486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մշակույթի ռուս գործիչները. իրենց մասին, «Կարոտ» փառատոնի և Հայաստանի՝ որպես նոր աշխարհի կառուցման հենասյան մասին
12:12
07 Սեպտեմբերի 2010

Այս օրերին Հայաստանում անցկացվում է «Կարոտ» երրորդ միջազգային փառատոնը, որը մեկնարկեց սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Մոսկվայում։

Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ այդ թվում կայացել է հայ դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներով Մոսկվայի հայկական թատրոնի բեմադրած  «Դատարանն է գալիս...» ներկայացում-ակցիայի պրեմիերան։ 

Բեմադրությունում ընդգրկվել են թատրոնի և կինոյի հայտնի ռուս գործիչներ, ովքեր հայ լրագրողների հետ կիսեցին իրենց տպավորությունները Հայաստանի, փառատոնի, ինչպես նաև մնայուն մարդկային արժեքների մասին։

Փառատոնի մասին

Бронзовый одуванчик«Կարոտ» միջազգային փառատոնի մեկնարկը տրվեց Ստեփանակերտում՝ աշխարհահռչակ քանդակագործ Գրիգորի Պոտոցկու «Բարության խորհրդանիշ» բրոնզե խատուտիկի բացման հանդիսավոր արարողությամբ:

Ինչպես կարծում է քանդակագործը, խատուտիկի թերթիկները՝ բաց ափերի տեսքով, տարբեր ազգությունների ներկայացուցիչներին են խորհրդանշում։ «Երկիրը կմնա այնքան ժամանակ, որքան մենք կշարունակենք բարի լինել»,- ասաց Պոտոցկին։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմ առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ինչպես նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, խորհրդարանի և կառավարության անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ:

Ներկայացման մասին

Երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հավաքված հյուրերն ու լրագրողները ուշադրություն հրավիրեցին նաև «Դատարանն է գալիս...» ներկայացում-ակցիային, որի հիմքում իրական դատական գործընթաց է, որը տեղի է ունեցել 1921թ.-ին Գերմանիայում՝ հայ ժողովրդի հերոս Սողոմոն Թեհլերյանի հանդեպ, ով Բեռլինում կրակել է Թայլաթ Փաշային՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հրահրողին:

Ներկայացման պրեմիերան կայացել է երկու տարի առաջ Մոսկվայում, և դրանից հետո ինչպես որոշվել է «Կարոտ» փառատոնն անցկացնել Հայաստանում և Արցախում, այնպես էլ որոշել են այս ներկայացումն ընդգրկել փառատոնի ծրագրում:

«Մեզ համար ամենից կարևոր էր հանդիսատեսին հասցնել մեր վերաբերմունքը, ցավը, ըմբռնումը, եթե պետք է՝ վրդովմունքը, կտրուկ ժխտումը, որը կատարվում է այդ պիեսում»,- ասաց Կոստոլևսկին, ով ներկայացման մեջ մարմնավորում է գերմանացի միսիոներ Լեսիուսի դերը:

Эммануил ВиторганՌուսաստանի ժողովրդական արտիստ Էմանուիլ Վիտորգանն, ով մարմնավորել էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում ամերիկացի դեսպան Հենրի Մորգենթաույի դերը, նշեց, որ հարաբերություններ պարզելու լավագույն ձևը շփումն ու պայմանավորվածությունն է։ «Արյուն թափվելուց և մտերիմների ու հարազատների համար տառապելուց խաղաղություն լինել չի կարող»,- ընդգծեց նա։

Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման բեմադրող ռեժիսոր Սլավա Ստեփանյանը պատմեց, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Պետրենկոն, ով կատարում է դատին վկայություն տվող բեդվին-գիտնականի դերը, մինչև մոսկովյան պրեմիերան ընդհանրապես չգիտեր Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության պատմության մասին։

