485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ֆուտբոլի ՀՀ հավաքականը կպայքարի Եվրո 2012-ի համար
17:53
14 Հոկտեմբերի 2010

Եվրոպայի 2012թ.-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի համար վերջին շաբաթը վառ իրադարձություններով էր հագեցած: Վերջին երկու խաղերի ժամանակ թիմը վեց միավոր հավաքեց և բոլորի համար անսպասելորեն սկսեց պայքարը դուրս գալու համար «B» խմբից, որտեղ մտնում են նաև Իռլանդիայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի և Սլովակիայի հավաքականները:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Երեքշաբթի Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:

Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ռուսները՝ երեքշաբթի արտագնա խաղում 0:1 հաշվով պարտության մատնելով մակեդոնացիներին և հավաքելով ինը միավոր:

2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը՝ երեքշաբթի իռլանդացիների հետ խաղն ավարտելով ոչ-ոքի (1:1), սակայն հայ ֆուտբոլիստների հետ իրենց նախկին հանդիպման ժամանակ պարտություն կրելով 3:1 խոշոր հաշվով: Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բացի այդ, Հայաստանի հավաքականը ձեռք է բերել խփած և բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշը՝ 9 խփած, 4 բաց թողած: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խմբում բոլորից շատ գնդակներն են խփել:

Հայաստանի հավաքականի վստահ ելույթները երկրպագուներին ստիպում են նրանց  առջև ավելի լուրջ խնդիրներ դնել: Բայց նույնիսկ ամենալավատես երկրպագուն չէր կարող կանխատեսել, որ մեր թիմը չորս փուլից հետո պայքարի մեջ կմտնի նվազագույնը երկրորդ տեղի համար, առավել ևս դժվար էր ենթադրել, որ հայկական կազմը խփած և բացթողած գոլերի լավագույն տարբերությունը կունենա:

Հավաքականի հաջող ելույթի հույս է ներշնչում ոչ նույնիսկ այնքան  արդյունքը, որքան թիմի խաղի որակը: Կարելի է վստահ ասել, որ հայ խաղացողներն իրենց ոճն են մշակել, և դա իր արդյունքը տվել է: Կտրուկ փոխվել է նաև ստեղծված սուր պահերի օգտագործման հետ կապված իրավիճակը, ինչի վառ վկայությունն են 9 գոլերը, որոնք հայերը հակառակորդին խփել են վերջին երեք խաղի ընթացքում:

Ինչպես նշեց հավաքականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանը, հայ ֆուտբոլիստներն ամեն խաղում հաղթանակի են ձգտում: «Մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, և առաջին հերթին ցանկանում ենք լավ խաղ ցուցադրել»,- ասել է հայկական թիմի մարզիչը; Նա նաև ընդգծել է, որ վերջին խաղերի ժամանակ զգալի փոփոխություն է նկատվել ՀՀ հավաքականի ոճում, որն արտահայտվել է առաջին եզրի կարճ փոխանցումներում:

Ավագ մարզչի կարծիքով՝ այդ ոճն առավել նպատակահարմար է հայ ֆուտբոլիստների համար: «Եթե մենք կիսապաշտպանական գոտում և առաջին եզրում խաղանք օգտագործելով կարճ և միջին փոխանցումները, ապա հակառակորդը հավանաբար խնդիրներ կունենա: Մեզ արագ ոտքերով և արագ մտքով ֆուտբոլիստներ են հարկավոր»,- նշեց Մինասյանը:

Ֆուտբոլիստների խաղի լուրջ առաջընթացը նշելով՝ հավաքականի ավագ մարզիչն ասաց, որ սա այն ամենը չէ, ինչին ընդունակ է հայկական թիմը: «Մենք մեծ ներուժ ունենք»,- ընդգծեց Մինասյանը:

Անհրաժեշտ է նաև ավելացնել, որ թիմի հաջող ելույթները կտրուկ բարձրացրել են հայ երկրպագուների հետաքրքրությունը խաղերի հանդեպ: Այսպես, Անդորրայի հետ վերջին խաղի ընթացքում Երևանի ստադիոնում ասեղ գցելու տեղ չկար, և կազմակերպիչները պետք է դիտարկեն Հրազդան ստադիոնում ռուսների հետ մրցախաղն անցկացնելու վերաբերյալ հարցը, որը խորհրդային շրջանում ավելի քան 70 հազար երկրպագու էր տեղավորում:

Հայկական թիմի հաջորդ խաղը տեղի կունենա սեփական դաշտում 2011թ.-ի մարտի 26-ին Ռուսաստանի հավաքականի հետ: Մի բան կարելի է հստակ ասել՝ խմբի առաջատարները՝ ռուսները, չպետք է հայերի հետ խաղում «թեթև զբոսանքի» սպասեն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին: