483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական երկխոսությունը. Փյունիկը վերածնվու՞մ է. շաբաթվա ամփոփում
20:00
04 Հոկտեմբերի 2010

Քանի դեռ Ռուսաստանում թիվ մեկ թեման Մոսկվայի քաղաքապետի հրաժարականն է, Հայաստանի քաղաքագիտական օրակարգում են շարունակում մնալ արդեն ավանդական հայ-թուրքական կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտությունը, որոնք իրենց արտացոլումն են գտել քաղաքագետների և փորձագետների ելույթներում։

Հայ-թուրքական երկխոսության վերածնու՞նդ։

Նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի՝ Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում շվեյցարական կողմի հայտարարությունները թույլ են տալիս պնդելու, որ առայժմ վաղ է «խաչ դնել» հայ-թուրքական արձանագրությունների վրա։

Շվեյցարիայի Համադաշնության պետությունների Խորհրդի նախագահ Էրիկա-Ֆորսթեր Վանինին հայտարարեց, որ Շվեյցարիան կշարունակի միջնորդական առաքելությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Իսկ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշլին Քալմի-Ռեյզը նշեց, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ և ավելացրեց, որ այժմ ակտիվ խորհրդակցություններ են տարվում երկու կողմերի հետ, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործընթացի շարունակման համար։ Միաժամանակ նախարարը հայտարարեց, որ Շվեյցարիան վճռականորեն է տրամադրված այս հարցում։

Սակայն, ինչպես կարծում է Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նոր բանաձև է անհրաժեշտ։ Ըստ նրա, փոխզիջումների հասնելու համար կողմերին խանգարեց արձանագրությունների ստորագրմանը հետևած իրարանցումը, և դրանց վավերացման համար կողմերին անհրաժեշտ է որոշակի ժամանակ տալ, որպեսզի երկու երկրների քաղաքական վերնախավերը  հասկանան, որ սահմանի բացումն օգուտ է և թուրք, և հայ ժողովուրդների համար։

Պաշտպանական գերատեսչությունը վերականգնվում է

Վերջերս հայկական բանակի հասցեին հնչած որոշակի քննադատությունից հետո նախորդ շաբաթ Հայաստանի զինված ուժերի հեղինակության վերականգնման քայլեր են սկսվել։ Օրինակ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայկական բանակը չպետք է օգտագործվի քաղաքական պայքարում՝ միաժամանակ նշելով բանակում բացասական երևույթների վերացման անհրաժեշտությունը։ Միաժամանակ նա կոչ արեց ստուգել հայ սպաների համապատասխանությունը կրթության և դաստիարակության անհրաժեշտ մակարդակին՝ նրանց առջև դրված խնդիրներին համապատասխան։

Ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերով, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրջորեն սկսել է զբաղվել հայկական բանակում կարգուկանոն հաստատելու հարցով։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես վստահություն է հայտնել հայկական բանակի նկատմամբ՝ Տավուշի մարզի սահմանամերձ դիրքերի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կապակցությամբ՝ հայտարարելով, որ հայկական բանակի հեղինակությունը բարձր մակարդակի վրա է։

Ղարաբաղյան կարգավորում

Ղարաբաղյան թեմայի շուրջ նախորդ շաբաթվա ամենահնչեղ հայտարարությունը կարելի է համարել ԱՄՆ անվտանգության համաշխարհային ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինի խոսքերը, ով հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի՝ անկախ այն բանից՝ դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ: Նրա խոսքով՝ այս հարցի ֆորմալ ձևակերպումը չի վերացնում Լեռնային Ղարաբաղի գոյության փաստը, «ինչպես չի վերանում Կոսովոյի գոյության փաստը այն պատճառով, որ Ռուսաստանն այն չի ճանաչում կամ Աբխազիայի գոյության փաստը այն պատճառով, որ Եվրամիությունը կամ Ամերիկան այն չեն ճանաչում»:

Ինչպես կարծում է նրա հայ գործընկեր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը, Ղարաբաղի մասին ոչ լիարժեք տեղեկատվությունը բացառում է հաջողությունը հակամարտության կարգավորման հարցում, և օբյեկտիվ պատկերի ձևավորման համար հարկ է դիմել սկզբնաղբյուրին՝ Ղարաբաղին և ղարաբաղյան ժողովրդի կարծիքին։ Միաժամանակ նա «զրոյական» չի համարում հնարավոր ռազմական գործողությունների հավանականությունը ղարաբաղյան կարգավորման գոտում։ 

Նրա հետ համաձայն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը, ով խորհուրդ տվեց Հայաստանին պատրաստվել անակնկալ պատերազմի, որը կախված չի լինի պաշտոնական Բաքվի իրական քաղաքական որոշումից։

Ինչպես կարծում է Ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), Ադրբեջանը ղարաբաղյան սահմանում միջադեպեր է կազմակերպում ներքին քարոզչության նպատակով:

Իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով, նման ագրեսիվ հայտարարությունները հասարակությանը եռման կետի են հասցնում, որն իր ղեկավարությունից ադեկվատ գործողություններ է ակնկալում։

Այնուամենայնիվ, չնայած ռազմական հռետորությանը, Ղարաբաղում իրական պատերազմ չկա, ինչը հայտնի ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոյի կարծիքով՝ դրական արդյունք է։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն, ըստ նրա, պլատֆորմ է ստեղծում, որպեսզի Ղարաբաղում ռազմական գործողությունների ակտիվ փուլը չվերսկսվի։

Նրա հետ համաձայն չէ ԱՄՆ անվտանգության համաշխարհային ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը, ով կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին բավարարում է ղարաբաղյան հակամարտության սառեցված վիճակը, քանի որ նրանք քաջ գիտակցում են, որ այն լուծել չեն կարող։ Միաժամանակ փորձագետը նշեց, որ այսօր առավելագույնը, ինչ կարող է անել Մինսկի խումբը, հակամարտության անսպասելի ապասառեցում թույլ չտալն է։

Ինչպես նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Բաքվի սադրիչ դիրքորոշումը թույլ է տալիս բարենպաստ մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Ի հակակշիռ նախարարի ասածներին, Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը տապալել են հայերն իրենց դիվանագիտությամբ։ Քննադատորեն արտահայկտվելով ԱԳՆ ղեկավարի հասցեին՝ Տեր-Թադևոսյանը նշեց, որ այժմ որոշակի առաջընթաց է նկատվում արտաքին քաղաքական գործունեությունում, բայց դիվանագիտական շատ հաջողություններ սփյուռքի շնորհիվ են տեղ գտել։

Ղարաբաղյան հարցում հաջողության հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքին տարաձայնություններն են, կարծում է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ հետխորհրդային տարածքի հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը։ Ըստ նրա, ներկայում ճիշտ է թողնել ղարաբաղյան հակամարտությունը կիսասառեցված վիճակում և հանդիպումներ անցկացնել, որպեսզի ռազմական գործողություններ թույլ չտրվեն, զարգացնելով զուգահեռաբար հասարակական դիվանագիտություն, և ոչ բանկետային, ինչպես ընդունված է այսօր։

Հայ-ռուսական երկխոսություն

Հայ-ռուսական հարաբերությունների հարցում չի մարում Հայաստանում ռուսական ռազմական ներկայության թեման։ Ընդ որում, ի տարբերություն այլ փորձագետների, ովքեր հանդես են գալիս կողմ կամ դեմ, հանդես եկավ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը։ «Ռուսական մեկ ռազմաբազային առկայությունը Հայաստանում ավելի քան բավարար չէ», ասաց պատգամավորը։

«Ես կարծում եմ, որ այս տարածաշրջանի հետ կապված ռուսական շահերի տեսանկյունից Հայաստանում կարելի է տեղակայել երկրորդ բազան, միանգամայն այլ ինչպես կազմով, այնպես էլ սպառազինման առումով, մի հարձակողական բազա՝ նկատի առնելով մեր ՌՕՈՒ այլ նշանակության մեր աէրոդրոմային համակարգի, ինչպես նաև հարձակվողական բնույթի ուժերի ստեղծման հնարավորությունները»,- նշեց Բաղդասարովը։

Ըստ նրա, նմանատիպ կառույց է գոյություն ունեցել և կայունացնող գործոն է եղել Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ամերիկացիների համար, «առավել ևս, երբ այդ տարածաշրջանում շատ հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում»։

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ մի օր Հայաստանի և Ռուսաստանի միջև ընդհանուր սահման կլինի։

Սերտ երկկողմ, թեև ոչ այդքան սերտ ինտեգրացիոն, հարաբերությունների օգտին հանդես եկավ նաև Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ հետխորհրդային տարածքի հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը, ում կարծիքով ռուսական պետությանն անհրաժեշտ է ոչ միայն պահպանի իր դիրքերը, այլ նաև ամրապնդի դրանք մշակութային, լեզվական և տնտեսական ոլորտներում։ Միաժամանակ, ըստ նրա, Ռուսաստանը պետք է գնա ազնիվ խաղի ուղով ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ՝ նկատի առնելով երկու կողմերի շահերը։

Իսկ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևի կարծիքով, սերտ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև հիմնված են ոչ թե ակնթարթային քաղաքական կոնյունկտուրայի և ոչ թե անցյալի իներցիայի, այլ ազգային շահերի փոխկապակցվածության ընդհանուր գիտակցման վրա։

Ֆինանսները հսկողության տակ են

Հայաստանում նախորդ շաբաթ անցկացվեց ԱՊՀ և Բալթյան երկրների ֆինանսական հսկողության գերագույն մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը: Մանակիցները հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև քննարկեցին ընթացիկ խնդիրներն ու նոր պայմանավորվածություններ ձեռք բերեցին ու նոր համաձայնագրեր ստորագրեցին:

Նախորդ շաբաթ Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր համաձայնագրի շրջանակներում, Հայաստանի Վերահսկիչ պալատը ֆինանսական ստուգումներ կանցկացնի հանրապետության ռուսական ձեռնարկություններում։ Առաջին ստուգումները կանցկացվեն արդեն 2011 թվականին՝ վերջերս Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրած առևտրատնտեսական համաձայնագրերի, ռուսական ռազմաբազայի ապահովման, հիդրոէներգետիկայի, ՌԱՕ ԵԷՍ-ի աշխատանքի մասով։

Փոխխոսնակի փոփոխում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախորդ շաբաթ փոխխոսնակի պաշտոնից հետ կանչեց Արևիկ Պետրոսյանի թեկնածությունը, արդեն նոր թեկնածու ունի՝ կուսակցությունում նորեկ, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Սամվել Բալասանյանը, ով այժմ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ է։

Սակայն Հայաստանի պատմության մեջ առաջին փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը պաշտոնից ազատվելուց հետո չի պատրաստվում անգործ մնալ, և որոշ ԶԼՄ-ների տվյալներով, օգտագործում է բոլոր կապերը Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար, որը շուտով կարող է թափուր լինել։  Դա նշանակում է, որ Պետրոսյանը ստիպված կլինի լքել «Բարգավաճ Հայաստանի» շարքերը կամ ժամանակավորապես սառեցնել իր անդամությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։