480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Գրեբենշչիկովն իր սերն է հայտնել հայկական երաժշտության նկատմամբ. ընդհանրացում
12:11
27 Հոկտեմբերի 2010

«Ակվարիում» լեգենդար խմբի մենակատար Բորիս Գրեբենշչիկովը Կիևում կայանալիք իր համերգի նախօրեին մասնակցել է Երևան-Մոսկվա-Կիև տեսակամուրջին, որի ընթացքում նրան կարողացան հարցեր ուղղել միանգամից երեք քաղաքներից, որտեղ Գրեբենշչիկովը շուտով համերգներ կունենա:

Երևանյան համերգը

Հոկտեմբերի 31-ին նախատեսված երևանյան համերգով «Ակվարիում» խումբը կեզրափակի «Կարմիր գետ» ծրագրով իր հյուրախաղերը։ Ծրագրում նախատեսված են ինչպես նոր երգեր, որոնք գրվել են այս ամառ, այնպես էլ «Գնացքը կրակի մեջ» հին երգը, որը Գրեբենշչիկովն արդեն ավելի քան 20 տարի է, ինչ չի կատարել:

«Մեզ համար այնպիսի մեծ արժեք ունի տասնյակ տարիներ անց Երևանում ելույթ ունենալու հնարավորությունը, որ ամենակարևորը ելույթ ունենալու փաստն է», - ասաց Գրեբենշչիկովը կայանալիք համերգի մասին:

Միաժամանակ նա նշեց, որ համերգի ծրագիրը բաղկացած չի լինելու միայն նշված երգերից, քանի որ «ամեն ինչ կախված կլինի տրամադրությունից»:

«Մենք կերգենք այնպես, ինչպես Աստված մեզ այդ պահին կհուշի, կարող է նույնիսկ չերգենք «Գնացքը կրակի մեջ» երգը, իսկ միգուցե միայն այդ երգը կատարենք և շարունակենք իմպրովիզով», - պատասխանեց Գրեբենշչիկովն իր համերգային ծրագրի մասին հարցին:

Այցն ու ստեղծագործական ծրագրերը

Գաղտնիք չէ, որ իր հյուրախաղերի շրջանակներում Գրեբենշչիկովը ձգտում է այցելել տաճարներ, օրինակ Կիևում նա մտադիր է այցելել Նիկողայոս Երուսաղեմցու տաճարը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, որպես կանոն, Գրեբենշչիկովն այցելում է Գառնի և Գեղարդ, չնայած որ դրանք ավելի շատ հուշարձաններ են, քան եկեղեցի, սակայն ինչպես նշում է Գրեբենշչիկով, «այդ վայրերը հիանալի են»:

«Ցավոք, մենք այս անգամ ընդամենը մեկ օր ենք ունենալու, այդ պատճառով օրվա մեծ մասը կնվիրենք հենց երաժշտությանը: Հուսով եմ, որ հաջորդ անգամ կհասցնենք ավելի շատ բան տեսնել», - ասաց Գրեբենշչիկովը:

Ինչ վերաբերում է սեղծագործական ծրագրերին և հայ գործընկերների հետ համագործակցելու հնարավորությանը, ապա ինչպես նշեց «Ակվարիում» խմբի մենակատարը, «հաճույքով կայցելեմ Երևան և տեղում կտեսնեմ, թե ինչ կարելի է անել: Բոլոր նոր գաղափարներն էլ ինձ հետաքրքրում են»:

Հայկական ռոքը

Խոսելով հայկական ռոքի մասին իր պատկերացումների մասին՝ Գրեբենշչիկովը նշեց, որ միանգամից պատկերացնում է շատ սիրելի System of a down խմբին կամ Արտո Թունջբոյաջյանին:

«Այն, ինչ անում է Ջիվանը, ինձ համար շատ ավելին է, քան ռոքը, դա պարզապես հզոր երաժշտություն է: Սկբունքորեն, ես շատ եմ սիրում հայկական երաժշտությունը...», - ասաց Բորիս Գրեբենշչիկովը:

Ջիվանի հետ մեկ բեմում

Երևանում կայանալիք համերգի ընթացքում «Ակվարիում» խումբը մեկ երգ կկատարի լեգենդար հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ, ինչի կապակցությամբ երգիչը պատմեց ոչ միայն Ջիվանի նկատմամբ ունեցած զգացմունքների, այլև իրենց առաջին հանդիպման մասին:

Նա նշեց, որ առաջին անգամ Ջիվանի երաժշտությունը լսել է «շատ-շատ տարիներ առաջ «Ասիայի և Աֆրիկայի երկրների միջազգային երրորդ ամբիոն» սկավառակով»։«Նա մի սքանչելի ստեղծագործություն էր նվագում, և ես, իհարկե, ավելի գեղեցիկ որևէ բան չէի լսել»։

Այնհուտև տարիներ անց Պետերբուրգում Ջիվանի համերգին  նրանց ծանոթացրեցին, «և հրաշք տեղի ունեցավ՝ նրա հաջորդ ժամանման ժամանակ մենք միասին ինչ-որ բան արեցինք, և մինչ այսօր պարբերաբար շփվում ենք»,- ասաց Գրեբենշչիկովը։

«Եթե Ջիվանը մեզ պատիվ անի և ելույթ ունենա մեզ հետ, ապա դա ուղղակի ինչ-որ աներևակայելի բան կլինի, ես երջանիկ կլինեմ»,- ասաց Գրեբենշչիկովը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: