480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Աստրախանի հանդիպումը, ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը, Բայդենի մասնակցությամբ Youtube-ի տեսագրությունը և Հայաստանի արտգործնախարարության «անհյուրընկալությունը». շաբաթվա արդյունքները
13:39
01 Նոյեմբերի 2010

Հայաստանում նախորդ շաբաթը նշանավորվեց միանգամից մի քանի կարևոր և մեծ արձագանք ստացած իրադարձություններով, որոնք, մասնավորապես, կապված են ՀՀ ԱԺ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրինագծի քննարկման գործընթացի, ինչպես նաև Աստրախանում կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպման հետ:

Աստրախանյան հանդիպումը. իրական գործընթա՞ց, թե՞ բանակցային գործընթացի կյանքը երկարացնելու փորձ

Աստրախանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը տարբերվում է նախկին հանդիպումներից կոնկրետ արդյունքներով, մասնավորապես՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ռազմագերիների փոխանակման մասին պայմանավորվածությամբ: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը այդ պայմանավորվածությունը շատ կարևոր համարեց՝ «հաշվի առնելով տարաբնույթ բարդությունները, որոնք այսօր նկատվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում»։

Խոսելով հանդիպման մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ «դրանք հասարակ հանդիպումներ չեն, բավական կոպիտ բանավեճերով են անցնում, երբեմն՝ էմոցիաներով։ Դա հեշտ չէ նաև միջնորդ կողմի՝ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ Ռուսաստանի՝ որպես համանախագահ երկրի համար։»,- ասաց Մեդվեդևը: Բացի այդ Մեդվեդևը ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև դեկտեմբերի սկիզբ, ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնեցված որոշում ընդունեն:

Պաշտոնական Երևանը ևս դրական գնահատեց աստրախանյան հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անցած հանդիպումը, ինչպես նաև Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ նախորդ հանդիպումները ևս օգտակար և կարևոր համարեց: Ըստ Նալբանդյանի՝ կողմերն ընդգծեցին, որ քաղաքական–դիվանագիտական ճանապարհներով հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։

Միաժամանակ հայ փորձագետների գնահատականներն այնքան էլ դրական չեն, ավելի շուտ պրագմատիկ են: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Աստրախանի հանդիպումը միտված էր ղարաբաղյան գործընթացը չսպանելուն և դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը հանգիստ անցկացնելուն: «Այսօրվա դրությամբ բանակցություններ են ընթանում այն մասին, թե ինչպես կարելի է հետագայում շարունակել բանակցությունները»,- ասաց Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Աստրախանի հանդիպման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը հետաձգվել է

ՀՀ ԱԺ-ում «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը նախորդ շաբաթ հետաձգվել է: Նման ելքը միանգամայն սպասելի էր, քանի որ դա հակասում է այս հարցում իշխանության դիրքորոշմանը: Հետաքրքիրն այն է, որ մինչև դեկտեմբերի 9-ը քվեարկությունը հետաձգելու առաջարկ է արել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ նախօրեին ԱԺ խոսնակի մոտ կայացած խորհրդաժողովի ժամանակ կոալիցիոն կուսակցություններն առաջարկել են հետաձգել օրինագծի քվեարկությունը՝ դեկտեմբերի 1-2-ն Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում։Միաժամանակ նա քիչ հավանական է համարել այն, որ «մինչև գագաթնաժողովը կամ դրանից հետո ինչ-որ բան կփոխվի»։

Քվեարկությունից առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանական մեծամասնության անունից (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցություններ) հանդես եկավ հայտարարությամբ, որում ասաց, որ կոալիցիան չի մասնակցի քվեարկությանը:

«Պաշտպանելով ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերն ու նախաձեռնությունները՝ մենք համոզված ենք, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի միակողմանի ճանաչումն այս պահին չի բխում ՀՀ նախագահի կառուցողական դիրքորոշումից ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ընթացող բանակցություններում, որին աջակցում է խորհրդարանական կոալիցիան», - ասել է Սահակյանը:

Չնայած օրինագծի քվեարկությունը հետաձգվել է մինչև կոնկրետ ժամկետ, սակայն չի կարելի սպասել, որ օրինագիծը կընդունվի, քանի դեռ լավ, թե վատ շարունակվում է բանակցային գործընթացը:

Կասկածելի տեսագրություններ առասպելական հեռախոսազանգերի մասին

Նախորդ շաբաթ Youtube-ում տեղադրված տեսագրության հետ կապված սկանդալ առաջացավ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն իբր խոսում է այն մասին, թե ՀՀ նախագահը 2009 թ.-ին զանգահարել է իրեն և խնդրել չշտապել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հարկ է նշել, որ տեսանյութը շատ վատ որակի էր, երևում էր, որ այն նկարահանվել է թաքնված տեսախցիկով: Փորձագետների կարծիքով՝ միայն այս փաստը բավական է տեսանյութի հավաստիությանը կասկածելու համար:

Նախագահականի աշխատակազմի արձագանքը չուշացավ: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ այդ կերպ վերջակետ դնելով այս պատմությանը:

Ըստ Արզումանյանի՝ Հայաստանի նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի։

ՀՀ արտգործնախարարությունը կոտրեց երիտասարդ թուրք քաղաքական գործիչների սիրտը

«Հզոր Թուրքիա» թուրքական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, որոնց Հայաստանի արտգործնախարարությունը մերժել էր ընդունել, բավականին էմոցիոնալ կերպով փոխանցեցին հայ լրագրողներին իրենց խորը վիրավորանքը:

Հայ-թուրքական սահմանի բացմանը օգտին հանդես եկող թուրք երիտասարդ ակտիվիստները մշակել են «ճանապարհային քարտեզ», որը բաղկացած է 31 կետից: Նրանք ցանկանում էին այդ քարտեզը քննարկել Հայաստանի արտգործնախարարության հետ: Սակայն Հայաստանի արտգործնախարարությունում նրանց նրբանկատորեն խնդրեցին այդ ծրագիրը սկզբում քննարկել սեփական կառավարության հետ:

«Մեզ շատ վհատեցրեց նման պատասխանը։ Մեզ Հայաստան է ուղարկել ոչ Թուրքիայի կառավարությունը, և չի հրավիրել Հայաստանի կառավարությունը։ Սա բացառապես ժողովրդական դիվանագիտության օրինակ է»,- նշել է Թունա Բեկլևիչը։

Լրագրողների այն տրամաբանական հարցին, թե եթե դա ժողովրդական դիվանագիտության օրինակ է և այն չի քննարկվել թուրքական իշխանությունների հետ, ապա ինչու՞ պետք է Հայաստանի արտգործնախարարությունը ընդունի նրանց, Բեկլևիչը սկզբից խնդրեց չմիջամտել կուսակցության և թուրքական կառավարության միջև հարաբերություններին, այնուհետև շարունակեց իր վիրավորված խոսքը: «Մենք լավ ասացվածք ունենք՝ մեկ գավաթ սուրճը 40 տարի կհիշվի, և մենք շատ կցանկանայինք հայկական ԱԳՆ ներկայացուցիչների հետ մեկ գավաթ սուրճ խմել, սակայն չարժանացանք նման վերաբերմունքի»,- ընդգծեց նա։

Անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չեն այս կուսակցության նպատակներն ու մտադրությունները: Երևի Թուրքիայում կայանալիք ընտրությունների նախօրիեն նրանք ցանկանում են «միավորնել հավաքել» իրենց հանդուրժողական նախագծերով և «կառուցողական» նախաձեռնություններով:

Սակայն թուրք քաղաքական գործիչների հետ կապված սկանդալները սրանով չավարտվեցին. ուրբաթ երեկոյան տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ «Հզոր Թուրքիա» թուրքական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թունա Բեկլևիչը ցուցմունքներ է տալիս Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում «Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը հատելու կապակցությամբ»: Բանն այն է, որ մամուլի ասուլիսին Բեկլևիչի արած հայտարարությունն այն մասին, որ իրենք հատել են սահմանը, դուրս չմնաց ԱԱԾ-ի ուշադրությունից, այդ պատճառով կուսակցության նախագահը հրավիրվեց ԱԱԾ բացատրություններ տալու համար:

Մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներ լուսանկարներ են տեղադրել, որոնցում մի խումբ ակտիվիստներ՝ Բեկլևիչի գլխավորությամբ, հատում են Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը նշող բաժանարար գիծը, և Ախուրյան գետով հայկական տարածք են մուտք գործում: Կուսակցության ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ իրենց քայլը կրել է քարոզչական բնույթ, «այն սահմանը բացելու կոչ էր»:

Այնուամենայնիվ պարզվել է, որ թուրքական կուսակցության ներկայացուցիչները անօրինական չեն հատել սահմանը, Հայաստանի ԱԱԾ-ում բացատրություններ տալու ժամանակ նրանք չեն կարողացել ապացուցել իրենց խոսքերն այն մասին, որ սահմանն անօրինական են հատել: Ազգային անվտանգության ծառայությունում Բեքլևիչին և Օրսեկին նախազգուշացրել են, որ նման վարքագիծը և անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են, և նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: