486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը պատրաստվում է յուղ լցնել ղարաբաղյան հանգչող կրակին
18:31
06 Սեպտեմբերի 2010

Ադրբեջանցի դիվանագետների կողմից ՄԱԿ-ի Գերագույն Վեհաժողովի դիտարկմանն առաջարկած հերթական հակահայկական բանաձևի վերաբերյալ տեղեկատվությունը թեև որոշակի տարակուսանք և վրդովմունք առաջացրեց Երևանում, սակայն Հայաստանի քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում, ընդհանուր առմամբ, խուճապ չառաջացրեց։

Այն, որ Բաքուն «Ադրբեջանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և միջազգային չափորոշիչների պահպանումը» բանաձևի նախագծի՝ իր համար հաջող քվեարկությունը որպես իր դիվանագիտական հաղթանակ կներկայացնի, Հայաստանում ժամանակի անիմաստ կորուստ և ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ձախողման անհաջող կամ գոնե ավելորդ խոչընդոտների ստեղծման փորձ են համարում:

Ինչպես միշտ...

Քննարկման և քվեարկության ողջ ընթացակարգը կանցկացվի ծեծված տեխնոլոգիայով՝ Ադրբեջանին օգնության կգան առավել ֆունդամենտալ իսլամական երկրները և նրանց հարած մեկ-երկու ուղղափառ պետություններ, որոնց համար ցավալի է քվեարկել միադավան Հայաստանի դեմ, բայց նրանք ստիպված են դա անել՝ խղճի խայթ զգալով։ Հենց այսպես կամ մոտավորապես այսպես են այդ երկրների դիվանագետները բացատրում հակահայկական քարոզչությանը մասնակցելու իրենց որոշումները՝ անվերապահորեն կողմ հանդես գալով իրենց բաքվեցի գործընկերների առաջարկած բանաձևերին։

Պետք չէ մարգարե լինել «փաստաթղթի» նկատմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կտրուկ բացասական վերաբերմունքը կանխագուշակելու համար։ Այդ երեք գերտերություններին երբեք դուր չեն եկել հակամարտության վերաբերյալ միակողմանի դատողությունների փորձերը և ղարաբաղյան խնդրից գլուխ չհանող միջազգային կազմակերպություններում ընդունված կասկածելի բովանդակության տարբեր թղթիկների ներկայացման միջոցով նրանց վրա գործադրած ճնշումները։

Գրեթե հաստատ կարելի է պնդել, որ բանաձևի օգտին հանդես չեն գա նաև գործնականորեն բոլոր եվրոպական երկրները, բացառությամբ այն երկրների, որոնք չեն ցանկանում հաշտվել ստեղծված իրականության հետ և որոնց մոտ ազգերի ինքնորոշման իրավունքի ցանկացած հիշատակում կայուն ալերգիա է առաջացնում։

ՄԱԿ-ի համար է վիրավորական...

ՄԱԿ-ի Գերագույն Վեհաժողովը պետություններին պարտադիր ուժ չունեցող հրահանգներ տալու լիազորություններ ունի ընդամենը, և հետևաբար, բանաձևի ընդունման դեպքում ՄԱԿ-ի կտուրի տակ հավաքված երկու դյուժին իսլամական երկրներն ընդամենը խորհուրդ կտան հայկական կողմին հրաժարվել իրենց ազգային շահերից՝ հանուն Ադրբեջանի բարեկեցության և բարգավաճման։

Այդ հրահանգները հայկական կողմն ուշադիր կլսի և վճռականապես կարհամարհի։ Այս ամենը շարունակվում է ամեն տարի, որևէ նոր բան այստեղ չկա... Հարցը միայն ՄԱԿ-ի նման լուրջ կազմակերպության հեղինակությունն է։ Բաքուն օգտագործում է վերամբարձ «ԳՎ բանաձև» կոչվող «փաստաթղթերը» միայն քարոզչական նպատակների համար, քանի որ այլ նպատակով այդ թղթերն օգտագործել հնարավոր չէ։

Հեղինակավոր միջազգային կազմակերպության վերահսկելու նմանատիպ փաստերը խոսում են 1945 թվականին բոլորովին այլ պայմաններում ստեղծված և ժամանակակիցների հետ բոլորովին կապ չունեցող խնդիրներ լուծող ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին։ Ի դեպ, Միավորված Ազգերի Կազմակերպությունը հաղթական 45-ին ստեղծվել է 50 երկրների կողմից։ Այսօր ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվը 192-ն է։ Այդ թվերը երկրների՝ ինքնորոշման ձգտումների իրականացման անդառնալիության և ժողովուրդների կամքի ճնշման փորձերի անիմաստ լինելու լավագույն վկայություններն են։  

Միջազգային իրավունք և քարոզարշավ

Այս կամ այն միջազգային կազմակերպություններում բանաձևերի ընդունման միջոցով սեփական «իրավական փաստաթղթերն» ընդլայնելու փորձերը կատարվել են ադրբեջանական ղեկավարության կողմից մշտապես, և որևէ հիմք չկա ենթադրելու, որ այդ փորձերը երբևէ կդադարեն։ Սակայն միանգամայն բնական է, որ այդ «իրավական փաստարկներն» այդպիսին չեն գերտերությունների համար, որոնք աղմկալի արշավից հետո վերածվում են ագիտացիայի ոչ արդյունավետ գործիքի։ Ընդ որում, այդ գործիքը դուրս է բերվում քարոզչական զինանոցից միայն ղարաբաղյան խնդրից բավական հեռու գտնվող լսարանին շշմեցնելու համար։  

Ձևաչափից դուրս ցանկություն

Ցանկացած դեպքում, Բաքվի կողմից ղարաբաղյան կարգավորման ձևաչափի փոփոխմանն ուղղված ջանքերը և Մինսկի խմբի հասցեին արվող մշտական քննադատություններն արժանանում են, առնվազն, համանախագահ երկրների տարակուսանքին։ Մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Մինսկի խմբից բացի այլ ինստիտուտների ներգրավման խնդրահարույց լինելու մասին Երևանում խոսել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Առաջին հերթին, կարևոր է արդյունքը, և ոչ թե օգտագործվող ինստիտուտները, երկրորդ՝ օգտագործվող կամ առաջարկվող միջնորդական ինստիտուտները պետք է փոխընդունելի լինեն այն երկրների համար, որոնք բարդ բանակցությունների ընթացքի մեջ են։ Անհնար է միջնորդներ փաթաթել վզին, եթե նրանք դուր չեն գալիս կամ նրանց մասնակցությունն անկողմնակալության հիմնավոր կասկածներ է հարուցում»,- կարծում է Ռուսաստանի նախագահը։

Երևանում Մինսկի խմբի ձևաչափն ամենաընդունելին են համարում։ «Բոլորին հայտնի է հայկական դիրքորոշումը՝ մենք կարծում ենք, որ միայն Մինսկի խմբի շրջանակներում է հնարավոր հասնել կոնկրետ արդյունքների։ Բացի այդ, ես կցանկանայի ասել, որ այո, մեր տարածաշրջանում «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակն է։ Վատ է, որ խաղաղություն չէ, բայց լավ է, որ պատերազմ չէ, և դրանում, իմ կարծիքով, մեծ է հենց Մինսկի խմբի վաստակը»,- հայտարարում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նյարդերը չեն դիմանում...

ՄԱԿ-ի Գերագույն Վեհաժողովի որոշումների համար ներկայացվող նորանոր «փաստաթղթեր» հավաքելու տենդագին ձգտումը վկայում է նաև այն լուրջ խնդիրների մասին, որոնց բախվում է Ադրբեջանը՝ յուրովի մեկնաբանելով միջազգային իրավունքն ու դրա հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ազգերի ինքնորոշման իրավունքին և ուժի չկիրառման սկզբունքները։ Այս երկու սկզբունքներն արդեն պարտադիր են անվանվում միջնորդների կողմից հակամարտության կարգավորման ընթացքում։ Ավելին, միջազգային հանրությունն արդեն կասկած չունի Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ընդգրկման անհնար լինելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Ղարաբաղի միջազգային ճանաչումը միայն ժամանակի հարց է։

Այս ամենն, անկասկած, նյարդայնացնում է Ադրբեջանին։ Բաքվի գրգռվածությունն արտահայտվում է ինչպես իր նպատակների համար միջազգային տարբեր կազմակերպություններ օգտագործելու ձգտումով, այնպես էլ Ղարաբաղի հետ շփման գծում կազմակերպվող սադրանքներով։ Փորձը ցույց է տալիս, որ ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը, բացարձակ անիմաստ են։Ն.Ա.

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: