485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Արձանագրություններից մեկ տարի անց. իսկ հետո՞
12:12
08 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկու օր հետո՝ հոկտեմբերի 10-ին, կլրանա Ցյուրիխում՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլու ստորագրած «Դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին արձանագրություն» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրման մեկ տարին:

Այս փաստաթղթերը եթե ոչ պատմական, ապա այլ կերպ չեն բնութագրվում, և որպեսզի ընդգծվի իրադարձությունների դարակազմիկ լինելը, արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխ ժամանեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարությունների ղեկավարներն ու ԵՄ ղեկավարությունը:

Նման պաթոսը պատահական չէր: Բազմադարյա պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն էր ստեղծվել հաշտեցնել երկու ժողովրդի, որոնց միջև  Ցեղասպանության հիշողությամբ ընդլայնվող թշնամանքի, ատելության, անվստահության խորը անդունդ էր ընկած:

Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված ծրագրերն ու կանխատեսումները բավական լավատեսական դուրս եկան: Ժամանակի իրողություններն իրենց ուղղումները մտցրեցին այս թվացյալ հաջող դասավորված հանգամանքներում:

Դեռ արձանագրությունների ստորագրման օրը պարզ դարձավ, որ կողմերը մտադիր չեն հրաժարվել իրենց ազգային շահերից: Հայաստանը պնդում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ինքնուրույն գործընթաց է և պետք չէ այն կապել ուրիշ խնդիրների հետ, հատկապես այնպիսի բարդ խնդրի, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցն է: Այդ պատճառով նույնիսկ հարկ եղավ երեք ժամով հետաձգել արձանագրությունների ստորագրումն ու հրաժարվել բանավոր հայտարարությունից, քանի որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի ծրագրված ելույթն այնպիսի արտահայտություն էր պարունակում, որը հենց երկկողմ հարաբերություններին չէր վերաբերում:

Այդ քայլը ցույց տվեց, որ փաստաթղթերի արագ վավերացման սպասելն անիմաստ է: Եթե արձանագրությունների ստորագրման պահին դեռ հույս կար, որ Թուրքիան ընդունակ է առանց «կրտսեր եղբորը» նայելու՝ բացարձակ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, ապա այդ հույսը սկսեց օրեցօր մարել: Չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ Ղարաբաղը Անկարայի համար մնում էր որպես փաստաթղթերի վավերացման նախապայման:

Թեպետ այս ամենը հիմնականում արվում էր ազգայնական տրամադրված ընտրազանգվածին դուր գալու համար, ամեն դեպքում առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման պայմանավորվածությունների բացահայտ խախտումը նյարդայնացնում էր Երևանին:

Բացի այդ, հայկական կողմը չէր հրաժարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից: Այս թեման նույնպես չարաշահում է Անկարան, որը նույնիսկ փորձ է անում օգտագործել արձանագրությունները Ցեղասպանության ճանաչման գործընթացն արգելակելու համար:

Երևանը բազմաթիվ անգամ հայտարարում է, որ համարժեք միջոցների կանցնի, եթե Անկարան սկսի արհեստականորեն ձգձգել վավերացման գործընթացը:

Այդ քայլը դարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի առկախման որոշումը:

«Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել», - իր որոշումը բացատրեց նախագահը:
             
Այսօր գրեթե բոլոր փորձագետները վստահ են, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման վերակենդանացմանը կարելի է սպասել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից ոչ շուտ, որոնք կանցկացվեն 2011 թվականի ամռանը: Մինչև այդ ոչ մի քաղաքական ուժ, ամենայն հավանականությամբ, չի համարձակվի որևէ քայլ անել, որը հաճո չլինի ազգայնականներին:

Ամեն դեպքում, ընտրություններից հետո ներկա վարչապետ Էրդողանի կուսակցությունը կարող է ուժեղացնել իր դիրքերն ու նախաձեռնել ԱԳՆ ղեկավար Դավութօղլու սկզբունքի իրականացումը՝ «ոչ մի խնդիր հարևանների հետ»:

Իսկ խնդիրներ կան: Նախորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Երևանն ու Անկարան չեն վերսկսել հարաբերությունների կարգավորման բանակցությունները՝ հերքելով մի շարք թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ շարունակվում են շփումները, այդ թվում և ուղիղ հեռախոսակապի միջոցով:

«Վերջին ամիսներին ոչ մի բանակցություն կամ հեռախոսազրույց չի եղել Թուրքիայի հետ և առաջիկայում չի ծրագրվում, քանի որ բանակցությունները կարող են առաջ գնալ միայն դեպքում, եթե Թուրքիան կրկին պատրաստ լինի հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների»,- ասաց Նալբանդյանը:

Այսպիսով. ՀՀ ԱԳՆ ղեկավարը հերթական անգամ հաստատեց պաշտոնական Երևանի սկզբունքային դիրքորոշումը՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում՝ ոչ մի նախապայման, առավել ևս այն հարցերում, որոնք չեն վերաբերում Երևանի ու Անկարայի հարաբերություններին:

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
14:20
14 Դեկտեմբերի 2016
Գիտությունը` քաղաքականությունից դուրս կամ Էրմիտաժը Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, օգտվելով հնարավորությունից, կրկին փորձեց լույս սփռել հայկական հասարակությանը հուզող հարցերին։ Մենք ցանկանում էինք պարզել թանգարանի տնօրեն Պիոտրովսկու դիրքորոշումը` միաժամանակ որևէ կերպ չնսեմացնելով գիտնական Պիոտրովսկու վաստակները։