480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ժերար Դեպարդյե. Հայոց ցեղասպանությունը ֆրանսիացու աչքերով և ֆիլմ Հայաստանի մասին
13:11
06 Սեպտեմբերի 2010

Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն Հայաստան էր ժամանել ուրբաթ երեկոյան՝ «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով: Շաբաթ օրը վաղ առավոտյան հայտնի դերասանն այցելեց Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով «Անմար կրակի» մոտ: Նաև լրագրողներին պատմեց իր ծրագրերի մասին:

Հայոց ցեղասպանություն. Հայացք Ֆրանսիայից

Դեպարդյեն նշել է, որ ծանոթ է հայերի արդեն չորրորդ սերնդի հետ, որոնց հաջողվել է փրկվել ցեղասպանությունից՝ ավելացնելով, որ Ֆրանսիայում շատ են հայկական արմատներ ունեցող հայտնի դերասաններն ու մարզիկները:

Жерар Депардье «Ես գիտեմ, թե ինչու և ինչպես են նրանք հայտնվել Ֆրանսիայում և ինչ է նշանակում 1915 թ.-ին տեղի ունեցած ցեղասպանությունը», - շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դերասանը:

Նա ասել է, որ իր վրա Ցեղասպանության հուշարձանը շատ մեծ տպավորություն է թողել, ինչպիսի տպավորություն թողնում են նմանատիպ այլ հուշարձանները, օրինակ՝ Իսրայելում գտնվող «Յադ Վաշեմ» Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանը:

Դեպարդյեի խոսքերով՝ ամենաշատը իրեն զարմացնում է այն փաստը, որ Ֆրանսիայում բնակվող հայերը չեն մոռացել ոչ իրենց ավանդույթները, ոչ էլ լեզուն, «հնարավոր է՝ այն պատճառով, որ նրանք միշտ մնում են իրենց նախնիների ստվերների հետ»:

«Նրանք խոսում են ինչպես մայրենի, այնպես էլ այն երկրի լեզվով, որը նրանց օթևան է տվել: Եվ ես գիտեմ, որ այսօր կան երիտասարդներ, որոնք ցանկանում են իրենց համար վերագտնել հայրենի երկիրը՝ Հայաստանը», - ասել է Դեպարդյեն:

Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին՝ դերասանը նշեց, որ այդ գործընթացն արդեն սկսվել է: Ձեռնպահ մնալով «քաղաքական թավուտների» մեջ մխրճվելուց՝ նա ընդգծեց, որ այս հարցում մեծ դեր կարող է խաղալ մշակույթը, որը թույլ կտա վերջնական որոշում ընդունել:

Մասնակցություն «Կարոտ» փառատոնին

Դեպարդյեն, ով հիմնականում Երևան էր ժամանել «Կարոտ» հայկական փառատոնին մասնակցելու նպատակով, պատմեց Հայաստանի հետ կապված իր հետագա ծրագրերի մասին:

«Ես գիտեմ, որ երկիրը նպատակաուղղված է ապագային, և իմ նպատակն է ներկայացնել այնպիսի Հայաստան, որը շատ արագ տեմպերով ընթանում է առաջ՝ չմոռանալով բոլոր հին վերքերը», - Երևանում շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դերասանը:

Жерар Депардье«Իհարկե, ֆրանսիացիների համար «Կարոտ» բառը մի տեսակ տարօրինակ է հնչում, քանի որ ֆրանսերեն նշանակում է «գազար», սակայն հայերենից թարգմանաբար նշանակում է «նոստալգիա», իրական նոստալգիա, որն իսկապես խոսում է արմատների մասին... Կարծում եմ, որ այն ճիշտ անվանում է, քանի որ 7 միլիոն հայ գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս և միայն շուրջ երեք միլիոնն է բնակվում երկրի տարածքում», - ասել է Դեպարդյեն:

Ինչպես նշեց դերասանը, արտերկրում բնակվող հայերը պահպանել են իրենց արմատները, և փառատոնի անցկացումը վերականգնում է հայ ժողովրդի հնագույն մշակութային ավանդույթները:

Ֆիլմ Հայաստանի և հայերի մասին

Դեպարդյեն նաև հայտնել է, որ ցանկություն ունի ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին՝ նշելով, որ Հայաստանը բացառիկ և շատ հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաև՝ հարուստ պատմություն:

Դեպարդյեն հիշեցրել է, որ իր վերջին ֆիլմը, որի շնորհանդեսը կկայանա առաջիկայում, ինքը նկարահանել է Ղազախստանում: Նրա խոսքերով՝ ֆիլմը պատմում է քոչվորների մասին և ներկայացնում է գերմանական արմատներ ունեցող մարդկանց պատմությունը, որոնց արտաքսել են Ղազախստան, և նրանք մնացել են այդ երկրում, քանի որ այդ կյանքը և երկիրը, այդ թվում նաև քոչվորությունը նրանց դուր է եկել: Ինչպես կարծում է դերասանը, նման պատմություններ կարելի է գտնել ամենուր:

Նա նշել է, որ Հայաստանն իր մասշտաբով բավականին փոքր է Ֆրանսիայից՝ զբաղեցնելով ընդամենը 30 հազար քառակուսի մետր մակերես:

«Ես դեռ չեմ հասկանում, թե որոնք են հայերի դժվարություններն ու պահանջները, և ինձ համար ցանկացած պատմություն լավն է: Շատ ուրախ կլինեմ ֆիլմ նկարահանել, որը կպատմի Հայաստանի մի ինչ-որ ժամանակաշրջանի մասին, և հայկական արմատներով ֆրանսահայ դերասանների հետ կաշխատեմ», - ասել է Դեպարդյեն:

Жерар ДепардьеՆերկայացնելով նախնական սցենարը՝ դերասանը նշել է, որ պատմությունը կսկսվի մի երիտասարդից, ով ապրում է Ֆրանսիայում ու երբևէ չի տեսել Հայաստանը: Այն պատկերացնում է այնպես, ինչպես պատմել են տատն ու պապը, նախնիները: Ի՞նչ են պատմել. ցեղասպանություն, այդ սարսափները:

«Պատկերացրեք, որ այդ երիտասարդ հայը ինձ բերում է Հայաստան, սկսում ներկայացնել` ինչպես ինքն է պատկերացնում: Սա արդեն բավարար է մի ֆիլմ նկարահանելու համար, որ ցույց տաս, թե Հայաստանն այսօր ինչպիսին է», - ասել է Դեպարդյեն:

Սիրելի դերերը

Իր սիրելի դերերի թվում Դեպարդյեն նշեց Սիրանո դե Բերժերակի դերը՝ ընդգծելով, որ սիրում է նաև Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի իր դերասանական աշխատանքները:

«Ընդհանուր առմամբ սիրում եմ դասական գրականության հերոսների իմ դերերը՝ Ալեքսանդր Դյումայի, Վիկտոր Հյուգոյի և այլոց վեպերը: Կարծում եմ, որ նմանատիպ հերոսներ կարելի է գտնել նաև հայկական գրականության մեջ», - ասաց Դեպարդյեն:

Ինչպես կարծում է դերասանը, Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործութոյւններով կարելի է այնպիսի հերոսներ ստեղծել, որոնք կարող են օրինակ ծառայել մարդկանց համար:

«Այսօրվա դրությամբ հեռուստատեսությունն այն միջոցն է, որը հասանելի է բոլորին, դա այն պատուհանն է, որ կա յուրաքանչուրի տանը, և, հետևաբար, մենք կարող ենք մեր խոսքն ուղղել հեռուստատեսության միջոցով», - ասել է Դեպարդյեն:

Ռուսական մշակույթի ազդեցությունը

Խոսելով ֆրանսիական կինեմատոգրաֆի վրա ռուսական մշակույթի ազդեցության մասին՝ Դեպարդյեն նշեց, որ մշակույթների հանդիպումն ամենաանհրաժեշտ բանն է: Հայտնի դերասանն ընդգծեց, որ հենց մշակույթն է թույլ տալիս վերացնել տգիտությունը, այն, ինչ ստեղծում է լարվածություն, ռասիզմ, իսկ մշակույթը, երաժշտությունն ու արվեստը թույլ են տալիս խուսափել ռասիստական, խտրական փոխհարաբերություններից:

Жерар Депардье в ЕреванеՆա նաև իր սերն արտահայտեց ռուսական գրականության, ռուսական մշակույթի նկատմամբ: «Գիտեմ, որ Ռուսաստանում ոչ միանշանակ են վերաբերվում Դոստոևսկուն և, այնուամենայնիվ, նա առաջին գրողն է, ով բացեց իմ աչքերը: Ես նաև շատ եմ սիրում Պուշկինին», - ասել է Դեպարդյեն:

Նա ավելացրել է, որ հիմա աշխատում է Ռասպուտինի կերպարի վրա՝ այնպիսին, ինչպիսին նա եղել է մինչև 1914 թվականը:

Դերասանը տեղեկացրել է, որ վերջերս գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ Մարինյն թատրոնում աշխատել է Վալերի Գերգիևի հետ և հիմա վերադարձել է Զալցբուրգից, որտեղ Ռիկարդո Մուտիի հետ պատրաստվում է «Իվան Ահեղ» օպերայի բեմադրությանը:

«Ես պաշտում եմ ռուսական մշակույթը, երաժշտությունը, գրականությունը: Պետք է նաև նշեմ ռուս պոսմոդեռնիստական նկարիչներին, որոնք պարզապես անհետացան, քանի որ չէին համապատասխանում այն ժամանակվա կոմունիստական գաղափարախոսական ռեժիմին, ինչպես Գերմանիայում այրվեցին ավանգարդիստ- նկարիչները», - ասել է Դեպարդյեն:

Նա այս ամենը համարեց մշակութային ցեղասպանություն և նշեց, որ նման օրինակներից խուսափելու նպատակով երկներն, առաջին հերթին, պետք է մշակութային փոխհարաբերություններ և մշակութային կապեր հաստատեն, որոնք ազատություն են խորհրդանշում:

Շփվելով լրագրողների հետ և լուսանկարվելով նրանց հետ՝ Դեպարդյեն հատկապես նշեց, որ Հայաստանում կանայք շատ գեղեցիկ են:

Դեպարդյեի այցը տևել է ընդամենը երկու օր, դերասանը Հայաստանից մեկնել է սեպտեմբերի 5-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: