486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը որպես Եվրոպայի կենտրոն. բարի մտադրություններ և սուր եզրեր
13:56
20 Հոկտեմբերի 2010

Երեքշաբթի Երևանում մեկնարկած «Ժողովրդավարության ապագայի համար 2010» ֆորումը կոչված է պատասխանել մի շարք բարդ հարցերի, որոնց թվում են, մասնավորապես, ինչպիսի՞ն կլինի Եվրոպան տասը տարի անց, ապագա ունի՞, արդյոք, ժողովրդավարության ժամանակակից եվրոպական մոդելը և այլն: Սա թվով 5-րդ ֆորումն է. 2005թ. Վարշավայում մեկնարկած Ֆորումն այնուհետև կազմակերպվել է Մոսկվայում (2006թ.), Ստոկհոլմում (2007թ.), Մադրիդում (2008թ.) և Կիևում (2009թ.):

Ինքնաթիռը Չավուշօղլուին Երևան չի բերում 

Ֆորումի բացման ժամանակ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի փոխնախագահ Ջոն Պրեսկոտը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ի նախագահ Մևլյութ Չավուշօղլուն չի կարողացել ժամանել Երևան ֆորումին մասնակցելու համար «վերջին պահին ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով»: Հատկանշական է, որ լսելով դա՝ լորդ Պրեսկոտի դեմքին ժպիտ երևաց, որը, ըստ ամենայնի, վկայում էր այն մասին, որ նրան ևս նշված պատճառը ծիծաղելի թվաց: Իհարկե, ինքնաթիռի անսարքությունը կարող էր պատճառ լինել, սակայն ավելի համոզիչ է թվում այն, որ իր հակահայկական գործունեությամբ հայտնի Չավուշօղլուն պարզապես չի ցանկացել գալ Երևան:

Այնուամենայնիվ, ֆորումը մեկնարկել է և կտևի մինչև հոկտեմբերի 21-ը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Երևանում ֆորումի անցկացման փաստն ինքնին պարտավորեցնող է, նա հույս է հայտնել, որ ֆորումի մասնակիցները կարող են գտնել ներկայացված բոլոր հարցերի պատասխանները:

«Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի Խորհրդին անդամակցության շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին, շարունակում է ամրապնդել օրենքի գերակայությունը, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Մենք բարձր ենք գնահատում այս ուղին առաջընթացով անցնելու գործում մեր բարեկամների աջակցությունը», - ասել է Նալբանդյանը:

Ժողովրդավարությունը տասը տարի անց. ինչպիսի՞ն կլինի այն

ԵԽԽՎ փոխնախագահը նշեց, որ այս ֆորումն իր առջև հավակնոտ, բայց անհրաժեշտ խնդիրներ է դնում, մասնավորապես, փորձ անել կանխատեսել, թե ինչ տեսք կունենա ժողովրդավարությունը 10 տարի անց։

«Եվրախորհուրդն ընդամենը քաղաքական նախագիծ է, որը կոչված է արժեքների և սկզբունքների շուրջ ժողովուրդներին համախմբել, ինչպես նաև քաղաքական երկխոսության և համագործակցության լայն ֆորում է, սակայն մենք կարևոր խաչմերուկում ենք գտնվում, երբ ժողովրդավարությունը ներսից բարեփոխման կարիք ունի»,- ասաց նա։

Մակեդոնիայի փոխարտգործնախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի ներկայացուցիչ Զորան Պետրովը նշել է, որ կազմակերպությունը պետք է դեմառդեմ հանդիպի մի շարք լուրջ մարտահրավերների հետ, և այդ պատճառով այն պետք է շատ ճկուն լինի: «Մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք ընտրազանգվածի հետ՝ ժողովրդավարության ճգնաժամի հետ չբախվելու համար», - ընդգծել է նա:

Ընդհանուր առմամբ, ֆորումի առաջին օրը շատ գեղեցիկ խոսքեր հնչեցին: Բարձրաստիճան անձինք խնդիրները լուծելու ձգտում դրսևորեցին, մնում է հուսալ, որ եռօրյա քննարկումները, իսկապես, գործնական արդյունքներ կունենան:

Ընդդիմությունը ժողովրդավարություն է պահանջում

Ժողովրդավարության խնդիրներին նվիրված կոնֆերանսի մեկնարկից առաջ իրավապահ ուժերը ամեն կերպ փորձում էին փակել հայ ընդդիմադիրների ճանապարհը, ովքեր մտադիր էին ճեղքել ոստիկանների շարքերը՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին խնդրագիրը, ինչպես նաև «քաղբանտարկյալների» ցուցակը ֆորումի մասնակիցներին փոխանցելու համար:

Սկզբում պիկետին մասնակցում էր մոտ 50 մարդ, սակայն նրանց թիվն աստիճանաբար աճեց։ Ակցիայի մասնակիցները ձեռքում ունեին այն մարդկանց լուսանկարները, ովքեր, նրանց կարծիքով, ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար։

Չնայած իրավապահ մարմինների գործադրած ջանքերին՝ ընդդիմության կողմից պատրաստված դիմումի տեքստերն ու ցուցակները, այնուամենայնիվ, հայտնվեցին ֆորումի մասնակիցների ձեռքին: Միաժամանակ ընդդիմադիրները Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման թույլտվություն պահանջեցին:

Պիկետի կազմակերպիչները հայտարարել են, որ ոստիկանությանը չի հաջողվի իրենց ցրել, պիկետը կշարունակվի մինչև համաժողովի ավարտը՝ հոկտեմբերի 21-ը, քանի դեռ իրենց պահանջները չեն լսվել և բավարարվել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: