485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ջիգարխանյանի հրապարակային մենությունը
14:52
04 Հոկտեմբերի 2010

 

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կարծիք կա, որ դերասանի մասնագիտությունը ինտելեկտուալների ճակատագիրը չէ: Բացի այդ, ինչպես նկատել է բրիտանացի դերասան Ռիչարդ Բարտոնը, «Դերասանը փոքր-ինչ պակաս է, քան տղամարդը, դերասանուհին՝ փոքր-ինչ ավելի, քան կինը»: Այս ամենը բացարձակ չի վերաբերում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, ում 75-ամյակը լրացավ հոկտեմբերի 3-ին:

Նա վաղուց առանձնանում է իր գործընկերներից: Սկսելով Ֆրունզե Դավլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմից (1965), որտեղ խաղաց ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի դերը։ Այս դերը նկատվեց խորհրդային հանդիսատեսի լայն շրջանակի և մայրաքաղաքի հեղինակավոր թատրոնների ռեժիսորների կողմից, և առաջին անգամ ցույց տվեց Ջիգարխանյանի ստեղծագործական մտքի ծավալը, որը թույլ է տալիս անհատականության մոգությունը  միահյուսել խորը և բարդ գործող անձի հստակ և հոգեբանական ճիշտ կերպար ստեղծելու ունակությանը։ Երիտասարդ դերասանը հանդես եկավ որպես մտածող մարդ՝ լի ինտելեկտով, և դրա հետ մեկտեղ լսարանը զգաց նրա բնավորության հզորությունը:

Հետաքրքիր է հետո նրա աշխատանքը Վիկտոր Տիտովի «Բարև, ես ձեր մորաքույրն եմ» հիանալի ռետրո կոմեդիայում (1975), որտեղ խաղացել է իր արտառոց հերոսին՝ դատավոր Կրիգսին՝ իր գծավոր կոստյումով, մեծ բեղերով, քայլվածքով:

Ջիգարխանյանի մյուս առանձնահատկությունն այն է, որ նա չի կորչում ցանկացած փայլող դերասանական անսամբլում։ Նրա մարմնավորած կերպարները, լինի դա կոմիդիա կամ դրամա, անպայմանորեն գրավում են հանդիսատեսի ուշադրությունը։ Այդպիսին է, օրինակ, հմայիչ սրիկա շտաբս-կապիտան Պյոտր Սերգևիչ Օվեչկինը՝ «Անորսալիների նոր արկածներում» (1968) կամ ահարկու բանդայի սարսափելի  պարագլոիխ Գորբատին՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում (1979)։

Հենց այս հանգամանքն է, ի դեպ, ստիպել ժամանակին ռեժիսոր Էդմոնդ Քյոսայանին  վերակենդանացնել սպանված Օվեչկինին և նրան ներառել անորսալիների մասին իր սագայի հանրահայտ եզրափակիչ ֆիլմում՝ «Ռուսական կայսրության թագում» (1971)։

Անիմացիայում ևս Արմեն Բորիսովիչն աչքի է ընկել։ Եվ ուշագրավ է այն փաստը, որ նրա մռայլ, բայց բարի Գայլը, որին նա ձայնագրել է Էդուարդ Նազարովի հրաշալի «Լինում է, չի լինում՝ մի շուն» մուլտֆիլմում (1982), սկզբում նկարվել է ոչ այնպիսին, ինչպիսին մենք նրան գիտենք։ Դերասանի ձայնը չի համապատասխանել կերպարին, և այդ ժամանակ Գայլին վերանկարել են...  հենց իր՝ Ջիգարխանյանի կերպարով։  Ավելի ճիշտ՝  «Հանդիպման վայրի» նրա Գորբատիի կերպարով։

Նման դեպք է եղել մեկ այլ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հետ, երբ ռեժիսոր Ֆյոդոր Խիտրուկը նկարել է իր հայտնի Վինի Թուխին՝ Եվգենի Լեոնովի հետ, ով հետագայում այն ձայնագրել է բոլոր երեք մուլտֆիլմներում։ Ալան Միլնի վիպակի դասական արջուկն արևմտյան վարկածում բոլորովին այլ տեսք ունի։

