480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. Հայաստանը Բաքվին է հանձնել Ադրբեջանի քաղաքացուն և պատասխան քայլ է ակնկալում
19:22
04 Նոյեմբերի 2010

Հայկական կողմը հինգշաբթի Բաքվին է հանձնել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայկական սահմանն անօրինական հատած Ադրբեջանի քաղաքացի Հելդար Տագիևին: Հանձնումը տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: Հայկական կողմի այս քայլը բարի կամքի դրսևորում է՝ հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

Передача Баку гражданина АзербайджанаՀանձնման գործընթացը ձևականորեն նման էր փոխանակման, քանի որ ադրբեջանական կողմը վերադարձրեց ադրբեջական գերության մեջ կասկածելի հանգամանքներում զոհված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը: Սակայն հաշվի առնելով այն, որ Ադրբեջան է վերադառնում միանգամայն առողջ մի մարդ, իսկ հայկական կողմին փոխանցվեց գերու մարմինը, դասական իմաստով այս ամենը փոխանակում կոչել հնարավոր չէ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի խոսքերով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կատարել է ռազմագերիների փոխանակման շուրջ Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը ևս նման վճռականություն կդրսևորի և մոտ ժամանակներս մեզ կվերադարձնի գերի ընկած ՀՀ քաղաքացիներին», - ասաց Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ այս պահին ադրբեջանական գերության մեջ է գնում վեց հայ զինծառայող և մեկ ընտանիք:

Ադրբեջանցի գերիների հարցերով դիմեք ԼՂՀ իշխանություններին

Красный КрестՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցի ռազմագերիներ չկան, Ադրբեջանի երկու քաղաքացիներ գտնվում են Ղարաբաղի տարածքում:

Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի Հազարապետության սահմանը հատած և դիվերսիոն գործողություններ իրականացրած երկու ադրբեջանցիները գտնվում են Ղարաբաղի տարածքում և նրանց վերադարձնելու հարցը Ղարաբաղի իշխանությունների լիազորությունների մեջ է մտնում:

«Այդ հարցերի պատասխանները լավ կլինի ստանալ ղարաբաղյան իշխանություններից»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցի շուրջ բանակցություններ է վարում ԼՂՀ իշխանությունների հետ:

Փորձագետները պարզում են հայ գերու մահվան պատճառը

Гроб с телом гражданина Армении, скончавшегося в азербайджанском пленуԿարապետյանը տեղեկացրեց նաև, որ մեկ ամիս առաջ ադրբեջանական գերության մեջ զոհված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը կենթարկվի դատաբժշկական փորձաքննության:

«Փորձաքննության արդյունքները կներկայացվեն հասարակությանը առավելագույնս կարճ ժամկետներում», - ասաց նա:

Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն իր հերթին ասել է, որ ադրբեջանական գերության մեջ Սարիբեկյանի մահվան գործը գտնվում է ՀՀ ԱԱԾ-ի քննչական վարչության վարույթում:

Ադրբեջանական կողմը հայ հովվին որպես դիվերսանտ ներկայացնելու անհաջող  փորձեր էր անում: Երևանում գերիների հետ Բաքվի իշխանությունները վարվելակերպը համեմատում էին ահաբեկչական կազմակերպությունների աշխատանքի մեթոդների հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։