484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Դեպի Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացում. նախորդ շաբաթվա կարևոր իրադարձությունները
15:17
23 Օգոստոսի 2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցը և Երևանում անցկացվող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը համընդհանուր ուշադրության կենտրոնում էին ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: ՌԴ նախագահի այցը կարելի է պատմական համարելի՝ այցի արդյունքների տեսակետից:

Փաստաթղթեր և հայտարարություններ

Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում մի քանի կարևորագույն փաստաթղթեր են ստորագրվել: Մասնավորապես, երկու պետությունների միջև արձանագրություն է ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995 թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995 թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:

Բացի այդ, Ռուսաստանն ու Հայաստանը հայկական տարածքում ատոմային էներգաբլոկի և ատոմային էլեկտրակայանների կառուցման հարցում համագործակցության միջկառավարական համաձայնագիր են ստորագրել:

Այս փաստաթղթերը նշում են, որ երկու կողմերն էլ լուրջ են տրամադրված ռազմավարական համագործակցությունն էլ ավելի ամուր և երկարաժամկետ դարձնելու կապակցությամբ: Նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը հաստատել են ռազմավարական գործընկերությանն ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը հետամուտ լինելը:

«Մեր հանդիպումների հաճախականությունը և, միգուցե, որպես աշխատանքի գագաթնակետ՝ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այս պետական այցն ամբողջությամբ արտացոլում են մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող հատուկ հարաբերությունը: Դրանք իսկապես ռազմավարական գործընկերության հարաբերություններ են», - ասել է Մեդվեդևն իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: ՀՀ նախագահն իր հերթին  վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցը կամրապնդի երկու երկրների միջև գոյություն ունեցող դաշնակցային փոխգործակցությունը:

«Համոզված եմ, որ ՌԴ նախագահի պետական այցը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը, էլ ավելի կամրապնդի մեր դաշնակցային փոխգործակցությունը», - ասել է Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ, այս օրերի ընթացքում բազմադարյա բարեկամության և անխախտելի գործընկերության մասին խոսվել է ամեն քայլափոխի: Ըստ էության, խոսքերն ավելորդ էին. Հայաստանում ՌԴ նախագահին ցուցաբերած ընդունելությունը խոսում էր ինքն իր փոխարեն: Քաղաքական բանակցություններին հաջորդում էին մշակութային հարուստ ծրագրերը. Մեդվեդևը Ռուսաստանի առաջին տիկնոջ հետ նույնիսկ հասցրեց զբոսնել երեկոյան Երևանի փողոցներով, որը մի քանի օրվա ընթացքում աննախադեպ տոնական տեսք էր ստացել:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնակցեցին նաև Գյումրիում գտնվող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացմանը, որը կառուցվել է ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուսական բանակի 156 սպաների մարմինների ամփոփման վայրում:

Կարևորագույն շեշտադրումները

Բնական է, որ բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում չէին կարող չքննարկվել տարածաշրջանային կարևորագույն խնդիրները: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին տարածաշրջանում ուժերի հավասարակշռության նշանակությունը կարևորելու համար:

«Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության նշանակությունը, որպես սադրանքներ չթույլատրելու և ռազմատենչ հավակնությունների կասեցման կարևոր  գործոն, կարևորելու համար։ Սա լիովին համապատասխանում է ղարաբաղյան հակամարտության հարցի կարգավորման մեր դիրքորոշմանը», - ասել է Սարգսյանն՝ ավելացնելով, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով,  մնում է անփոփոխ:

Այս համատեքստում ՌԴ նախագահը կարևորագույն հայտարարություն է արել՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը դաշնակցային պարտավորություններ ունի ՀԱՊԿ երկրների առջև, որի մասնակիցն է նաև Հայաստանը:

«Խաղաղության և իրավակարգի պահպանումը Ռուսաստանի Դաշնության խնդիրն է, որը տարածաշրջանի խոշորագույն պետությունն է, ինչպես նաև ամենահզոր պետությունը թե տնտեսական, թե պաշտպանական, թե անվտանգության ապահովման հնարավորության տեսակետից: Միաժամանակ, բնական է, որ մենք ունենք  ՀԱՊԿ անդամների առջև մեր ռազմավարական պարտավորությունները: ՀԱՊԿ-ի մասնակիցներից մեկը Հայաստանն է», - ասել է Մեդվեդևը:

