480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը մի շարք նախարարություններից լուրջ կադրային փոփոխություններ է պահանջել, կարող են պատժվել նաև փոխնախարարները
12:24
05 Նոյեմբերի 2010

ՀՀ կառավարության նիստը հինգշաբթի սկսվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բավականին կոշտ ելությով, ով մի շարք նախարարություններում լուրջ կադրային փոփոխություններ է պահանջել:

Կառավարության ղեկավարը նշեց, որ հանրապետության նախագահը նախօրեին հստակ հանձնարարություններ է ձևակերպել, որոնք վերաբերում են միջսահմանային պետական գործառույթներին։

«Մենք միասին պարտավոր ենք շատ արագ հանրապետության նախագահի հանձնարարականներն ի կատար ածել։ Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն մաքսային և հարկային գործառույթներին, այլև բոլոր այն պետական գործառույթներին, որ մենք իրականացնում ենք սահմանում, երբ որ մեր քաղաքացիները և տնտեսություն վարող սուբյեկտները հատում են սահմանը»,- ասել է Սարգսյանը։

«Հանրապետության նախագահի հանձնարարականները պետք է մեզ սթափեցնի, որովհետև այս նեգատիվ երևույթների դեմ մեր պայքարն արդյունավետ չի, արդյունքներ չի տալիս։ Սրանք առաջին քայլերն են այդ ուղղությամբ` կադրային փոփոխություններ. եթե իրավիճակը չշտկվի, մենք պետք է ավելի կտրուկ քայլերի դիմենք»,- ասել է վարչապետը։

Գյուղատնտեսություն

Վարչապետը սկսեց բուսասանիտարիայի խնդրից, որտեղ, նրա խոսքերով՝  բավական շատ դժգոհություններ կան: Նա նշել է, որ գյուղատնտեսության նախարարը խնդրանքով դիմել է վարչապետին, որպեսզի մինչև 70 մլն դրամ (195 հազար դոլար) շրջանառություն ունեցող օբյեկտներում ստուգումնար կատարելու թույլտվություն ստանա, քանի որ ահազանգեր էին ստացվում քաղաքացիներից, որ թունաքիմիկատների առևտուրն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։ Այդ թույլտվությունը տրված էր գյուղատնտեսության նախարարությանը, և պարզվեց, որ ստուգման արդյունքում ընդամենը մեկ խախտում է արձանագրվել։

Սակայն Սարգսյանի խոսքերով՝ երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը գնաց այդ ստուգման հետքերով, մի շարք խախտումների բացահայտվեցին: Այս ամենը վկայում է այն մասին, որ և լիցենզավորման վարչությունը, և բուսասանիտարիայի վարչությունը, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները:

ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության նախարարն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին: Վարչապետը հանձնարարել է գյուղնախարարին այսօր լուծել բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը:

Ինչպես նշել է Սարգսյանը, ՀՀ նախագահի հանձնարարությունով պետք է պարզեցնել բուսասանիտարիայի գործառույթները:

Այս կապակցությամբ վարչապետը իր խորհրդական Արամ Ղարիբյանին հանձնարարել է գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ 10 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ բուսասանիտարիայի գործառույթների պարզեցման ուղղությամբ: Վարչապետ նշել է նաև, որ անիմաստ գործառույթները սահմանից պետք է դուրս բերվեն։

«Պետք է մնան միայն այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են համապատասխան փաստաթղթեր տրամադրելու համար, ինչը նաև օրենքի պահանջն է, մնացած բոլոր գործառույթները պետք է հանել», - ասել է Սարգսյանը:

Սա առաջին ոլորտն է և կադրային փոփոխությունների հանձնարարականը։

Ֆինանսական բացթողումներ

ՀՀ վարչապետը դժգոհություն է հայտնել նաև սահմանամերձ շրջանների վարկավորման ոլորտում լուրջ բացթողումների կապակցությամբ: Նա հիշեցրել է, որ վերջին երկու տարվա ընթացքում կառավարությունը մշտապես խոսում է այն մասին, որ վարկային ռեսուրսները պետք է հասանելի լինեն նաև սահմանամերձ շրջաններում:

Վարչապետ խոսքերով՝ ծրագիր է հաստատվել, միջոցներ են հատկացվել, որպեսզի սահմանամերձ շրջաններում տրվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվեն պետության կողմից, այսինքն` գյուղացիները հնարավորություն ունենան ստանալ անտոկոս վարկեր։

«Երկու տարի է` այդ գործառույթն իրականացվում է լրջագույն բացթողումներով։ Լուրջ դժգոհություններ են ստացվում գյուղացիների կողմից: Այդ գործառույթներն իրականացնող սուբյեկտներն իրենց գործառույթները պատշաճ ձևով չեն կատարել», - ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ խոսքը նաև այն ծրագրերի իրականացման գործակալության մասին է, որը գործում է ֆինանսների նախարարության կազմում։ Այս ամենի կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին հանձնարարվեց 10 օրվա ընթացքում ներկայացնել կառավարությանը համապատասխան որոշում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու և կադրային լուծումներ տալու համար:

