478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը պետք է պատասխան տա հայ հովվի մահվան համար. քաղաքական շաբաթվա ամփոփումը
14:31
11 Հոկտեմբերի 2010

Հայաստանում հոկտեմբերի առաջին տասնօրյակը մռայվեց Ադրբեջանում գերի ընկած ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահով:

Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությունը, հայտնում են, որ  հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 03:00-ին ինքնասպանություն է գործել սեպտեմբերի 11-ից Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանը: Ըստ հաղորդագրության՝ Սարիբեկյանի  պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել: Հայաստանում այս միջադեպը որակում են որպես սպանություն:

Հայաստանում վրդովմունքի առիթ դարձավ այն, որ Բաքվի իշխանությունները փորձում են Ադրբեջանում «խորհրդավոր հանգամանքներում մահացած» ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանին ներկայացնել որպես ՀՀ հատուկ ծառայությունների կողմից հատուկ առաջադրանքով Ադրբեջան ուղարկված դիվերսանտ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկվա հայտարարությամբ, որտեղ  Ադրբեջանին մեղավոր համարեց գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացու ողբերգական մահվան համար: Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածեց մի տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում էր, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում հստակ երևում էր, որ երիտասարդը ենթարկված էր կտտանքների։

ՀՀ պաշտպանության նախարարությունում նաև կարծում են, որ արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին: «Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին»:

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը նմանեցրել է ահաբեկչական կազմակերպություների գործունեությանը։

Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանն ուրբաթ լրագրողներին ասաց, որ պաշտոնական նամակներ է ուղղել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ քաղաքացու մահվան հարցը պարզաբանելու համար։

«Նամակներում խոսվում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մի շարք աղաղակող փաստերի մասին»,- ասաց Հարությունյանը։

Մասնավորապես, նրա խոսքերով, Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, ում ներկայացրել են որպես գերի «դիվերսանտ»։

Բացի այդ, նա նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներին չհաջողվեց այցելել Հայաստանի քաղաքացուն 25 օրվա ընթացքում։

«Խախտում է նաև նրա հետ հրապարակված հարցազրույցը», - նշել է Հարությունյանը: Նա ասել է, որ Սարիբեկյանի ինքնասպանության մասին հայտարարությունն այս ամենից հետո կասկած է հարուցում:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է նաև, որ իր ադրբեջանցի գործընկերը կտրականապես հրաժարվում է համագործակցել հայկական կողմի հետ, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կամ արտգործնախարարության հետ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն աշխատել չի կարող:

«Հետևաբար, մենք պետք է դիմենք միջազգային կառույցներին», - նշել է Հարությունյանը:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը՝ հայտարարելով, որ սպանության փաստով պետք է մանրամասն հետաքննություն անցկացվի:

Հարկ է նշել, որ Սարիբեկյանի մահը միակ սպանությունը չէ, որին մասնակից է Ադրբեջանը: Մասնավորապես, 2004 թ.-ի փետրվարին Հունգարիայում անցկացված խաղաղ զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Ադրբեջանի հրեշավոր հանցագործությունների խնդիրը նախկինի պես մնում է օրակարգում այն պարզ պատճառով, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:

Վաշաձեի այցը Հայաստան, հիշողության մասնակի կորուստ

Վրաստանը չի պատրաստվում Ադրբեջանի հետ համադաշնության մեջ մտնել, երկուշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահի վերջին հայտարարությունները։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մայիսի 20-21-ն Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարելի է որպես համադաշնային որակել։

«Մենք չենք պատրաստվում համադաշնություն ստեղծել... Դա ընդամենը երկկողմ հարաբերությունների զարգացման փոխաբերական որակում է»,-  իր հայ գործընկերոջ հետ ԶԼՄ-ների հետ համատեղ հանդիպման ժամանակ հայտնեց Վաշաձեն։

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այցով Հայաստանում է հոկտեմբերի 3-4-ը:

Սակայն այս հայտարարությունը միակը չէր վրացական իշխանությունների «սխալների ուղղում» աշխատանքի ցանկում: Վրաստանի ԱԳ նախարարը հերքեց նաև իր կողմից արված հայտարարությունը, որը վերաբերում էր Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանների տեղակայմանը:

«Կցանկանայի նշել, որ Հայաստանն ինքնավար պետություն է և լիարժեք իրավունք ունի որոշել, թե անվտանգության որ ձևաչափն է իր համար լավագույնը: Ես մտադիր չեմ քննարկել Հայաստանի անվտանգության հարցերը», - նշել է նախարարը՝ մեկնաբանելով ռուսական ռազմակայանի վերաբերյալ վերջերս արած հայտարարությունը:

Վերջերս Վաշաձեն հայտարարել էր, որ Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների թվի ավելացումը մեծ սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ինքնավարության համար: Նա ընդգծել էր, որ ռազմակայանը հնարավորություն չի տալիս կայունության, անվտանգության և համագործակցության համար, բարենպաստ պայմաններ չի ստեղծում քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծել Հարավային Կովկասում գոյություն ունեցող խնդիրները:

Վաշաձեն մեկնաբանել է նաև ջավախահայերի խնդիրները:

Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ծանոթ չէ «Ջավախք» հասկացության հետ և նշել է, որ Վրաստանի քարտեզի վրա նման տարածք չկա:

Սամցխե-Ջավախեթի տարածքը գտնվում է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանների հատման կետում։ Այնտեղ բնակչության գերակշիռ մասը (որոշ տվյալներով՝ 91-ից 97%) հայեր են։

«Նման տարածք չկա աշխարհագրական քարտեզների վրա, ամեն դեպքում՝ Վրաստանի քարտեզի վրա», - հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը: Խոսելով հայերի կրթական խնդիրների մասին՝ նա հիշեցրել է, որ Վրաստանի միջոցներով 103 հայկական դպրոց է վերականգնվել:

Նրա խոսքերով՝ վիրահայերի կրթության ոլորտում համագործակցություն է հաստատվել երկու երկրների նախարարությունների միջև: Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Սամցխե-Ջավախեթիի հայկական դպրոցների աշակերտները կրթություն են ստանում հայերենով և հետագայում կարող են ուսումը շարունակել Վրաստանի բուհերում:

Միաժամանակ Ջավախահայերը բազմիցս հայտարարել են նրանց նկատմամբ Վրաստանի խտրական քաղաքականության, հայերենով ուսում ստանալու հնարավորության բացակայության, հայկական դպրոցների թվի կրճատման մասին: «Ռուսաստանի ջավախահայ համայնք» անունը կրող տեղական կազմակերպությունը վերջերս նույնիսկ կոչ էր արել Վրաստանի իշխանություններին Սամցխե-Ջավախեթին պաշտոնապես հայտարարել Ազգային-մշակութային ինքնավար շրջան:

Երկրների միջև գոյություն ունեցող խնդիրները չեն խանգարում Հայաստան-Վրաստան համագործակցությանը, ինչի մասին երկու երկրներն էլ բազմիցս հայտարարել են: Եվ այս այցի ընթացքում ևս Վրաստանի ԱԳ նախարարի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում նաև՝ տրանսպորտային հաղորդակցության, կրթության, զբոսաշրջության ոլորտներում, մաքսային և մի շարք այլ ոլորտներում:

Երկու կողմերն էլ կարևորել են մաքսային հսկիչ անցակետերում փոխգործակցությունը՝ քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման, «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման համար:

Հայաստան, Արևելք և Արևմուտք

Հայաստանը շարունակում է ակտիվ համագործակցությունը ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի հետ: Այդ մասին է, մասնավորապես, վկայում Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից իրականացված CABIR ծրագիրը, որը միջազգային հարաբերությունների ոլորտում վրացի և հայ պետական պաշտոնյանների վերապատրաստում է նախատեսում, առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով առաջիկայում ԱՄԷ-ից Հայաստան ձեռներեցների նախատեսված այց և Երևանում 2011 թ.-ին ծրագրված Հայաստանի և Ռուսաստանի մարզպետների հանդիպում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը: