482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ստիպողական հանդուրժողականության ձախողումը. Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Երևանում չի կայացել
19:44
12 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման «Խաղաղապահ նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության հերթական փորձը ձախողվել է։

«Նովոստի-Արմենիա» գործակալության՝ իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանը պատասխանեց, որ վերջին պահին իրենց մերժել են շենք տրամադրել՝ առանց պատճառը բացատրելու։

«Մենք կպայքարենք ահաբեկչության և Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքների խախտման դեմ»,- հայտարարեց Վանյանը՝ միաժամանակ չպարզաբանելով, թե կոնկրետ ո՞ր օրենքների մասին է խոսքը։ Նա միայն համոզմունք հայտնեց, որ «խաղաղապահ» փառատոնի արգելման հետևում «հասարակությունում մեծ ազդեցություն ունեցող որոշակի ուժեր» են կանգնած։

Այնուամենայնիվ, Վանյանին թույլ չտվեցին փառատոնն անցկացնել՝ չնայած նրա վճռականությանը։ Զարմանալի ոչինչ չկա, և շատ ուրախալի է, որ հայ հասարակությունը չի տրվում հակառակորդի հետ բարեկամության ստիպողական փորձերին։

Խորհրդանշական է, որ ուրբաթ, երբ ծրագրված էր ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, Երևանում անցկացվեց ֆիլմերի մեկ այլ ցուցադրություն, որը պատասխան դարձավ այն հարցին, թե պե՞տք է, արդյոք, ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել։

«Ժառանգ» ՀԿ-ն ուրբաթ կազմակերպել էր «Ատելությունը հայերի նկատմամբ թուրքական և ադրբեջանական կինոյում» թեմայով ֆիլմերի ցուցադրությունը։ Ցուցադրվեցին ադրբեջանական երեք ֆիլմեր («Չկա Ադրբեջան առանց Ղարաբաղի», «Ջավանշիր», «Հայկական գրագողություն») և թուրքական մեկ ֆիլմ («Հարյուր քսան»)։

Ինչպես նշեց կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ Կարեն Վրթանեսյանը, ֆիլմերի ցուցադրության նպատակն է  հայ հեռուստադիտողին ներկայացնել կինեմատոգրաֆը որպես հակահայկական քարոզչության գործիք օգտագործելու օրինակները։

«Մեր երիտասարդները պետք է իմանան, թե ինչպես են նրանց ներկայացնում հարևան երկրներում ապրող հասակակիցներին։ Այժմ շատ է խոսվում հարաբերությունների բարելավման, հայ-թուրքական սահմանի բացման, հանդուրժողականության մասին։ Բայց կա՞ն, արդյոք, իրական հիմքեր դրա համար։ Վզին փաթաթած բարեկամությունը կարող է հերթական արյունահեղության հանգեցնել»,- նշեց կազմակերպիչը։

«Խաղարարներին» չէր խանգարի մի պարզ ճշմարտություն հասկանալ։ Չէ՞ որ Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոն չի անցկացվում։Նման բան նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել։ Իսկ ինչու՞ մենք պետք է ձգտենք հանդուրժողական լինել նրանց նկատմամբ, ովքեր մեզ որպես բարբարոս, արյունախում են ներկայացնում և իրենց երեխաներին հայերի նկատմամբ ատելության ոգով են դաստիարակում։

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» կողմից ապարդյուն կազմակերպած փառատոնը լայն արձագանք գտավ ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ բլոգերում և սոցիալական ցանցերում։ Մենք չենք մեջբերի ձայնագրությունները, քանի որ այլընտրանքային մեդիա և անձնական օրագրերի համար թույլատրելի բառապաշարը չի համապատասխանում տեղեկատվական գործակալության ձևաչափին։

Նշենք միայն, որ Վանյանը ստացել է «դրամաշնորհ ուտող» մականունը, և դա ամենամեղմ արձագանքն է նրա հասցեին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: