478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայ լրագրողները ներկայացրել են Վանի Սուրբ Խաչ եկեղեցի այցի տպավորությունները
19:27
23 Սեպտեմբերի 2010

Հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայ լրագրողները ներկայացրեցին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագից իրենց տպավորությունները։

Հայ լրագրողները Թուրքիա էին այցելել լուսաբանելու պատարագը թուրքական կողմի հրավերով՝ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը» նախագծի շրջանակներում, որը Հայաստանի և Թուրքիայի միջև լրագրողական, հասարակական և բիզնես հարաբերություններ հաստատելու նպատակ ունի։ Այդ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993թ.-ից՝ Թուրքիայի նախաձեռնությամբ։

Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:  Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար:

Գրեթե հարյուրամյա դադարից հետո առաջին հայկական ժամերգությունն անցկացվել է սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում։

Պատարագի արարողության ժամանակ, ըստ Internews-ի լրագրող Արմեն Սարգսյանի՝ շուրջ մեկուկես հազար մարդ կար, որոնցից մոտավորապես 300 լրագրող և 400 հայ՝ ի հակառակ թուրքական իշխանությունների սպասումների, որոնք պատրաստվել էին մոտ 10 հազար մարդու ժամանման։

«Պատարագը հրաշալի էր, դա հայկական ոգու թրթիռն էր այդ վայրերում՝ այդքան տարի անց»,- տպավորությունները բարձրաձայնեց «Ազգ» թերթի թղթակից Մարիետա Խաչատրյանը։

Ըստ «Առավոտ» թերթի աշխատակից Գոհար Հակոբյանի՝ եղան մարդիկ, ովքեր մոտեցել են իրենց և իմանալով, որ նրանք Հայաստանից ժամանած լրագրողներ են, խոստովանել են իրենց հայկական ծագումը։

Ի սկբանե նախատեսվում էր, որ Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին օծված խաչ կտեղադրվի, սակայն ավելի ուշ թուրքական իշխանությունները՝ նշելով տեխնիկական խնդիրները, չեղյալ համարեցին այդ որոշումը, ինչը հայկական հասարակության և Հայ Առաքելական Եկեղեցու վրդովմունքն առաջացրեց։  Հայ Առաքելական Եկեղեցին որոշում ընդունեց չմասնակցել պատարագյին այն բանից հետո, երբ պարզվեց, որ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվելու։

Եկեղեցու գմբեթին խաչի բացակայության փաստին որպես բողոքի նշան՝ հայ լրագրողները փայտե խաչեր են պատրաստել (ողջ նյութը իր ուղեբեռում տարել էր Panorama.am կայքի թղթակից Հասմիկ Համբարձումյանը) և պահել են դրանք պատարագի ժամանակ, ինչն անմիջապես գրավել է արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը։

«Թուրքական օդանավակայանում, երբ կարդում ես հին հայկական քաղաքների անվանումները՝ Վան, Էրզրում, Բիթլիս... ներսումդ ամեն ինչ տակնուվրա է լինում, քանի որ դրանք հարազատ անուններ են, և զգում ես, որ քո տանն ես, բայց այն այլևս քեզ չի պատկանում»,- ասաց Համբարձումյանը։

Հայկական լրագրողների պատվիրակությունն այցի շրջանակներում հինգ օր Ստամբուլում է անցկացրել, որտեղ հանդիպել է թուրքական մամուլի ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների հետ։ Որից հետո հայ լրագրողներն ուղևորվել են Վան՝ Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի արարողությանը։

Ըստ լրագրողների՝ իրենք ապարդյուն են Վանում հայկական հետքեր փնտրել։ Հաջողվել է միայն երկու՝ արդեն գրեթե քանդված հայկական տուն գտնել, որոնցից մեկի ճակատին «1907» տարեթիվն էր։ Այս տարիների ընթացքում թուրքերը հիմնավորապես մաքրել են քաղաքում հայերի երբեմնի գոյության հետքերը։

Ամենից շատ լրագրողներին զարմացրել է այն, որ նույնիսկ զբոսաշրջիկների համար Վան քաղաքի բուկլետներում բացարձակ չի հիշատակվում հայերի մասին։

Ինչպես ասաց Խաչատրյանը, այդ բուկլետներում չի ասվում այն, որ Վանը հայերն են կառուցել, որ դա հին հայկական Ուրարտու պետության մայրաքաղաքն է և ընդհանրապես, որ այդտեղ հայեր են ապրել։

«Բուկլետում գրված է, որ Վանը հիմնել է ասորի Շամիրամ թագուհին և որ Ուրարտուն քրդական պետություն է»,- ասաց նա։

Համբարձումյանը նաև պատմեց, որ պատարագի նախորդ օրը լրագրողներն այցելել են Սուրբ Խաչ եկեղեցի և վրդովվել են թուրք անվտանգության աշխատակիցների վերաբերմունքից։ Քանի որ եկեղեցին որպես թանգարան է գործում, այն բաց է միայն առավոտյան ժամը ինից մինչև երեկոյան ժամը վեցը։

«Երբ մենք ցանկացանք ժամը վեցից հետո ևս մի քիչ մնալ եկեղեցում, մեզ կոպիտ ձևով դուրս արեցին»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։