477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Տեղեկատվական անվտանգությունը ռուս, հայ և վրացի փորձագետների աչքերով
13:10
01 Հոկտեմբերի 2010

Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի փորձագետներն ու քաղաքագետներն են հավաքվել Երևանում «ՌԻԱ Նովոստիի» կողմից՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի հետ համատեղ կազմակերպված կովկասյան միջազգային գիտագործնական հինգերորդ հոբելյանական համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները քննարկելու համար։

Համաժողովի բացման ժամանակ ընթերցված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում ասվել է ագրեսիայի և այլատյացության մթնոլորտի սրմանը լուրջ ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին, որը հաճախ հասարակական գիտակցության մեջ սերմանվում է անպատասխանատու քաղաքագետների և գրչակների կողմից։

Պետության ղեկավարը միջազգային հանդիպման մասնակիցներին առաջարկել է քննարկել այդ լուրջ խնդիրը և տարածաշրջանի համագործակցության ոգու ամրապնդման վերաբերյալ հստակ առաջարկներ անել։

«Մենք ամեն տարի հավաքվում ենք հյուրընկալ Հայաստանում, որպեսզի քննարկենք Մեծ Կովկասյան քառյակի երկրների տեղեկատվական համագործակցության, տարածաշրջանի անվտանգության և կյանքի տարբեր ոլորտների զարգացման հեռանկարների խնդիրները»,- լրագրողներին ասաց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը։

Համաժողովի մասնակիցները քննարկումը սկսեցին հարցերի լայն շրջանակից, որոնք ընդգկել են Հարավային Կովկասի տարածաշրջանը և գլոբալ համաշխարհային զարգացումը։

Գլոբալ միտումներ

Համաժողովի հիմնական զեկուցողները՝ ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իրենց ելույթներում անդրադարձել են հետագա զարգացման հեռանկարների համատեսքստում գլոբալիզացման, տարածաշրջանայնության հարցերին։ 

Ինչպես կարծում է Զլոբինը, տարածաշրջանային զարգացումներն ընթանում են  Խորհրդային Միության դանդաղ անկման և նոր պետությունների ձևավորման ճանապարհով՝ բերելով քաղաքական աշխարհագրության անկայունության և փոքր պետությունների դերի բարձրացմանը՝ գերտերությունների ինտելեկտուալ փակուղու և համաշխարհային վերնախավի զգացմունքային անզորության ֆոնի ներքո։

Ըստ նրա՝ դրան ավելանում է նաև ազգային պետությունների վերացման գործընթացը, որոնք ավելի ու ավելի պակաս են վերահսկում ներքին գործընթացները՝ կապված բոլոր՝ քաղաքական, տնտեսական և այլ համակարգերի անցման հետ դեպի գլոբալ շրջանակներ, ինչը ինչը բերում է իշխանության վակումի խնդրին։

Միաժամանակ, ինչպես կարծում է փորձագետը, Հարավային Կովկասի այն քաղաքական աշխարհագրությունը, որն այսօր  առկա է, համեմատաբար երկար կպահպանվի, չնայած Խորհրդային Միության հին աշխարհագրության անկման միտումների շարունակմանը։

Նրա հայ գործընկեր Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին անդրադարձել է Ռուսաստանի փոխհարաբերությունների հեռանկարներին Կովկասյան տարածաշրջանում, որն ավելի շատ է հետաքրքրված, խոսքը կոնկրետ Հայաստանի  մասին է, ռուսական ներկայությամբ՝ ազգային անվտանգության տեսակետից:

Ամեն դեպքում, ինչպես կարծում է փորձագետը, Հարավային Կովկասի ձևաչափն այնպիսին է, որ միակ տեղը, որտեղ Ռուսաստանը կարող է ներկա գտնվել այնպես, ինչպես ներկա է Հայաստանում, Հայաստանն է, քանի որ ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չեն դառնա այն երկրները, որոնք կարող են Հայաստանի տեղը զբաղեցնել։

Ռուսաց լեզուն՝ հաղորդակցության միջոց

Համաժողովի մասնակիցները ոչ պակաս կարևոր դեր են հատկացրել նաև ռուսաց լեզվի՝ որպես միջազգային շփման միջոցի, զարգացման անհրաժեշտության հարցին, ինչպես նաև հետխորհրդային տարածքում ռուսաց լեզվի առկայության ավելացման քայլերի մշակման, ռուսալեզու մամուլի ազդեցության մեծացման առաջարկներ են արել։

Ըստ Թբիլիսիի Տնտեսական հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր Գիա Մեպարիշվիլու՝ ռուսաց լեզուն պետք է Կովկասում միզագային շփման կարևոր գործիք մնա։ Նա ընդգծեց տարածաշրջանի տեղեկատվական տարածքի  ամբողջականության պահպանման համար ռուսալեզու լրատվամիջոցների կարևորությունը։

«Ինձ հաճելի է, որ մեր երիտասարդությունն ազատ տիրապետում է անգլերենին, բայց ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որպեսզի ռուսաց լեզվի սոցիալական գործառույթը  նվազի, հատկապես Կովկասում, որտեղ դա ամենից շատ է զգացվում»,- ասաց Մեպարիշվիլին։

Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանաևի կարծիքով՝ այսօրվա դրությամբ բավականին նշանակալի ջանքեր են հարկավոր ինչպես միմյանց, այնպես էլ մեծ հաշվով իրենց մասին գիտելիքների մակարդակի բարձրացման համար: Դրանում է փորձագետը տեսնում համատեղ աշխատանք, հետազոտություններ և համաժողովներ անցկացնելու կարևորությունը։

Ղարաբաղյան թեման

Համաժողովի մասնակիցները, բնականաբար, չանտեսեցին նաև ղարաբաղյան կարգավորման հարցը։ Մասնավորապես՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին ոչ լիարժեք տեղեկատվությունը, ինչպես նաև «երկրորդ ձեռքից»  մամուլ  թափանցած տեղեկությունները, չեն նպաստում հակամարտության կարգավորման գործընթացին։

Այդ կապակցությամբ Բեքարյանն ասաց, որ հասարակությանն անհանգստացնող հարցերը չեն դիտարկվում և չեն քննարկվում, և դա հասարակությանը փակուղու մեջ է դնում, այն դեպքում, երբ Ղարաբաղն առաջին հերթին տարածք չէ, այլ մարդիկ են։ Եվ այդ մարդկանց համար շատ կարևոր է չդիտարկել իրենց հուզող հարցերը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական այցի պրիզմայով։

Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր ռազմական գործողությունների հավանականությանն անդրադառնալով՝ նա նշեց, որ այն «զրոյական» չէ, առավել ևս Ադրբեջանի ռազմական հռետորության և իրավիճակի սրման ֆոնի ներքո։

Հակամարտության ռազմական ելքը չի բացառում նաև Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սիմոնովը, ով այդ հարցը կապում  է Ադրբեջանի ածխաջրածնային ներուժի հետ։

«Ադրբեջանը տարածաշրջանում առարկայական շահեր ունի, որոնք նավթագազային փողերով են թեժանում, և դա մակերեսին է։ Բաքվում նավթադոլարները հոգեբանական ճնշում են գործադրում ինտելեկտուալ և քաղաքական վերնախավի մտքի վրա»,- ասաց Սիմոնովը։

Ինչպես կարծում է փորձագետը, նավթագազային շահերն ու փողերը, որոնք Ադրբեջանի շուրջ են «պտտվում», կարող են հակամարտության ռազմական լարման բերել, ինչը ցանկալի չէ տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Առաջին օրվա արդյունքները

Քննարկումների առաջին օրվա արդյունքներն ամփոփելով՝ փորձագետներից մեկը նշեց, որ իրենցից շատերը լրատվական ձևերի գերի են դարձել և հաճախ միայն այդ հոսքից են կախված։ Այդ համատեքստում հատուկ կարևորություն է ստանում համաժողովների և քննարկումների անցկացումը, որոնց ընթացքում տարբեր փորձագետներ կարող են իրենց դիրքորոշումն արտահայտել։

Ինչպես նշեց Մեպարիշվիլին, այս համաժողովը շփվելու և կապեր հաստատելու ևս մեկ ցանկություն է։

«Միջպետական հարաբերությունների խնդրին ինտելեկտուալ ռեսուրսների ներգրավումը որոշակի արդյունք է տալիս»,- կարծում է փորձագետը։

Քաղաքագետների համաժողովնը և քննարկումները ևս երկու օր կշարունակվեն, առջևում Երևան-Մոսկվա տեսակամրջի և հայ ուսանողների համար վարպետության դասերի անցկացումն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը: