478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Աստրախանյան կոնսիլիում. ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման արհեստական շնչառության համակարգը չի անջատվել
11:33
29 Հոկտեմբերի 2010

Հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպումն արդեն որոշակի իրարանցում է առաջացրել, հատկապես ՌԴ նախագահ Մեդվեդևի հայտարարությունից հետո այն մասին, որ «... մենք որոշակի ճանապարհ ենք անցել, որը հիմք է տալիս հուսալ, որ այն դեպքում, եթե կողմերը լավ աշխատեն առաջիկա ամսում՝ իսկ նման հանձնարարական մենք մեր արտգործնախարարներին կտանք, ապա դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանում ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացմանը մենք կկարողանանք կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակ ունենալ»։

Սակայն հարկավոր է մի կողմ թողնել հուզական բաղադրիչները և ավելի սթափ ու սառնասրտորեն վերլուծել որևէ առաջընթացի ձեռքբերման հնարավորությունները: Այնուամենայնիվ, նախքան այս կանխատեսման քաղաքական կողմին անցնելը հարկավոր է նշել, որ Աստրախանի հանդիպումը, այդուհանդերձ, դրական տեղաշարժեր է գրանցել: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ կողմերը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակում իրականացնել: Այս պահին հենց սա կարելի է հանդիպման հիմնական արդյունք համարել: Չնայած բացառված չէ, որ Ադրբեջանը կրկին չի կատարի ստանձնած պարտավորությունները:

Ինչ վերաբերում է կարգավորման ընդհանուր սկզբունքների հնարավոր համաձայնեցված տարբերակի ի հայտ գալուն, ապա այստեղ հարկավոր է երեք հիմնական պահ նշել: Առաջին հերթին, եթե նույնիսկ նման փաստաթուղթ հայտնվի, ապա նրանում կարտացոլվեն այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են հակամարտության խաղաղ կարգավորումը, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության իրավունքը և այլն: Այստեղ դժվար թե խոսքը որևէ կոնկրետ սցենարների մասին լինի: Երկրորդը, Մեդվեդևն իր խոսքում օգտագործեց «կարող էինք» կախարդական բառը: Նման ձևակերպումն այստեղ շատ բանի մասին է խոսում: Այո, կարող էինք, բայց...

Եվ երրորդը, Աստրախանի բանակցությունների էության մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ներկայացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ վերջին միտումների ընդհանուր պատկերը: Այստեղ ակնհայտ է, որ կարգավորման՝ առանց այն էլ լեթարգիական վիճակում գտնվող գործընթացը դեպի կոլապս է թեքվել: Այդ ամենը թույլ չտալու նպատակով տարբեր տեսակի մեթոդների են դիմում: Ամենքի համար  հասկանալի է, կողմերը տրամագծորեն հակադիր մոտեցումներ ունեն հակամարտության կարգավորման նկատմամբ, որոնք բացարձակապես չեն փոխվել վերջին 20 տարվա ընթացքում:

Եթե այդ մոտեցումները չեն փոխվել այսքան երկար ժամանակատվածում, ապա չափազանց վաղաժամ է դեկտեմբերի սկզբին հրաշքի սպասել: Սակայն բոլորը շահագրգռված են պահպանել ստատուս-քվոն, ինչն այս իրավիճակում առավել ընդունելի տարբերակն է: Իսկ դա կարելի է անել միայն գործընթացը շարունակելու  միջոցով: Չէ՞ որ գործընթացը կարելի է շարունակել՝ նրան որևէ ազդակ հաղորդելով, այսինքն պատկերավոր ասած՝ չանջատել լեթարգիական վիճակում գտնվող գործընթացի արհեստական շնչառության համակարգը:

Այսօրվա դրությամբ այս ամենը կատարելու համար առավել նպատակահարմար մեխանիզմ է հռչակագրային բնույթ ունեցող «դեղամիջոցների» ներարկումը, որոնք ոմանց հույս կներշչեն և ինչ-որ տեղ իրարանցում կստեղծեն: Դրանից ստացված ազդակը պետք է որոշ ժամանակ պահի գործընթացը: Այսպես արվել է պարբերաբար, և Աստրախանում պարզապես դիմեցին արդեն փորձված և արդյունավետություն ցույց տված միջոցին:

Դավիթ Բաբայան, քաղաքագետ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։