482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Պլատինին Հայաստանում. Ֆուտբոլի ակադեմիան և ֆուտբոլային Եվրոպայի զարգացումը
13:26
02 Սեպտեմբերի 2010

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին չորեքշաբթի Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բացեց Հարավային Կովկասում ֆուտբոլի խոշորագույն ակադեմիան, որը ֆուտբոլային կադրերի պատրաստման կենտրոն կդառնա:

академия футболаՖուտբոլի ակադեմիայի առաջին հիմնաքարը դրվել է 2007 թվականի հոկտեմբերին ՈՒԵՖԱ, ՖԻՖԱ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահների կողմից։ Պլատինիի պատկերավոր արտահայտմամբ` Ակադեմիայի բացումը հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված գոլ է:

Գերժամանակակից համալիրի արժեքը կազմում է 12 մլն դոլար, որից 7 մլն 475 հազար դոլարը տրամադրել է ՈՒԵՖԱ-ն, 400 հազար դոլար՝ ՖԻՖԱ-ն և 4 մլն 125 հազար դրամը՝ ՀՖՖ-ն: Ակադեմիայում գործում է ֆուտբոլային հինգ դաշտ, լողավազաններ, ստեղծված են բոլոր պայմանները մարզումներ անցկացնելու համար: Նոր համալիրում կարող են մարզվել ոչ միայն ֆուտբոլիստները, այլև այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Ակադեմիայում անցկացվելու են ֆուտբոլի հավաքականների ուսումնամարզական հավաքներ:

Պատվո շքանշանակիր

Ակադեմիայի բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՈՒԵՖԱ-ի նախագահին Պատվո Շքանշանով է պարգևատրել՝ հանրապետությունում սպորտի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու համար:

академия футболаՊատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

«Մենք ձեզ պարգևատրում ենք, որ դուք մեզ լավ փոխանցումներ եք անում և հուսով ենք, որ դուք դա կանեք նաև հետագայում»,- Պլատինիին մրցանակ հանձնելիս ասաց ՀՀ նախագահը:

 

ՈՒԵՖԱ-ն կշարունակի աջակցել հայկական ֆուտբոլին

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, որը հաջորդել է համալիրի բացման արարողությանը, ՈՒԵՖԱ-ի նախագահն ընդգծել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը չի սահմանափակվի հանրապետությունում Ֆուտբոլի ակադեմիայի կառուցմամբ և կշարունակի աջակցություն ցուցաբերել այս մարզաձևի զարգացմանը:

академия футбола«Սա մշտական համագործակցություն է, այս կենտրոնի ֆինանսավորման հետ կապված  ներդրումները չեն դադարի», - նշել է Պլատինին: Նրա խոսքերով` ազգային ֆեդերացիային աջակցելու պրակտիկան գործել է մինչև նրա կողմից ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելը, շարունակվում է այսօր և կշարունակվի տասնյակ տարիներ: «Սա մեր օգնությունն է ազգային ասոցիացիաներին», - ընդգծել է ՈՒԵՖԱ-ի նախագահը:

 

Հայերը «հիվանդ են» ֆուտբոլով

Հայաստան կատարած իր այցելություններից մեկի ընթացքում Պլատինին հայտարարել էր, որ հայերը հիվանդ են ֆուտբոլով: Նույն արտահայտությունը նա կրկնեց նախօրեին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Միաժամանակ նա անկեղծորեն խոստովանեց, որ չի կարող իրեն հայկական ֆուտբոլի մասնագետ համարել, քանի որ հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ խաղեր Եվրոպայում ոչ հաճախ են հեռարձակվում:

Мишель ПлатиниԱյնուամենայնիվ նա նշեց, որ նրան դուր են եկել հայկական հավաքականների մասնակցությամբ երկու խաղերը: Դրանք են` Բուրսայում Թուրքիայի հավաքականի հետ խաղը (որի ժամանակ Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտություն կրեց) և Սլովենիայում մինչև 19 տարեկանների հավաքականի խաղը:

 

Եվրոպայի ֆուտբոլային դաշտերում

Պլատինիի մամուլի ասուլիսի զգալի մասը նվիրված էր եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի խնդիրներին: ՈՒԵՖԱ-ի նախագահը կտրականապես դեմ արտահայտվեց ֆուտբոլային խաղերի մրցավարության ժամանակ տեսակրկնությունների կիրառման դեմ: «Մրցավարները չեն կարող ամեն ինչ տեսնել, սակայն ավելի լավ է ավելացնել մրցավարների քանակը, քան տեսակրկնություններ կիրառել: Ֆուտբոլը պետք է պահպանի մարդկային գործոնը», - ասել է նա: ՈՒԵՖԱ-ի նախագահը կարծում է, որ տեսախցիկների մեծ քանակության օգտագործումը, որը կարող են իրենց թույլ տալ միայն հարուստ երկրները, կհանգեցնի նրան, որ ֆուտբոլը մրցավարի կարիք չի ունենա:

Պլատինին նաև համաձայն չէ այն մտքին, որ 2016 թ.-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների ցանկի ընդլայնումը (16 թիմից մինչև 24 թիմ) կարող է ինչ-որ կերպ իջեցնել առաջնության մակարդակը: Նրա խոսքերով` այս ամենը թույլ կտա մեծ թվով ուժեղ հավաքականներին հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակչում: Բացի այդ, առաջնության կազմակերպման գործում հսկայական միջոցներ ներդրած քաղաքները կկարողանան ավելի շատ հանդիպումներ անցկացնել սեփական տարածքում:

Խոսելով Լեհաստանում և Ուկրաինայում 2012 թ.-ին կայանալիք եվրոպական առաջնության մասին` ՈՒԵՖԱ-ի նախագահը նշեց լուրջ նախապատրաստական աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը: «Դժվարությունն այն է, որ այդ երկրներում, հատկապես Ուկրաինայում, երբեք չեն կազմակերպվել նման մակարդակի միջազգային առաջնություններ», - ասել է Պլատինին:

Նրա խոսքերով` առաջնությանը ժամանած հազարավոր երկրպագուների համար անհրաժեշտ են ենթակառուցվածքներ և բոլոր պատշաճ պայմանների ապահովում: Պլատինին մասնավորապես նշեց օդանավակայանների պայմանների բարելավման անհրաժեշտությունը: Նրա խոսքերով` երկրպագուների հոսքին պետք է, մասնավորապես, պատրաստ լինեն մաքսային ծառայություններն ու տրանսպորտը: «Անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները, իսկ ֆուտբոլային դաշտերը մեզ համար ամենահեշտ խնդիրն է», - նշել է Պլատինին:

Ֆինանսական ազնիվ խաղ և Եվրոպայի Լիգա

Երևանում Պլատինին անդրադարձավ նաև այսպես կոչված ֆինանսական ազնիվ խաղի սկզբունքի հետ կապված հարցին, որի համաձայն, ակումբները պետք է ծախսեն այնքան, որքան վաստակում են: Ազնիվ խաղի նպատակը ակումբային բյուջեների հավասարակշռության ապահովումն ու դեֆիցիտը վերացնելն է: Պլատինիի կարծիքով` այս սկզբունքը չի հանգեցնի նոր G14-խմբի ստեղծմանը, որը բաղկացած է առավել ազդեցիկ եվրոպական ակումբներից, որը լուծարվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի փոխադարձ պայմանավորվածությամբ:

Բացի այդ ՈՒԵՖԱ-ի նախագահը նշել է, որ եվրոպական գավաթների անցկացման հարցում որևէ փոփոխություն չի սպասվում: Նրա խոսքերով` անհրաժեշտ բոլոր փոփոխություններն արդեն արվել են, և դրանք առավել օպտիմալ են:

ՖԻՖԱ, թե՞ ՈՒԵՖԱ

Պլատինին նաև չհաստատեց նաև այն ասեկոսեները, թե ինքը ցանկանում է զբաղեցնել ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնը:
  
«Շատ ասեկոսեներ են տարածվում: Սակայն այսօր պարզ է մի բան, որ ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ ես ազգային ասոցիացիաներին հայտնեցի, որ կառաջադրեմ իմ թեկնածությունը ՈՒԵՖԱ-ի հաջորդ ընտրություններին», - ասել է Պլատինին:

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստան կատարած այցը հեռու գնացող նպատակներ չի հետապնդում և «ոչ մի կերպ կապված չէ ՖԻՖԱ-ին վերաբերող հարցերի հետ»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Պլատինին այն մարդ է, ով առաջինը կհայտնի իր նպատակների մասին: Միաժամանակ ՀՖՖ-ի նախագահը նշեց, որ նա միշտ կլինի իր ընկերների կողքին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: