483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ անկախության ճանաչում. հայ պատգամավորները «կողմ» են, սակայն այդ քայլը վաղաժամ են համարում
14:20
06 Հոկտեմբերի 2010

Հայկական խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի քննարկեցին «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ներկայացրած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը, որը քննարկման է ներկայացվել արտահերթ կարգով։

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված, արտահերթ ճանաչված օրինագիծը, որը չի ստացել համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությունը, քննարկվում է արտահերթ կարգով երկրորդ քառօրյայի երկրորդ օրը:

Օրինագծի հեղինակների դիրքորոշումը

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, օրինագծով նախատեսված է, որ Հայաստանն իրավական մակարդակում կճանաչի Ղարաբաղի անկախությունը, և տվյալ փաստաթղթի ընդունումը հիմք կդառնա ճանաչումից բխող բոլոր հարցերի, այդ թվում՝ անվտանգության հարցի կարգավորման համար:

Ըստ նրա՝ նման համազգային հարցերը պետք չէ նույնիսկ քննարկման հանել, այլ պետք է առանց որևէ մեկնաբանության միաձայն ընդունվեն, առավել ևս, որ Ղարաբաղի անկախության հռչակման օրվանից ԼՂՀ բոլոր ուժերն ու իշխանությունները դիմել են միջազգային հանրությանն ու հետևաբար Հայաստանին՝ իրենց անկախության ճանաչման համար։

Ւստ Հովհաննիսյանի՝ ԼՂՀ-ն համապատասխանում է պետականության բոլոր միջազգային պահանջներին՝ գոյություն ունի տարածք, մշտական բնակչություն, օրենքով ընտրված իշխանություն և այլ երկրների հետ հարաբերություններ կարգավորելու իրավունք։

Այս աումով, ըստ պատգամավորի, Ղարաբաղն արժանի է ճանաչման, որից հետո այն այլ հակամարտություների համար նախադեպ և միջազգային հանրության լիարժեք անդամ կդառնա

Ինչպես կարծում է պատգամավորը, տվյալ ուղղությամբ առաջին քայլը պետք է Հայաստանն անի, որն արդեն երկու տասնամյակ ուշացել է ճանաչման հարցում: Նա  առաջարկեց դա անել որքան հնարավոր է շուտ, «այլ ոչ թե հազարամյակներ անց»։

Ըստ նրա՝ Հայաստանից կողմից ԼՂՀ քաղաքական որոշման և ԼՂՀ կարգավիճակի ընդունումը բացասական չի ազդի բանակցային գործընթացի վրա։

Ընդ որում նախագծի վերաբերյալ միաձայն որոշում կայացնելու համար Հովհաննիսյանը պատգամավորներին առաջարկեց «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը հետաձգել մինչև հաջորդ քառօրյա, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-28-ը։

«Համոզված ենք, որ բոլոր պատգամավորները հայրենասեր են և տեսնում են, որ բանակցությունները փակուղի են մտել, և հաշվի առնելով ԼՂՀ-ի առջև գոյություն ունեցող սպառնալիքները՝ մենք կհասնենք միասնական կարծիքի ԼՂՀ-ի անկախության ճանաչման անհրաժեշտության հարցում», - ասել է Հովհաննիսյանը:

Պաշտոնական դիրքորոշում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց Շիրակ Թորոսյանը: Նա նշեց, որ Հայաստանն իր գործունեությամբ արդեն դե-ֆակտո ճանաչել է ԼՂՀ-ն:

«Հայաստանը միշտ մասնակցել և մասնակցելու է ԼՂՀ անվտանգության ապահովման հարցերին, վերականգնողական աշխատանքներին և անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերելու Ստեփանակերտին բոլոր հարցերում: Մենք արել ենք և կանենք հնարավոր ամեն ինչ՝ ԼՂՀ բոլոր խնդիրները լուծելու համար», - ասել է Թորոսյանը:

Նրա խոսքերով՝ խնդիրն այլ է, գոյություն ունի հակամարտության միջազգային կարգավորման կոնկրետ ձև, և քանի դեռ կողմերը փորձում են հակամարտությունը լուծել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, պատգամավորները պարտավոր են չձեռնարկել կողմնակի քայլեր ձևաչափը չխախտելու համար:

«Ողջ աշխարհում գոյություն չունի մի հայ, ով չճանաչի Ղարաբաղի անկախությունը, սակայն դա ինքնանպատակ չէ, քանի որ մեր հիմնական խնդիրը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է, և առավել ևս՝ նրա ճանաչումը Ադրբեջանի կողմից», - ասել է Թորոսյանը:

Նա նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար դեռևս չեն սպառվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավորությունները, և այն բանից հետո, երբ կողմերը կհասկանան այդ իրավիճակի անելանելիությունը, Հայաստանը կկարողանա հարկ եղած պահին բարձրացնել հարցն ու ընդունել օրենքը, քանի որ այն արդեն խորհրդարանի օրակարգում է, ինչը կարևոր պահ է ղարաբաղյան խնդրի քննարկման համատեքստում:

Սակայն ինչպես ընդգծեց Թորոսյանը, հանձնաժողովի կարծիքով՝ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը վաղաժամ է, ինչի կապակցությամբ նա կոչ է արել ժամանակավորապես հետ կանչել նախաձեռնությունը մինչև հարմար պահ, երբ բոլոր պատգամավորները միաձայն պատրաստ կլինեն քվեարկել այդ փաստաթղթի օգտին:

Իսկ մինչ դա պատգամավորներն առաջարկել են հույսը կապել միջազգային կարգավորման և ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում հակամարտության կարգավորման հետ:

Կառավարության տեսակետը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ով իր ելույթում տեղեկացրեց, որ կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում օրինագծի քննարկումը և ընդունումը:

«Մեր ջանքերն ուղղված են ԼՂՀ-ի ճանաչմանը՝ ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ միջազգային հանրության կողմից, ղարաբաղյան հարցը գտնվում է հայկական իշխանությունների ուշադրության կենտրոնում, և նրանց հիմնական խնդիրն է Ղարաբաղը դարձնել բանակցությունների լիարժեք կողմ», - ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչմանն ուղղված որոշակի քայլեր արդեն իրականացվում են ԼՂՀ-ի ժողովրդի կողմից, մասնավորապես՝ կայացած պետական ինստիտուտների, սեփական անվտանգության ապահովման միջոցով:

Ինչպես տեղեկացրել է փոխնախարարը, Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ ստատուս-քվոն խախտելու համար, ինչի կապակցությամբ հարկավոր է հույս դնել ոչ միայն սեփական ջանքերի, այլև միջազգային կառույցների հետ համագործակցության վրա, ինչի կապակցությամբ Հայաստանը կշարունակի բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շրջանակներում:

«Իրականացված ցանկացած քայլ պետք է մեզ առավելագույնը տա: Ճանաչումը ևս պետք է առավելագույնս արդյունավետ լինի», - ասել է Քոչարյանը:

Անկախ պատգամավորների դիրքորոշումը

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Սիմոնյանի կարծիքով՝ տպավորություն է ստեղծվում, թե օրինագիծն առաջ է քաշվել թուրքական և ադրբեջանական ուժերի կողմից, որոնք ցանկանում են վարկաբեկել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում իրականացվող գործընթացը:

«Դրա գործունեության ձախողումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Այս օրինագիծը ջուր է լցնում Թուրքիայի և Ադրբեջանի ջրաղացին», - ասել է Սիմոնյանը:

Պատգամավոր Տիգրան Թորոսյանն իր հերթին նշել է, որ կողմ է Ղարաբաղի անկախության ճանաչմանը, սակայն անհրաժեշտ է համարել օրինագիծը քննարկման չներկայացնել՝ այն ուղարկելով մշակման:

«Եթե մենք իսկապես միջազգային ճանաչում ենք ցանկանում, ապա պետք է գործողությունների ծրագիր ունենանք, որը բացակայում է: Հայաստանի առաջին քայլը պետք է դառնա այն, որ քանի որ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, ապա ԼՂՀ-ի ժողովուրդը պետք է ինքն իրեն ներկայացնի բանակցային գործընթացում», - ասել է Թորոսյանը:

Խմբակցությունների կարծիքը. ռեզյումե

Հայկական բոլոր խմբակցությունները կողմ են Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությանը, սակայն նրանք բոլորն այս կամ այս կերպ չեն համաձայնել «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված այդ հարցի մոտեցման հետ: Գրեթե բոլոր պատգամավորները համակարծիք են, որ չկա ոչ մի հայ, ով կողմ չէ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Սակայն, նրանց կարծիքով, այդ հարցը դեռ վաղ է բարձրացնել:

Այսպես, Հովհաննես Մարգարյանը «Օրինաց երկիր» խմբակցության անունից նշել է, որ խմբակցությունը կանի ամեն ինչ բանակցային գործընթացի շարունակման համար և հաշվի առնելով գործընթացի ակտիվացումը՝ կարծում է, որ օրինագիծը վաղաժամ է:

««Օրինաց երկիր» կուսակցությունը միշտ եղել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների շարունակման և ազնիվ ու արդար որոշում որոնելու կողմնակիցը: Այս օրինագծով մենք կարող ենք վնասել կառուցողական բանակցային գործընթացին և տարբեր միջազգային կազմակերպություններին հնարավորություն կտանք կասկածի տակ դնել Մինսկի խմբի գործունեությունը», - ասել է Մարգարյանը:

Նա նշել է, որ խմբակցությունը պատրաստ է ցանկացած քայլի՝ Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման համար:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ խմբակցությունը դեմ չէ ԼՂՀ ճանաչմանը, սակայն համաձայն չէ ընտրված ռազմավարության հետ:

«Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններում պետք է հետամուտ լինի առավելագույն կառուցողական դիրքորոշման, այլ ոչ թե հակադրի իրեն ուժային կենտրոններին: Եթե բանակցությունները ձախողվեն, ապա ներկա քննարկումները կարող են դեր ունենալ, չնայած որ հիմա չեն նպաստում կարգավորմանը և համահունչ չեն գործընթացի հետ», - ասել է Սաֆարյանը:

Նա նշել է ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը և ընդգծել է, որ Հայաստանը պետք է համանախագահների հետ համահունչ դիրքորոշում ունենա, ինչը և տեղի է ունենում վերջին ժամանակներս և կարող է հանգեցնել դրական ելքի:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ   է նախաձեռնությանը, այլ ոչ թե օրինագծին: 

Նա խորհուրդ է տվել «Ժառանգություն» խմբակցության անդամներին չխախտել կայուն իրավիճակը և որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ՝ կոչ է արել սահմանափակվել քննարկումներով և չներկայացնել հարցը քվեարկության, ինչը կվնասի ինչպես գործընթացին, այնպես էլ երկրին:

«Ճանաչումը կարող է ռազմական գործողությունների հանգեցնել, հարկավոր է թույլ տալ, որպեսզի գործընթացն ընթանա նորմալ ուղով: Քննարկումները բավարար են «Ժառանգության» կողմից իր առջև դրված խնդրի լուծման համար, սակայն այդ հարցի քվեարկությունն անիմաստ է, քանի որ օրինագիծը չի անցնի», - ասել է Սահակյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը  նշեց, որ խմբակցությունը դեմ է եղել օրինագծի` այս պահին քննարկմանը և քվեարկությանը, քանի որ այդ հարցի շուրջ բոլոր պատգամավորները պետք է միաձայն քվեարկեն՝ առաջարկելով ճանաչել ոչ թե Ղարաբաղի, այլ Ադրբեջանի սահմանները:

Միաժամանակ նա նշել է, որ ««Ժառանգություն» խմբակցության կողմից իրականության ընկալման անկարողության պատճառով հարցը, այնուամենայնիվ, եթե հասնի քվեարկության, ապա խմբակցությունը միաձայն և միանշանակ «կողմ» կքվեարկի՝ նշելով, որ ընդդիմությունը չի կարող չհամաձայնել այդ հարցի շուրջ իշխանությունների կողմից տարվող քաղաքականության հետ»:

«Կարծում եմ, որ իշխանություններն այս հարցից դաս են քաղել առ այն, որ չի կարելի անտեսել ընդդիմության դիրքորոշումը», - ասել է Հովհաննիսյանը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ եթե քաղաքական մեծամասնությունը ժամանակին ընդուներ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի առաջարկությունը, որի համաձայն՝ խորհրդարանը պետք է հանդես գար Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական միության կնքման մասին հայտարարությամբ, ապա նման իրավիճակ չէր առաջանա: Իսկ հիմա, նրա խոսքերով, ՀՀ ԱԺ-ում անցկացվող քննարկումները կարող են չարաշահման առիթ դառնալ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։