478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի ղարաբաղյան նվաճումը. շաբաթվա արդյունքները
15:02
22 Նոյեմբերի 2010

Հայաստանում նախորդ շաբաթը, որն անցավ ղարաբաղյան խնդրի շուրջ խոսակցություններով, քննարկումներով, բանավեճերով և վեճերով, ուրախացրեց մշակութային ոլորտում ղարաբաղյան հաղթանակով: Տասներկուամյա արցախցի Վլադիմիր Արզումանյանը Հայաստանին առաջին անգամ հաղթանակ բերեց Մանկական Եվրատեսիլի նման հեղինակավոր երգի մրցույթում: Պատանի երգչի հաջողություններում մշակութային-հումանիտար կողմից բացի դժվար է չնկատել բազմաթիվ նշանակալի փաստեր: Նշենք միայն այն, որ «հաղթանակ» բառը Հայաստանում հերթական անգամ ասոցացվում է Ղարաբաղի հետ: Եվս մեկ ոչ պակաս խորհրդանշական իրադարձություն՝ հայ-արցախյան հաղթանակը նվաճվեց հենց Մինսկում, քաղաք, որով կոչվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Չես ցանկանում, բայց ակամայից սկսում ես հավատալ նախանշաններին, այն էլ՝ բարի:

Ողբերգություն ճակատային գծում

Սակայն Ղարաբաղից նախորդ շաբաթ միայն ուրախալի լուրեր չէ, որ գալիս էին: Շաբաթ օրը տեղեկատվություն ստացվեց չորս մարդու մահվան մասին, դեպքը տեղի էր ունեցել ԼՂՀ ՊՆ-ի զորամասերից մեկի կողմից հսկվող առաջնային գծում: Եվս չորս մարդ վիրավորվել է: Նման արտակարգ դեպքերը ղարաբաղյան բանկում, որը միշտ տարբերվում է պատրաստականության բարձրագույն մակարդակով և խստագույն կարգապահությամբ, արտառոց և դատապարտելի դեպք է: Ղարաբաղյան կողմը վճռական է տրամադրված կանխել բանակում գոյություն ունեցող ցանկացած բացասական երևույթ, և դա է պատճառը, որ բոլոր համապատասխան ծառայությունները միջադեպից հետ օպերատիվ կերպով արձագանքեցին: Ընդ որում խոսքը ինչպես հասարակական իրազեկության, այնպես էլ քննչական գործողությունների մասին է:

Մենք օտար հող չենք ուզում, սակայն մերն էլ տալ չենք պատրաստվում

Նոյեմբերի 1-15-ն անցկացված Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոշորագույն մարտավարական զորավարժությունները և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններն ակտիվորեն քննարկվում էին հայկական փորձագիտական հասարակությունում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ հայկական կողմը նախահարձակ չի լինելու, սակայն եթե հակառակորդը պարտադրի, ապա հարվածը կլինի կործանարար և վերջինը: Ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում ղարաբաղյան հարցի վերջնական լուծման անհրաժեշտության մասին թեզը լիովին տրամաբանական է: Ոչ ոք չի պատրաստվում թույլ տալ պատմության կրկնություն՝ «վերքերը լիզելով» և ողջ տարածաշրջանի կայունությանը սպառնացող հակառակորդի ռազմական ներուժի վերականգնմամբ: Հենց սա էր ցանկանում ասել ՀՀ նախագահը:

Իր դիրքորոշումը երկրի նախագահը հաստատեց նոյեմբերի 16-ին ելույթ ունենալով Մոսկվայում տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա-երեկոյին: «Աստված վկա է` հայ ժողովուրդը պատե­րազմ չի ուզում, և այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայցև մենք չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը: Մենք միշտ ա­մուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում»,- ասաց նա: Նախագահի խոսքերով՝ բանակցությունները հիմ­նախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշ­ման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները:

Առաջին դեմքերը Ռուսաստանի մայրաքաղաքներում

Նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեցին Ռուսաստան: ՀՀ նախագահն այցելեց Մոսկվա, որտեղ մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա-երեկոյին, որի ընթացքում ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերվեց: ՀՀ նախագահը ներկա գտնվեց նաև Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այցի ընթացքում նախագահը հանդիպեց իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ, ով շատ լավ արտահայտվեց հայերի և հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Ռուսներին ու հայերին դարերի ընթացքում կապում է անկեղծ բարեկամությունն ու համակրանքը, որոնք հիմնված են միմյանց նկատմամբ հարգանքի վրա: Բարիդրացիական և սերտ համագործակցության ավանդույթները փոխանցվում էին սերնդեսերունդ և նպաստում էին մեր մշակույթների փոխհարստացմանը: Իսկ հարյուր հազարավոր հայերի համար, որոնց թվում շատ են հռչակավոր մարդիկ, Ռուսաստանը դարձավ իսկապես երկրորդ հայրենիքը», - ասել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնականում քննարկեց տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Միաժամանակ ռուսական կողմը Երևանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ շաբաթվա վերջում մեկնեց Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք՝ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստներին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում քննարկված մի շարք հարցեր բավականին հրատապ էին Հայաստանի համար: Մասնավորապես, խոսքը «Նաիրիտ» քիմիական հսկային մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկի հնարավոր տրամադրման, ինչպես  նաև Հայաստանում լուրջ նորարարական նախագծերի իրագործման մասին է: ՀՀ վարչապետն այցելեց նաև Սանկտ Պետերբուրգի Էկոնոմիկայի և ֆինանսների ինստիտուտ, որը նա ավարտել է գերազանցությամբ և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում բացեց հռչակավոր արևելագետ Հովսեփ Օրբելու կիսանդրին, ով Հայրենական մեծ պատերազմի տարիներին փրկել է Էրմիտաժը:

Ճշմարտությունը գինու մեջ է...

Նախորդ շաբաթ Հայաստանում ևս մեկ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Հանրապետությունը ներառվեց բոժոլե նուվո ֆրանսիական գինու տոնը նշող շուրջ 120 երկրների ցանկում: Հայաստանում միջոցառումն անցկացվում է Ֆրանսիայի դեսպանատան, Բոժոլե առևտրաարդյունաբերական պալատի, «Եվրոպա» հյուրանոցի և «Սաբերատուր Սևան Վոյաժ» տուրիստական գործակալության ջանքերով։

Ամեն ինչ սկսվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Լուսինե Արզումանյանի նախաձեռնությունից, ով Լիոնում ուսանելիս համապատասխան նախագիծ էր ներկայացրել: Հայաստանում միջոցառման կազմակերպիչները հույս ունեն, որ տոնը երկրում ավանդական կդառնա:

«Բոժոլե նուվո» տոնը նշվում է 20-րդ դարի կեսերից։ Հասունացման կարճ ժամկետով գինին պատրաստվում է «գամե» խաղողից, որն աճեցնում են Բոժոլեում։Գինին տրվում է հիմնականում մսից պատաստված կերակրատեսակների, այծի պանրի, ծովամթերքի, ձկան, ոստրեի և սուշիի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։