«Անթույլատրելի է, որ մենք ունենք հատկացված ֆինանսական միջոցներ, և այդ փողը չի հասնում գյուղացիներին», - ասել է ՀՀ վարչապետը:

Կրթություն և առողջապահություն

Երրորդ ոլորտը, որին ՀՀ վարչապետը դարձրեց կառավարության անդամների ուշադրությունը, առողջապահության, կրթության և գիտության նախարարություններն էին:

«Վերջին շրջանում ահազանգող և վտանգավոր են դարձել այն բողոքները և միտումները, որոնք դրսևորվում են կրթության և առողջապահության ոլորտներում։ Կոռուպցիան այս երկու ոլորտներում խորացել է: Դրա մասին են վկայում վերահսկողական ծառայություների աշխատանքները», - ասել է Սարգսյանը:

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարել է 10 օրվա ընթացքում ներկայացնել պարզ և հասկանալի գործողությունների ծրագիր, ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ՝ կրթական համակարգում կոռուպցիոն երևույթները բացառելու նպատակով:

Վարչապետի խոսքերով՝ պետք է թարմացվեն խորհուրդների կազմերը, պետք է հստակ հանձնարարականներ տրվեն, պետք է բացահայտվեն թերությունները և պետք է պայքարել դրանց դեմ:

«Միաժամանակ մենք լուրջ բողոքներ ենք ստանում առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների մասին, ինչի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին հանձնարարվում է 10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել առաջարկություններ ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից ավարտած նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներին մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երևույթների դեմ», - ասել է Սարգսյանը:

Նախարարների դիրքորոշումը

Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին իրենց մեկնաբանություններն են համաձայնել տալ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ առողջապահության նախարարը կառավարության նիստին ներկա չէր, նրան փոխարինում էր տեղակալը՝ Հայկ Դարբինյանը, ով ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից:

Ալավերդյանը նշել է, որ վարչապետը հանձնարարել է որոշ հարցեր լուծել, փոփոխություններ մտցնել բուսասանիտարական վերահսկղության մեջ և թեթևացնել այդ ոլորտում հսկիչ անցակետերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև առաջարկել է կադրային փոփոխություններ կատարել՝ աշխատանքից հեռացնել բուսասանիտարիայի տեսչության պետին:

Նախարարը նշել է, որ բազմիցս անձամբ է հայտարարել բուսասանիտարիայի ոլորտում նման խնդիրների առկայության մասին, զեկուցել է դրանց մասին ինչպես վարչապետին, այնպես էլ նախագահին, և հիմա արդեն այս հարցի լուծման կոնկրետ և վերջնական մեխանիզմ է առաջարկվում:

«Պետը կհեռացվի աշխատանքից, իսկ նորը կնշանակվի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի արդյունքում», - ասել է Ալավերդյանը:

Ինչպես լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արդեն վաղուց էր հայտնի, որ կրթության ոլորտում կոռուպցիա կա, այն գալիս է դեռ խորհրդային ժամանակաշրջանից և շարունակում է բարգավաճել Հայաստանի անկախության ժամանակաշրջանում:

Նա նշել է, որ կրթության ոլորտում կոռուպցիան տարբեր դրևսորումներ ունի՝ կառուպցիա ընդունելության քննությունների, ընթացիկ քննությունների ժամանակ, կոռուպցիոն երևույթներ դպրոցներում:

«Ցավոք, այսօրվա դրությամբ իրավական գործիքները լիարժեք չեն կիրառվում և թույլ չեն տալիս նախարարությանը կամ այլ գերատեսչություններին կտրուկ քայլերի գնալ», - ասել է Աշոտյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ տասնօրյա ժամկետում տարբեր ուղղություններով առաջարկների փաթեթ կմշակվի, որում կներառվի իրավանորմատիվային դաշտի վերանայումն ու ֆինանսավորման մեխանիզմների բարելավումը:

«Վարչապետը հանձնարարել է արմատական փոփոխություններ կատարել՝ ընդհուպ մինչև կադրային փոփոխությունների կատարում, և ես այդ հանձնարարականը ընկալում եմ որպես փոփոխությունների կատարում այն ուսումնական հաստատություններում, որոնց ղեկավարներն ի վիճակի չեն լինի դիմակայել կոռուպցիային կամ չեն կարող ներդնել մեր կողմից առաջարկվող՝ այդ երևույթների դեմ պայքարի գործիքները», - ասել է Աշոտյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: