483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպան ավելի մոտ է դառնում Լեռնային Ղարաբաղի համար. Եվրախորհրդարանի պատգամավորների ԼՂՀ կատարած այցի արդյունքները
14:44
29 Հոկտեմբերի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ընթացիկ շաբաթը նշանավորվեց Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի, Դամիան Աբադի, ինչպես նաև նրանց ուղեկցող անձանց՝ Եվրոպայի «Հայ Դատի» հանձնաժողովի պատասխանատու աշխատակից Հիլդա Չոբոյանի, Եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայթի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի և Արա Բաբլոյանի Լեռնային Ղարաբաղ կատարած մեկօրյա անսպասելի ճանաչողական այցով:

Ղարաբաղ կատարած այցի շրջանակներում Եվրախորհրդարանի պատվիրակությունը հանդիպել Է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Լեռնային Ղարաբաղի փախստականների հասարակական կազմակերպությունների անդամների, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ և ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, ներկա է գտնվել ԼՂՀ ԱԺ-ի հերթական լիագումար նիստին, ինչպես նաև այցելել է Ստեփանակերտի թիվ 1 դպրոց:

Եվրախորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականությունը հիմնված է հավասարակշռության և բազմաուղղվածության սկզբունքների վրա, և այս համատեքստում հանրապետությունը շահագրգռված է ըստ ամենայնի խորացնել հարաբերությունները Եվրոպայի և այն ներկայացնող տարբեր կառույցների հետ:

Սահակյանը պատգամավորների հետ քննարկել է Արցախի և եվրոպական հանրության միջև կապերի ընդլայնմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներ:

ԼՂՀ ԱԺ խոսնակը Եվրախորհրդարանի պատգամավորների այցը «նշանակալի իրադարձություն է» համարել և նրանց հետ քննարկել է հետագա համագործակցության հաստատման ուղիներն ու միջոցները:

Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը Ղարաբաղի զարգացման ապագայի և ղարաբաղյան հակամարտության մասին

Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Միշել Ռիվազին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավվի համակովկասյան ծրագրերի մեջ, որոնք հարկավոր է մշակել Եվրոպայի հետ:

Նրա խոսքերով՝ անցկացված հանդիպումների արդյունքում պարզ է դարձել, որ Եվրոպայում հարկավոր է կոնկրետ ծրագրեր մշակել՝ նրանցում Լեռնային Ղարաբաղին ներգրավելու համար: «Դրանք պետք է համակովկասյան ծրագրեր լինեն, որոնց Արցախը կմասնակցի», - նշել է Ռիվազին:

Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ «մենք ժամանել ենք Լեռնային Ղարաբաղի «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի հրավերով՝ ղարաբաղյան խնդրին ավելի մոտիկից ծանոթանալու համար»:

«Մենք տարբեր կուսակցություններ անդամներ ենք, «Հայ Դատի» և համայն հայության բարեկամն ենք և ժամանել ենք այստեղ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում և ինչու 1992 թ.-ից ի վեր Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացն այսքան դանդաղ է ընթանում և առաջ չի շարժվում», - ասել է Ռիվազին:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Միշել Ռիվազին նշել է, որ «անձամբ մեզ համար դժվար է ասել, թե ինչ լուծում կստանա ղարաբաղյան հակամարտությունը, սակայն կարծում եմ, որ այսօր ևեթ կարելի է եվրոպական կառույցների և ԼՂՀ-ի ոչ կառավարական կազմակերպությունների միջև շփման եզրեր սահմանել՝ իրականացնելով տարբեր ծրագրեր, մասնավորապես, հումանիտար և սոցիալ-տնտեսական բնույթի հարցերի ընդլայնման համատեքստում»:

ԵԽ պատգամավոր Դամիան Աբադն իր հերթին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է աջակցի Լեռնայն Ղարաբաղի զարգացմանը կրթության, մշակույթի և տնտեսության ոլորտներում:

«Եվրոպայի պարտավորությունն է օգնել տարածաշրջանի զարգացմանը և, միաժամանակ, Ղարաբաղի զարգացումը շատ կարևոր է», - նշել է Աբադը:

Նրա խոսքերով՝ գտնվելով Ղարաբաղում՝ ցանկություն կա ավելի մոտիկից ծանոթանալ իրավիճակի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների հետ:

Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը շատ կարևոր է Եվրոպայի համար, և գոյություն ունի ղարաբաղյան խնդրի կարգավորման միայն խաղաղ ուղին:

«Լինելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի կուսակցության անդամ և Հայ-ֆրանսիական բարեկամության միության խորհրդարանական պատվիրակության ղեկավարի կուսակցության անդամ՝ այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Ֆրանսիան պետք է ոչ միայն լիարժեք իր դերը կատարի որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկիր, այլև աջակցի Լեռնային Ղարաբաղի զարգացման ծրագրերին», - ասել է Աբադը:

Հայ փախստականներ

Ինչպես Ստեփանակերտում նշել է Միշել Ռիվազին, Եվրոպական Միությունում ծանոթ չեն հայ փախստականների խնդիրներին:

Նրա խոսքերով՝ ԵԽ-ում ծանոթ են ադրբեջանցի փախստականների խնդիրներին, քանի որ վերջիններս դիմել են համապատասխան ատյաններ, սակայն ԵԽ-ում տեղյակ չեն հայ փախստականների մասին:

«Եթե հայերը ևս դիմեն, ապա մենք պարտադիր կմիջամտենք: Պարզապես հարկավոր է սկսել այդ գործընթացը», - նշել  Ռիվազին:

Ղարաբաղի փորձագետները ողջունել են Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցը, ինչը կօգնի առաջին ձեռքից վստահելի տեղեկատվություն ստանալ հանրապետությունում տիրող քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի, ղարաբաղյան հակամարտության, հայ փախստականների խնդիրների մասին, և հիանալի ազդակ կդառնա ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում:

Բացի այդ, նման այցերը թույլ կտան վերջ դնել համապատասխան եվրոպական ատյաններում, մասնավորապես, Եվրոպական Միությունում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մասին ապատեղեկատվության տարածմանը:

Արմեն Սարգսյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության սեփական թղթակիցը Ստեփանակերտում

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։