482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Տաթևի վերածնունդը. միջնադարից 21-րդ դար
15:03
18 Հոկտեմբերի 2010

Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկումը, որը տեղի ունեցավ հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, շաբաթ օրը նշանավորեց «Տաթևի վերածնունդ» լայնածավալ նախագծի մեկնարկը: Հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշքը՝ Տաթևի վանական համալիրը  արտաքին աշխարհի հետ կապվեց ինժեներական հրաշքի՝ 5,7 կմ երկարությամբ ճոպանուղու միջոցով: Ճոպանուղու ամենաբարձր կետը գտնվում է 320 մետր բարձրության վրա, այս ինժեներական հրաշքը ստացել է «Տաթևի թևեր» անունը և կառուցվել Որոտան գետի խորը և գեղատեսիլ կիրճի վրայով՝ իրար կապելով Հալիձոր գյուղում և Տաթևի վանական համալիրում գտնվող կայարանները:

Ազգային մրցունակության հիմնադրամի նախագիծ համարվող ճոպանուղու շինարարությունը տևել է 11 ամիս և իրականացվել է Garaventa Doppelmayer Group շվեյցարա-ավստրիական ընկերության կողմից, որը այս ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ճոպանուղու կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիոն եվրո: «Տաթևի թևերի» շնորհիվ 9-րդ դարի վանական համալիրը ողջ տարվա ընթացքում հասանելի կդառնա այցելուների համար: Ճոպանուղու տոմսն արժե 3 հազար դրամ (շուրջ 8,3 ԱՄՆ դոլար), իսկ մոտակա գյուղերի բնակիչների համար ճոպանուղուց օգտվելն անվճար է:

50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի համադրել համալիրի վանական և զբոսաշրջային արժեքը` շրջանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար, ինչը հիմք կլինի համայնքի բարգավաճման համար:

2008 թ.-ին տարբեր ազգությունների և դավանանքի ավելի քան հարյուր անիձնք՝ «Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ» հիմնադրամի հովանու ներքո, համախմբվեցին Տաթևի վերածննդի գաղափարի շուրջ: «Տաթևի վերածնունդ» նախագծի իրագործումը վստահվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին՝ մի կազմակերպության, որը գործում է պետության և մասնավոր հատվածի համագործակցության հիման վրա:  

Ծրագիրը նպատակաուղղված է Տաթևի մերձակա շրջանների զարգացմանը, Հայաստանի այդ հնագույն և հեղինակավոր վանական համալիրի հոգևոր, գիտական և մշակութային ավանդույթների երբեմնի համբավի ու փառքի վերականգնմանը:

Ըստ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյասնի՝ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի հարավի համակողմանի զարգացման ռազմավարության նշանակալի բաղադրիչ է, ինչպես նաև լուրջ ազդակ այս շրջանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի աշխուժացման համար:

Նախագահը նշեց, որ վերածնված Տաթև նշանակում է վերածնված Սյունիք, ուրեմն նաև` մրցունակ Հայաստան: «Գործող ճոպանուղին կենդանի վկայությունն է այն բանի, որ նույնիսկ ամենաանհավանական թվացող երազները հաստատապես կարելի է իրականություն դարձնել, և բոլոր դժվարություններն աներկբա տեղի են տալիս, երբ կա հստակ նպատակադրում, կա վարակիչ ոգևորություն, կա հավատ, որ ճիշտ ու կարևոր բան ես անում»,- ասել է նախագահը:

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի խոսքերով՝ հնագույն Տաթևի վանք տանող ճոպանուղու բացումը բարի գործ է, որը կյանքի է կոչվել հավատավոր հոգու կողմից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հավակնորդ Տաթևի համալիրը Հայաստանի հնագույն և ամենահեղինակավոր վանքերից է և աննախադեպ կարևորություն ունեցող կրթական կենտրոն: Իր ճարտարապետական, պատմական և բնական արժեքների շնորհիվ այն նաև միջոց է` շրջանում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար:

9-րդ դարով թվագրվող Տաթևի վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզում` Գորիսի շրջանում: Վանքը հիմնվել է բարձրաբերձ ժայռերի հրվանդանի վրա: Այն հարավ-արևելքից պաշտպանում Է Որոտանի կիրճը: Դեռևս միջին դարերում Տաթևը Հայաստանի կարևորագույն հոգևոր կենտրոններից էր, որը զգալի դեր էր խաղում երկրի ակադեմիական և հասարակական-քաղաքակաան կյանքում: 1390-1435 թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ:

Տաթևի վանական համալիրն իր մեջ ներառում է երեք եկեղեցի և այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են ճոճվող խաչքարակիր-գավազանը, Գրիգոր Տաթևացու դամբարանը, վանական խուցերը և կենցաղային շինությունները:

Տաթևի մայր տաճարը Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին է: Այն կառուցեվլ է 906 թ.-ին,  1067 թ.` սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ. սբ. Գրիգոր եկեղեցին:

Սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցում է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը:

Տաթևի վանքը հայտնի է նաև 17-րդ դարի իր յուրատեսակն ձիթհանքով:

Ծրագրի շրջանակներում արդեն ամբողջովին վերականգնվել է ձիթհանքը, որը 17-րդ դարի շինություն է՝ նախատեսված ձեթի արտադրության համար: Ձիթհանքը ոչ միայն պատմական և ճարտարապետական հուշարձան է, այլև թանգարան, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ միջնադարյան Հայաստանի մշակութային և խոհարարական ժառանգությանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։