակաների հետ, էական նշանակություն ունի, «եթե մենք ցանկանում ենք, որ մեր երկրի զարգացման գործընթացը լինի այնպիսին, ինչպես այն արտացոլված է կառավարության ծրագրերում»։

«Մեր բոլորի պահվածքից շատ բան է կախված... Անթույլատրելի եմ համարում նման արարքը, որը խզում էր հասարակությանը վստահությունը մեր հանդեպ։ Կառավարությունը պահանջկոտ կլինի այդ հարցում»,- նշեց վարչապետը։

«Էթիկական նորմերի խախտման» մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, սակայն որոշ աղբյուրներ վկայում են, որ միջադեպը որոշակիորեն հիշեցնում է քաղաքապետի հետ կապված դեպքը։

Իշխանական կառույցներից ստացվող ազդակները հստակ են և ոչ երկիմաստ՝ օրինականությունն ու կարգը պետության կառուցման հիմքը կլինեն։

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: