486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անկախությունը և անկախ Ղարաբաղը. շաբաթվա ամփոփում
13:12
27 Սեպտեմբերի 2010

Հայաստանի անկախությունը և ղարաբաղյան խնդիրը աշխարհի ամենատարբեր հարթակներում և երկրներում քննարկվող հիմնական հարցերն էին։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց հանրապետության անկախացման 19-ամյակը։ Հենց այդ օրը 1991 թվականին տեղի ունեցավ երկրի ապագան կանխորոշող անկախության հանրաքվեն։

Գնահատականներ և շնորհավորանքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ անկախության յուրաքանչյուր տարին, պատմական հեռանկարի առումով, եղել է արդյունավետ, արձանագրել է ձեռքբերումներ ու նվաճումներ: «Մենք արդեն կուտակել ենք թե՛ դրական, թե՛ բացասական բավարար փորձ: Մենք հասունացել ենք թե՛ որպես պետական կառույց, թե՛ որպես պետական գիտակցություն ունեցող քաղաքացիներ, որոնց գործողությունների հիմքում կան հույզեր, բայց և սառը հաշվարկ ու իրատեսական մոտեցումներ»,- նշել է երկրի ղեկավարը Անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ: Նա նշել է, որ Հայոց պետությունը իրականացրել և իրականացնում է իր առաքելությունը: «Մեր հույսը մենք ենք: Ասվածը չի նշանակում, թե մենք չունենք բարեկամներ, դաշնակիցներ ու գործընկերներ: Ասվածը նշանակում է, որ մենք կանք և մեր հավաքական ջանքով, մեր ժողովրդի մտքի, բազկի ու հավատի ուժով մոտեցնելու ենք հայության նոր աստեղային ժամը: Դա անելու ենք այնպես, ինչպես ազատամարտի օրերին իրենց կյանքի գնով հաղթանակը մոտեցրին հերոս հայորդիները»,- ընդգծել է նախագահը:

Անկախության օրը լավ առիթ էր տարբեր պետությունների համար Հայաստանի նկատմամբ սեփական վերաբերմունքն արտահայտելու համար։ Երկու գերտերություններ երկկողմ հարաբերությունները փայլուն են համարում։

ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ռուս  զինվորների հիշատակին հոգատարությամբ վերաբերվելու համար: «Հայաստան վերջերս կատարած այցի ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, որ հայ-ռուսական բարեկամության և բարիդրացիության բազմադարյա ավանդույթները շարունակում են ամրապնդվել: Մեր քաղաքացիները հպարտանում են մեր ընդհանուր պատմության փառավոր էջերով, համատեղ հաջողություններով և հաղթանակներով: Դրա վառ օրինակը «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնումն էր, որի բացմանը մենք Ձեզ հետ միասին մասնակցեցինք: Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին` մեր զինվորների հիշատակին հոգատարությամբ վերաբերվելու համար»,- ասվում է ՌԴ նախագահի ուղերձում:

Ըստ Մեդվեդևի՝ Հայաստանը և Ռուսաստանը վստահության և համագործակցության հուսալի հիմքի վրա այսօր կառուցում են ռազմավարական գործընկերային հարաբերություններ, վարում են ակտիվ քաղաքական երկխոսություն, տարածաշրջանային և միջազգային ասպարեզում ավելի ու ավելի արդյունավետ են համակարգում իրենց քայլերը: «Մենք հասել ենք տնտեսության` ներառյալ նորարարության, ինչպես նաեւ հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի առաջխաղացման գործում կարևոր որոշումների կայացմանը»,- նշել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը կծառայի երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը` ի շահ երկու երկրների քաղաքացիների, ի նպաստ Անդրկովկասում խաղաղության և կայունության:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին նշել է, որ Միացյալ Նահանգները հպարտանում է երկու երկրների պատմական կապերով ու բարեկամությամբ: Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն իր գնահատանքն ու հարգանքն է հայտնում հայ ժողովրդի ոգու ու նվաճումների և աշխարհով մեկ ունեցած ձեռքբերումների վերաբերյալ:

Ղարաբաղ՝ թիվ մեկ խնդիր

Հայաստանում ոչ տոներին, ոչ աշխատանքային օրերին մեկ րոպե անգամ չեն մոռանում, որ թիվ մեկ խնդիրը ղարաբաղյան հարցն է, որի լուծումից է կախված հանրապետության ճակատագիրը։ Ելույթ ունենալով սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայկական կողմին վախեցնելու փորձերի անիմաստ լինելու մասին։ «Մենք գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախության և տևական խաղաղության ճանապարհն է: Այդ ճանապարհին մենք հիշեցնում ենք. մեզ մի՛ փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի՛ հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի՛ դրեք, մեզ չի՛ կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խոսել ու արդար որոշումների շուրջ ձեռք սեղմել»,- ասել է Սարգսյանը:

Ղարաբաղյան խնդիրը նախորդ շաբաթ քննարկվել է նաև ՄԱԿ-ում։ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում քննարկեց այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նալբանդյանի ելույթի զգալի մասը ՄԱԿ-ի Գլխավոր  Վեհաժողովի ժամանակ նույնպես նվիրված էր այդ հարցին։

«Երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Նրանք պայքարել են ազատության իրենց իրավունքի համար` դիմակայելով Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմին»,- ասել է Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն անգամ դիմել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությանը:   

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված հիմնարար եւ անքակտելի իրավունք է: Հուլիսին Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված խորհրդատվական որոշումը վերահաստատեց այս կազմակերպության հիմնադիրների իմաստնությունը, առ այն, որ աշխարհում խաղաղության եւ կայունության ապահովման հիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը,  որեւէ  կերպ չի կարող ստորադասվել միջազգային իրավունքի այլ սկզբունքներին: «Եկեք իրատես լինենք: Որեւէ մեկը չի կարող մեկընդմիշտ ասել, որ սա ինքնորոշման իրականացման վերջին դեպքն է: Որեւէ մեկը չի կարող կանգնեցնել պատմության առաջընթացը. հակառակ դեպքում այս կազմակերպությունում չէին լինի 192 անդամ երկրներ հիմնադրման ժամանակ եղած 51-ի փոխարեն»,- նշել է Նալբանդյանը:

Ուշագրավ հայտարարություն արեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը  Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: Նա հայտարարեց, որ սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը: Բան Կի Մունի խոսքերով՝ այդ քայլը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը։ Իր հերթին Նալբանդյանը նշեց, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը և հույս հայտնեց, որ Ադրբեջանը ևս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը:

Եվ, վերջապես, ռազմատենչ հայտարարությունների սովոր ադրբեջանցի ղեկավարների համար «սառը ցնցուղ» եղան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ղարաբաղյան կարգավորման հարցում՝ հատուկ ընդգծելով շփման գծում հրադադարի համաձայնագրի պայմանների պահպանուման և ուժի չկիրառման և ուժի սպառնալիքի, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հելսինկյան սկզբունքներին համապատասխան հակամարտության խաղաղ հանգուցալուծման անհրաժետությունը։ Այսպիսով, Վաշինգտոնը հասկացրեց, որ չի հանդուրժի որևէ ռազմական ավանտյուրա այս խնդրի լուծման հարցում։

Դիվանագիտական ակտիվություն և նոր այցեր

Գտնվելով Նյու Յորքում՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացրեց, որոնց ընթացքում պայմանավերվածություններ ձեռք բերվեցին կամ հաստատվեցին մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների՝ դեպի Հայաստան նախատեսված այցերը։ Մասնավորապես, 2010 թվականին պատրաստվում է Երևան այցելել Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դիմիտրիոս Դրուցասը, Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրկը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն։

Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Հոշյար Զեբարիի միջև ուշագրավ հանդիպման ընթացքում քննակվեցին երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության հարցերը։ Իրաքի ԱԳՆ ղեկավար Հոշյար Զեբարին Հայաստանի արտգործնախարարին   հայտնեց, որ Իրաքի կառավարությունը մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երևանում՝ շնորհակալություն հայտնեց Հայաստանի ղեկավարությանը Իրաքում դեսպանություն հիմնելու համար։  

Հայաստանի օրհներգը Թուրքիայում

Հայ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը ստիպեց նախորդ շաբաթ,որպեսզի  Հայաստանի օրհներգը հնչի և հայկական դրոշը ծածանվի թուրքական Անթալիայում՝ նվաճելով ծանրամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մարտիրոսյանը 77 կգ քաշային կարգում ընդհանուր հաշվով հավաքեց 373 կգ՝ «պոկում» վարժությունում շահելով փոքր ոսկե մեդալը և երկամարտի հանրագումարով դառնալով աշխարհի չեմպիոն:  Երկրորդ տեղը գրավեց չինացի Լյու Կսյաու Յուն՝ 370 կգ արդյունքով:

Սահմանային անվտանգություն

Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը շաբաթ օրը հավանություն տվեց սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությանը։ Ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Նոր ռազամավարությունը նախատեսում է սահմանային անվտանգության ամրապնդում, սահմանային ենթակառուցվածքների արդիականացում, պետական սահմանի համալիր կառավարում։ Փաստաթղթի ուղղությամբ տարվող աշխատանքը տևեց մոտ մեկ տարի։ Այդ ընթացքում արդյունավետ երկխոսություն հաստատվեց միջազգային կազմակերպությունների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։