ՌԴ նախագահը ընդգծել է, որ «Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումն ուղղված է Անդրկովկասում խաղաղության պահպանմանը»:

Այս հայտարարությունը, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի լիազորությունների ընդլայնմանը վերաբերող հայտարարությունը Ադրբեջանի ղեկավարությանը հասցեագրվող ուղերձ է, որը կանոնավոր կերպով «վախեցնում է» Երևանին իր ռազմատենչ հայտարարություններով: Անհրաժեշտ է ենթադրել, որ Բաքվում ճիշտ են հասկացել նախազգուշացումները:

ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողով. ևս մեկ քայլ՝ ուղղված համագործակցության խորացմանը

Երևանում օգոստոսի 20-ին մեկնարկած ՀԱՊԿ անդամ-պետությունների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցել են վեց պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները:

ՀՀ նախագահի խոսքերով՝ Երևանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցները նախանշել են Կազմակերպության շրջանակներում համագործակցության և փոխգործակցության հետագա խորացման հստակ քայլերը:

«Համոզված եմ, որ ծրագրերի լիարժեք իրագործումը թույլ կտա մեր կազմակերպությունը հասցնել որակապես նոր` ավելի բարձր մակարդակի», - ասել է Սարգսյանը:

Երևանյան գագաթնաժողովի օրակարգում երկու հարց էր ներառված՝ Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ-ի կողմից նախատեսված միջոցառումները և Կազմակերպության շրջանակներում ճգնաժամային արձագանքման արդյունավետ համակարգի ձևավորման հարցերը:

Սարգսյանի խոսքերով՝ Երևանի հանդիպումը կարևոր քայլ է երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության համակարգի հետագա զարգացման գործընթացում:

ՌԴ նախագահն իր հերթին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի փոփոխությունները պատրաստ կլինեն դեկտեմբերին,

«Մենք քննարկել ենք ՀԱՊԿ հակաճգնաժամային արձագանքման նոր մեխանիզմը, և բոլորն այն եզրակացության են եկել, որ Ղրղզստանի իրադարձություններից քաղած  դասերը մեզ ստիպում են, որ մեխանիզմն առավել արդյունավետ դարձնենք։ Ին՞չ է պահանջվում դրա համար։ Պետության կամքը՝ այսօր այդ կամքն արտահայտվել է, և դեկտեմբերին պատրաստ կլինեն ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկները, որոնք մեր գործունեության հիմք են ծառայում, որպեսզի այնտեղ առավել արդյունավետ ինստիտուտներ հայտնվեն, հնարավոր է՝ առավել ընդլայնված լիազորություններով», - ասել է Մեդվեդևը:

ՌԴ նախագահը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն գործնական և ազդեցիկ կազմակերպություն է՝ էական լիազորություններով:

«Պետք է խոստովանել, որ ՀԱՊԿ-ն, նույնիսկ հասկանալով, որ հարաբերականորեն երիտասարդ կազմակերպություն է, գործնական կազմակերպություն է՝  էական լիազորություններով կազմակերպություն, որն իրականում իր պատասխանատվությամբ ազդում է տարածաշրջանի իրադարձությունների զարգացմանը։ Ինչ էլ ասենք, բայց ՀԱՊԿ-ի գոյությամբ մի շարք բացասական միտումներ զսպվում են։ Ներկաներից յուրաքանչյուրը կարող է դա վերագրել այս կամ այն սառեցված հակամարտություններին կամ խնդիրներին, որոնք ՀԱՊԿ պատասխանատվությամբ գոյություն ունեն տարածաշրջանում», - ասել է Մեդվեդևը:

Նա նաև հույս է հայտնել, որ ՀԱՊԿ անդամները կարող են իրենց ներդրումն ունենալ Ղրղզստանում իրավիճակի կարգավորման գործում: Հայտարարվել է նաև, որ ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերին Մոսկվայում, այդ ժամանակ էլ կազմակերպության նախագահությունը կփոխանցվի Բելառուսին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին: