480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ում հակահայկական բանաձև չի լինի. շաբաթվա ամփոփում
14:46
14 Սեպտեմբերի 2010

Հայաստանը նախորդ շաբաթվա ընթացքում ուշադիր հետևել է նոր բանաձևի ճակատագրին, որն Ադրբեջանը պատրաստվում էր սեպտեմբերի 9-ին ներկայացնել ՄԱԿ-ի Գերագույն Վեհաժողովի քննարկմանը։

«Բռնազավթած տարածքների» վերաբերյալ բանաձևի ձախողումը

Այն, որ Ադրբեջանի առաջարկած բանաձևն ակնհայտ հակահայկական բնույթ էր կրում, ոչ մի կասկած չէր հարուցում։ Այնուամենայնիվ, այդ բանաձևը ոչ հայկական հասարակությունում, ոչ էլ ղեկավար օղակներում առանձնակի անհանգստություն չառաջացրեց։ Առաջին հերթին դա պայմանավորված էր նրանով, որ ՄԱԿ-ի ԳՎ բանաձևերը, եթե նույնիսկ ընդունվում են, ապա զուտ խորհրդատվական բնույթ են կրում, երկրորդ՝ ոչ ոք չէր հավատում ադրբեջանական մտահղացման հաջողությանը։

Դա ընդամենը «բռնազավթած տարածքների» մասին աշխարհին հիշեցնելու և սեփական ժողովրդին քաղաքական կամք և նպատակասլացություն ցուցադրելու հերթական քարոզչային քայլ է եղել։

Սակայն Ադրբեջանը հինգշաբթի անսպասելիորեն ՄԱԿ-ի ԳՎ քննարկումից և քվեարկությունից հանեց հենց իր կողմից ներկայացված «Իրավիճակն Ադրբեջանի բռնազավթած տարածքներում» բանաձևի նախագիծը՝ խնդրելով այն տեղափոխել ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանի օրակարգ։ Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի լեզվով «տեղափոխել» նշանակում է հետաձգում անհայտ ժամանակով։

Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հատուկ հայտարարությամբ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի ԳՎ քննարկումից և քվեարկությունից A/64/L.57 բանաձևի նախագիծը հանելու որոշման կապակցությամբ։

«Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը շեղել եւ վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձեւի ընդունումը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՄԱԿ-ի ԳՎ քվեարկությունից ադրբեջանական բանաձևի հանումը հայկական դիվանագիտության ձեռքբերումն է։ «Նախագահի ղեկավարած հայկական դիվանագիտության կայուն և վստահ քաղաքականությունը թույլ տվեց հասնել նրան, որ Ադրբեջանը հանի բանաձևը քննարկումից և ընդունի իր կապիտուլյացիան»,- ասաց Շարմազանովը։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի որոշումը ՄԱԿ-ից բանաձևը հետ կանչելու վերաբերյալ, նախևառաջ, պայմանավորված է բազմաթիվ երկրների և, անշուշտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմամբ։

Փոխարտգործնախարարի կարծիքը կիսեց նաև քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ նրա, այստեղ հիմնականում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վաստակն է։ «ՄԽ համանախագահ-երկրների դիրքորոշումը հասկանալի է: Գոյություն ունի բանակցային գործընթաց, որն ընթանում է Մինսկի խմբի շրջանակներում, և եթե նույնիսկ մոտ ժամանակներս հակամարտության կարգավորման հեռանկար չի նկատվում, բանակցային գործընթացը պետք է շարունակվի», - ասաց քաղաքագետը:

Հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերը հաճախակի են դառնում...

...Եվ սա, թերևս, ամենից շատ է մտահոգում հասարակությանը։ Այնտեղ և այստեղ կարելի է լսել խոսակցություններ «ասում են, այնտեղ՝ սահմանում, անհանգիստ է. կարո՞ղ է՝ պատերազմը վերսկսվի» թեմայով։

Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների վերջին դեպքերն ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ են, որոնք վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև քաղաքակիրթ ողջ աշխարհի համար, նախորդ շաբաթ հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Ըստ նրա, ագրեսիայի կանխարգելման ամենաարդյունավետ ձևը կարող է լինել միայն ուժեղ հակահարվածը։

Հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ հանդես եկան նաև հակամարտության կարգավորման միջնորդները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում դատապարտեցին հրադադրի ռեժիմի խախտման դեպքերը շփման գծում և կոչ արեցին ամրապնդել փոխզիջման մթնոլորտը։

ԵԱՀԿ գործող նախագահ, Պետքարտուղար, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդավաևը վճռականորեն դատապարտում է վերջերս ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները։ «Լուրջ տագնապ է առաջացնում երկու կողմերից մարդկային կորուստների թվի աճը»,- ասաց նա։

Ավելին, միջնորդները բացարձակ վստահ են, որ հաճախակի դարձած փոխհրաձգությունները սահմանում բացասաբար են անդրադառնում կարգավորման գործընթացի վրա։ Սա թույլ է տալիս կարծել, որ Բաքուն պարզապես խաղաղ կարգավորում չի ցանկանում։ Ադրբեջանն այնքան է խճճվել սեփական ռազմատենչ հայտարարություններում, որ խաղաղ կարգավորումը, կարծես, չի մտնում նրա ծրագրերի մեջ։

«Ադրբեջանական կողմը չի կարող որևէ խնդիր լուծել իր ագրեսիվ և սադրիչ գործողություններով»,- նախորդ շաբաթ հայտարարեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։

Նրա խոսքերով, հայ զինծառայողները զգոնություն են պահպանում և միշտ հակահարված են տալիս ցանկացած ագրեսիվ և սադրիչ դրսևորումների։ «Յուրահատուկ որևէ բան չկա սահմանների պահպանման տեսանկյունից։ Այսպես լինում է միշտ, պարզապես ավելացել է նրանց ագրեսիան, բայց այն կզսպվի»,- նշեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալը։

Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով  էլ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները կապված են Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: «Եթե հետևենք, թե ինչպես է ընտրություններից առաջ փոխվում իրավիճակը սահմանին, ապա կարելի է տեսնել, որ միշտ է այդպես լինում»,- ասաց Իսկանդարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: