486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ադրբեջանական փոխանակումները և նախարարություններին ուղղված ջախջախիչ քննադատությունը. շաբաթը Հայաստանում
12:47
08 Նոյեմբերի 2010

Նախորդ շաբաթվա կարևոր իրադարձությունը դարձավ պաշտոնական Բաքվի կողմից Հայաստանին Ադրբեջանի գերության մեջ զոհված հայ հովվի՝ Մանվել Սարիբեկյանի մարմնի հանձնումը՝ նախորդ տարվա դեկտեմբերին հայ-ադրբեջանական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացի Հելդար Տագիևի փոխարեն: Փոխանակումը տեղի ունեցավ Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության միջնորդությամբ:

Փոխանակման գործընթացը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելքում գտնվող Իջևան-Քասախ ճանապարհահատվածի վրա և իրականացվեց ի կատարումն 2010 թ.-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված համաձայնագրի:

Ինչպես նշել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը կատարեց ռազմագերիների փոխանակման շուրջ Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունները և ակնկալում է, որ Ադրբեջանը ևս նման վճռականություն կդրսևորի և մոտ ժամանակներում կվերադարձնի գերի ընկած ՀՀ քաղաքացիներին:

Միաժամանակ Կարապետյանն ընդգծել էր, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցի ռազմագերիներ չկան, սակայն Լեռնային Ղարաբաղի Հազարապետության սահմանը հատած և դիվերսիոն գործողություններ իրականացրած երկու ադրբեջանցիները գտնվում են Ղարաբաղի տարածքում, և նրանց վերադարձնելու հարցը Ղարաբաղի իշխանությունների լիազորությունների մեջ է մտնում:

ՀՀ ՊՆ-ի տվյալների համաձայն, այս պահին Ադրբեջանում գերության մեջ է գտնվում վեց հայ զինծառայող և մեկ ընտանիք:

Կարապետյանը տեղեկացրել էր նաև, որ մեկ ամիս առաջ ադրբեջանական գերության մեջ զոհված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը կենթարկվի դատաբժշկական փորձաքննության, որի արդյունքները կներկայացվեն հասարակությանը առավելագույնս կարճ ժամկետներում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 11-ին գերի վերցված Մանվել Սարիբեկյանն իբր կախվել էր հոկտեմբերի 5-ին։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որում փորձել են մոլորված հայ հովվին որպես «դիվերսիոն խմբի անդամ» ներկայացնել: Երևանում գերիների հետ Բաքվի իշխանությունների վերաբերմունքը համեմատել են ահաբեկչական կազմակերպությունների աշխատանքի մեթոդների հետ:

Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հաստատում է հավատարմությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմագերիների և զոհվածների փոխանակման գործընթացին: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԿԽՄԿ գործողությունների ղեկավար Պասկալ Մեժ Վագները ողջունել է 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը ռազմագերիներին և զոհվածների աճյունները փոխանակելու վերաբերյալ:

«Մենք ցանկանում ենք հաստատել  չեզոք միջնորդ հանդիսացող մեր կազմակերպության պատրաստակամությունը հայրենադարձումներ իրականացնելու գործում: Սակայն հարկ եմ համարում նշել, որ ԿԽՄԿ-ն հայրենադարձում է ազատ արձակված գերիներին միայն համոզվելուց հետո, որ նրանք վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով», - ասել է Վագները:

Ջախջախիչ քննադատություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ այցելել է Բագրատաշենի մաքսակետ, որտեղ հատուկ խորհրդակցություն է անցկացրել: ՀՀ նախագահը փաստել է, որ Հայաստանում հարկերի հավաքագրման մակարդակը դանդաղ, բայց աճում է: ՀՀ նախագահը ընդգծել է, որ պետության գլխավոր նպատակը պետք է լինի` առավելագույնս բարելավել հարկահավաքման գործընթացը և ունենալ նվազագույն քանակի բողոքներ:

Սարգսյանի խոսքերով՝ տևական ժամանակ կատարված աշխատանքը` և՛ անցյալ տարի, և՛ այս տարի, իհարկե, հնարավորություն է տվել ազդել մի կողմից երկրի մակրոտնտեսական ցուցանիշների վրա, մյուս կողմից, որ ամենակարևորն է` ֆինանսավորել մեր զինված ուժերը, վճարել թոշակները, աշխատավարձերը, լուծել սոցիալական խնդիրներ:

