486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի շաբաթը ԵԱՀԿ գնահատման առաքելության պրիզմայի միջով
14:47
18 Հոկտեմբերի 2010

Հայաստանում նախորդ շաբաթը տհաճ անակնկալ բերեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սխալ ձևակերպումների տեսքով: ԵԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Լեռնային Ղարաբաղի շուրջ  օկուպացված տարածքների գնահատման դաշտային առաքելություն են անցկացրել:

«Առաքելությունը տեղում բազմաթիվ մարդկանց հետ հանդիպելու և բոլոր կողմերից տարածքներում ընդհանուր ընթացիկ իրավիճակին ծանոթանալու լավ հնարավորություն է տրամարդել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ ներառյալ հումանիտար պահանջները: UNHCR-ից տեխնիկական փորձագետների աննախադեպ մասնակցությունը թույլ է տվել առաքելության թիմին ավելի լավ հասկանալ փախստականների և միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում տարածաշրջանում տեղահանված անձանց իրավունքները, ինչպես նաև այն պայմանները, որոնց հետ ներկայումս բախվում են այն մարդիկ, ովքեր ապրում են այդ տարածքներում»,- նշվում է հայտարարության մեջ:

«Օկուպացված տարածքներ» ձևակերպումը տարակուսանք է առաջացնում ոչ այնքան այն պատճառով, որ հայկական կողմը ոչ մի տարածք չի օկուպացրել, այլ այն պատճառով, որ գնահատման  առաքելությունը հենց սկզբից ձևակերպվել էր որպես «Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների» (Territories surrounding Nagorno Karabagh) իրավիճակի գնահատման առաքելություն:

Փորձագիտական գնահատականներ

Ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելությունը չի կարող կանխորոշել ինչ-որ տարածքների ապագան: Բաբայանի խոսքերով՝ գնահատման առաքելությունն իր էությամբ քաղաքական չէ, այն չի կանխորոշում և չի կարող կանխորոշել ինչ-որ տարածքների ապագան, ինչպես նաև որոշել սահմանները կամ բնակչության կազմը:

«Այն ընդամենը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը իրավիճակին տեղում, մեր հանրապետությանն ավելի մանրամասն ծանոթացնելն է», - նշեց Բաբայանը: Ղարաբաղցի քաղաքագետը հայտարարել է, որ դաշտային գնահատման առաքելության իրականացման նախաձեռնության հեղինակները ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էին:

Վերլուծաբան Դավիթ Ղարաբեկյանի խոսքերով՝ ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելությունը հրադադարի ռեժիմի պահպանման օժանդակ միջոցառում է:

«Սակայն մտավախություն է առաջացնում այն փաստ, որ այցելության ընթացքում դիտարկում է անցկացվել միայն շփման գծի այն տարածքներում, որոնք վերահսկվում են Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: Փաստարկներն այն մասին, որ Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներում գնահատման առաքելությունն ավելի ուշ կանցկացվի, քիչ համոզիչ են և դժվար թե թելադրված լինեն խաղաղարար գործընթացի տրամաբանությամբ», - նշեց Ղարաբեկյանը: Նա կարծում է, որ դա ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ղեկավարությունների վրա Բաքվի ճնշման հետևանքն է, որոնց ներկայացուցիչները ևս ներգրավված էին առաքելության մեջ:

Վերլուծաբանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի հետկանչման ֆոնի ներքո՝ ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարության ներկայացուցիչների մասնակցությունը առաքելությանը և ԽՎ-ի հաջորդ՝ 66-րդ նստաշրջանում այդ բանաձևը քննարկման ներկայացնելու Բաքվի մտադրությունները օրինական մտավախություն և վրդովմունք են առաջացնում:

Երկրորդը, ասաց նա, նման առաքելությունների իրականացումը հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ԵԱՀԿ-ի գործունեության մի մասն է: «Ընդհանուր առմամբ, կարգավորման մեջ առաջընթացը պայմանավորված կլինի ոչ թե տարածաշրջան տարբեր առաքելությունների և միջազգային պաշտոնյաների գործուղմամբ, այլ նրանով, թե որքանով է միջնորդին հաջողվել հավասարակշռված մոտեցում ապահովելու կարգավորման քաղաքական հարցեր լուծելիս», - նշեց Ղարաբեկյանը:

ԵԱՀԿ. խաղաղ կարգավորման կողմնակից

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հունաստան կատարած այցի ժամանակ կարևոր հանդիպում ունեցավ ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուի հետ: Կողմերի քննարկած հարցերի թվում կենտրոնական տեղ էր զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

«Հակամարտության կարգավորման ամենագործուն  ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը»,- ասաց Էվթիմիուն:

Հովիկ Աբրահամյանն իր հերթին կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը մշտապես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրության կենտրոնում պահելու փաստը և այս համատեքստում ընդգծեց   ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի միակ և գործուն ձեւաչափ:

Հայաստանը ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի դեմ

Նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա տեղեկատվության՝ ԵԽԽՎ-ի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ կրկին քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի հարցը։

«Այդ հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մենք կարծում ենք, որ պետք չէ կրկրնել այն, ինչը ժամանակին արդեն ձախողվել է, իսկ բոլորին հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ նախկին հանձնաժողովը ձախողվել է»,- լրագրողներին ասաց Հարությունյանը։Նրա կարծիքով՝ օբյեկտիվ պատճառներով Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծումը չի կարող արդյունավետ քայլ համարվել, քանի որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հարությունյանը հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի Հայաստանի հարցով նոր համազեկուցողի անունն, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության կազմի ձևավորումից հետո:

Հայաստանի հարցով Շվեդիան ներկայացնող համազեկուցող Գորան Լինդբլադը չի ընտրվել սեպտեմբերի 19-ին անցկացված Շվեդիայի խորհրդարանական ընտրություններին և, հետևաբար, այլևս չի կարող Հայաստանի հարցով համազեկուցող լինել։

Լինդբլադը հայտնի է իր հակահայկական դիրքորոշմամբ, 2010թ.-ի հունիսին ընտրվել է Հայաստանի հարցով համազեկուցող։

Հարյուրերորդ գոլը հայկական ֆուտբոլի պատմության մեջ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախորդ շաբաթ 4:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Անորրայի հավաքականի նկատմամբ: Հանդիպման ժամանակ Գևորգ Ղազարյանը չորրորդ րոպեին խփեց անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության հարյուրերորդ գոլը, որը հաջողություն բերեց: Երեքշաբթի Անդորրայի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Հայաստանի հավաքականը հայտնվեց Եվրո-2012 թ.-ի ընտրական խմբի երրորդ տեղում՝ առաջին անգամ հիանալի հնարավորություն ստանալով դուրս գալ առաջնության եզրափակիչ և մեծ ուրախություն պարգևելով հայ երկրպագուներին:

Հայկական հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի 2011 թ.-ի մարտի 26-ին՝ սեփական հարկի տակ ուժերը չափելով խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ: Մնում է հուսալ, որ մեր հավաքականը կշարունակի իր հաղթարշավը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։