Դերասանին պատմեցին, և նա այնքան խորն ընկալեց, որ մոսկովյան պրեմիերայի ժամանակ սրտի խնդիր ունեցավ։ «Ստիպված էինք «շտապօգնություն» կանչել»,- հիշում է Ստեփանյանը։

Պետրենկոյի կարծիքով, այդ բեմադրություն-ակցիային ինքը շնորհակալ է արդեն նրա համար, որ տեղեկացել է սարսափելի իրադարձության՝ Հայոց ցեղասպանության մասին։

Իրենք իրենց մասին

Игорь Костолевский Խոսելով թատրոնի դերի մասին՝ Իգոր Կոստոլևսկին նշեց, որ միայն թատրոնում է հնարավոր հասկանալ դերասանի հնարավորություններն ու մասշտաբները, գնահատել նրա ընդունակություններն ու տաղանդը։ «Բայց թատրոնն, անշուշտ, ինձ համար այսօր շատ լուրջ բան է»,- ընդգծեց նա։

Վիտորգանն այն կարծիքին է, որ արտիստական մասնագիտությունների մարդիկ պետք է իշխանությունից, կուսակցական ցուցակներից դուրս լինեն, որովհետև այդ մասնագիտությունը խոսում է մարդկային կյանքի մասին։ «Ես երբեք չեմ հրաժարվել բացասական կերպարներից և հրաժարվել եմ դրականներից ինչպես կինոյում, այնպես էլ թատրոնում։ Որովհետև ինձ համար կարևոր է, որ մարդիկ, տեսնելով դա, հասկանան, որ դա այս կյանքն ապրելու լավագույն ձևը չէ»,- ասաց դերասանը։

Դժգոհելով, որ մարդիկ հաճախ մոռանում են կյանքի կարճատև լինելու մասին, Վիտորգանը նշեց. «Մենք ապրում ենք միմյանց օգնելու համար։ Այլ տարբերակներ չկան, գոյություն չունեն։ Եթե դու չես մարդուն ստեղծել, ապա դու ոչ մի իրավունք չունես նրա վրա ձեռք բարձրացնելու»։

Բարության և խաղաղության մասին

Քանդակագործ Գրիգորի Պոտոցկին, ով նաև Բարության միջազգային ակադեմիայի նախագահ է, կարծիք հայտնեց, որ հետագա կյանքը պետք է կառուցել միայն բարության և փոխըմբռնման սկզբունքներով։ «Պետք չէ նայել անցյալին, պետք չէ հետ նայել։ Հայերը հսկայական զոհեր են ունեցել, բայց նրանք դրախտում են, իսկ բոլոր մարդասպանները հավիտենական տառապանքի մեջ են»,- ասաց նա։

Григорий Потоцкий Զարգացնելով թեման՝ Պոտոցկին նշեց, որ անցյալը պատմություն է, բայց եթե դրան չի տրվում իրավական գնահատական, այն ներկա է դառնում։ Վարպետը համոզված է, որ Հայաստանը պետք է աշխարհի ճարտարապետության հենասյունը դառնա։

«Ղարաբաղում և Հայաստանում համաշխարհային նոր քաղաքականություն է ստեղծվում։ Կարծում եք՝ ղարաբաղցիներին կարելի՞ է ոչնչացնել կամ հաղթել... Այո, եթե մինչև վերջին մարդը սպանեն, ինչը նույնպես ցեղասպանություն կլինի։ Հնարավոր է, որ այս երկիրն ազատվի և դատարկվի, բայց Ղարաբաղը հնարավոր չէ հաղթել որևէ պատերազմով՝ ոչ միջուկային, ոչ քիմիական։ Այդ ժողովուրդն ապրում է և կապրի, պատերազմը ոչինչ չի ապացուցի, ռազմական ճանապարհով ոչնչի չես հասնի։ Հայաստանը ողջ աշխարհի համար օրինակ կդառնա, թե ինչպես հասնել նպատակի միայն խաղաղության և բարության միջոցով»,- ավելացրեց Պոտոցկին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։