Տաղանդը, ինչպես հայտնի է, սահմաններ չունի, և այդ տեսանկյունից Ջիգարխանյանը՝ լինելով ծնունդով հայ, մի դերասան է, որը վաղուց արդեն չի պատկանում միայն այս հանրապետությանը։ Նա հավասարապես համոզիչ է և ֆրանսիացի կոմիսար Մեգրեի, և իտալական ծագումով ամերիկացի մաֆիոզ Թոմի Ֆարիչետիիի, և Տիմոֆեյ Ստեպանովիչ Վարավկու՝ Կլիմ Սամգինի խորթ հոր, և Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ի դերում։ Չխոսելով արդեն թատերական դերերի մասին՝ հույն փիլիսոփա Սոկրատ, Հռոմի կայսր Ներոն, անգլիացի ադմիրալ Նելսոն, որոնց տեսնելու համար Մայակովկսու անվան թատրոն էր գնում ողջ Մոսկվան։

«Ես երեք հարազատ վայր ունեմ։ Երևանը, որտեղ ես թաղել եմ իմ մորը։ Մոսկվան, որտեղ թաղել եմ իմ աղջկան։ Եվ Դաlլասը, որտեղ թաղված է Ֆիլը (սիրելի կատուն)»,- մի անգամ ասաց Ջիգարխանյանը։

Նրա անհավանական աշխատունակությունը հանրահայտ է և նույնիսկ Գինեսի ռեկորդների գրքում է ներառվել. նա մի քանի հարյուր դեր ունի։ Նա պահանջված է և կինայում, և թատրոնում, և ռադիոյում (որտեղ նա ոչ քիչ ռադիոհաղորդումներ ունի), և հեռուստատեսությունում։ Վերջին դեպքում ոչ միայն որպես հեռուստահաղորդումների մասնակից, այլև հեռուստաֆիլմների և սերիալների դերասան։

Ինչպես հայտնի էպիգրամում գրել է Վալենտին Գաֆտը,

«Երկրագնդում ավելի քիչ են հայերը,

Քան Ջիգարխանյանի խաղացած ֆիլմերը»:

Ո՞րն է դրա պատճառը։ Ինքը դա բացատրում է նրանով, որ այդպիսին է իր մասնագիտությունը՝ դերասանը պետք է խաղա, և նա չի ամաչում իր որևէ աշխատաքնի համար։ Երևի, նա իրավացի է՝ մեկ այլ՝ կատարողական հնարավորությունների նման լայն դիապազոնով արտիստ մենք, դժբախտաբար կամ բարեբախտաբար, չունենք։  «Սեփական պահանջարկի և հեղինակության համար ոչինչ չեմ ձեռնարկել»,- http://www.gordon.com.ua/tv/dzhigarhanyan/ հարցազրույցիցներից մեկում ժպիտով խոստովանել է նա։

Չնայած կինոյի դերերի պատկառելի բեռին, որով գործընկերներից քչերը կարող են հպարտանալ, Ջիգարխանյանը կարծում է, որ Ռուսաստանը ոչ այնքան կինեմատոգրաֆիական, որքան թատերական երկիր է։

Այդ պատճառով պետք չէ զարմանալ, որ 1996թ.-ին նա Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոն հիմնեց՝ թողնելով Մայակովկսու անվան թատրոնը, որտեղ աշխատեց ծառայեց 1969-1996թթ.։

Արտիստը չի սիրում հոբելյաններ նշել, ինչպես փախչում է ցանկացած հասարակական գործունեությունից, որը կապված չէ ստեղծագործականի հետ։ Նրան չես տեսնի բարձրաշխարհիկ խնջույքներին, որոնք կազմակերպվում են առիթով կամ անառիթ։ Տարի՞քը։ Ավելի շուտ մանրուքների հետևից չընկնելու ցանկությունն է՝ աշխատանքի համար ուժեր թողնելով։

Պատահական չէ, որ Ջիգարխանյանը սիրում է մեջբերել ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանի այն միտքը, որ Համլետ խաղացող դերասանը գոնե մի փոքր պետք է Համլետ լինի։ Իսկ Համլետին անհրաժեշտ է գոնե երբեմն միայնակ մնալ, ավելացնենք մենք։ -0-

Սերգեյ Վարշավչիկ, «ՌԻԱ Նովոստիի» տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
14:20
14 Դեկտեմբերի 2016
Գիտությունը` քաղաքականությունից դուրս կամ Էրմիտաժը Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, օգտվելով հնարավորությունից, կրկին փորձեց լույս սփռել հայկական հասարակությանը հուզող հարցերին։ Մենք ցանկանում էինք պարզել թանգարանի տնօրեն Պիոտրովսկու դիրքորոշումը` միաժամանակ որևէ կերպ չնսեմացնելով գիտնական Պիոտրովսկու վաստակները։