Հարկահավաքությունը համարելով  ծանր ու դժվարին աշխատանք՝ ՀՀ նախագահը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ առաջին հերթին հարկային և մաքսային ծառայության ղեկավարների խնդիրը պետք է լինի հենց օբյեկտիվ դժգոհությունները տարբերակել սուբյեկտիվից, սատար կանգնել բոլոր ազնիվ աշխատողներին, պարտաճանաչ ծառայողներին, մյուս կողմից էլ` զսպել բոլոր նրանց, ովքեր անընդունելի մոտեցումներով փորձում են, այսպես կոչված` պլան կատարել, հարկ հավաքել:

«Մենք պետք է կարողանանք ձեր օգնությամբ կատարել մեր ամենակարևոր խնդիրներից մեկը` Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավումը: Պետք է կարողանանք թեթևացնել հարկային վարչարարության բեռը: Խոսքը հարկատեսակների, մաքսավճարների նվազեցման մասին չէ,  այլ` հենց վարչարարության բեռի նվազեցման», - նշել է Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ միջազգային բազմաթիվ կառույցներ ուսումնասիրություններ են անցկացնում Հայաստանում, և փորձագետների տվյալներով, Հայաստանի միջին գործարարը իր հարկային պարտականությունները կատարելու համար ծախսում է տարեկան 985 ժամ: Դա շուրջ 123 աշխատանքային օր է:  Սա չափազանց բարձր ցուցանիշ է: Նախագահը նշել է բարեփոխումների իրականացման կարևորությունը, որպեսզի մարդիկ իրենց վրա զգան այդ աշխատանքի արդյունքները:

Հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ շարունակելով բարեփոխումների թեման՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին կտրուկ կերպով մի շարք նախարարություններում պահանջել է կադրային լուրջ փոփոխություններ: Տասնօրյա ժամկետում փոփոխությունների և կադրային վերադասավորությունների մասին իրենց առաջարկները ներկայացնել պարտավոր գերատեսչությունների թվում են գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և գիտություններ նախարարությունները:

«Եթե մենք ինքներս լռենք մեր խնդիրների մասին, ապա դրանք երբեք չեն լուծվի:  Մենք պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև, քանի որ դա մեր խնդիրների լուծման երաշխիքն է: Մյուս կողմից կյանքը շարունակվում է, և մենք շատ նվաճումներ ունենք», - ասել է Սարգսյանը:

Միջազգային համագործակցություն

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելել է Լեհաստան, որտեղ հանդիպել է Լեհաստանի նախագահի և գործընկերոջ հետ: Հայաստանն ու Լեհաստանը անվտանգության հարցերում համագործակցության հուշագիր են ստորագրել, պայմանավորվել են պաշտպանության և ոստիկանության ոլորտներում համագործակցելու մասին: Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեի հետ հանդիպման ժամանակ կողմերը հայտարարել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

Բաղդասարյանն ու Կոզեյը քննարկել են նաև հայ-լեհական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, կարևորել են երկխոսությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով գոյություն ունեցող տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը: Կողմերը ընդգծել են, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդն ու Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոն կհամագործակցեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ՝ ընդլայնելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Բաղդասարյանի և Լեհաստանի ներքին գործերի նախարար Ադամ Ռապացկու միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով երկու երկրների ոստիկանությունների միջև համագործակցության մասին, ինչի արդյունքում մոտ ժամանակներում Հայաստանի Ոստիկանության և Լեհաստանի Ներքին գործերի նախարարության միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի:

Այս կապակցությամբ Լեհաստանի ՆԳՆ պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ոստիկանությունում իրագործվող լայնամասշտաբ բարեփոխումների և համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունների հետ ծանոթանալու համար:

Բաղդասարյանի և Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ լեհական կողմն աջակցություն կցուցաբերի պաշտպանության ոլորտում Հայաստանում իրագործվող բարեփոխումներին ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում: Նախատեսված են հայ և լեհ փորձագետների և պաշտպանության ոլորտում բարեփոխման հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց փոխայցելությունները: Կողմերը պայմանավորվել են նաև համագործակցության մասին ռազմաարդյունաբերական ոլորտում:

ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2011 թ.-ին Կոմորովսկու Հայաստան կայանալիք պաշտոնական այցի մասին: Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: